Կուտական

Գյուղ
Կուտական
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ՀամայնքՎարդենիս (համայնք) | Վարդենիս համայնք[1]
ԲԾՄ2150 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն288[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Կուտական (Հայաստան)##
Կուտական (Հայաստան)
Կուտական (Գեղարքունիքի մարզ)##
Կուտական (Գեղարքունիքի մարզ)

Կուտական, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում[1]։

Գտնվում է Սևանա լեռների ստորոտին, մարզկենտրոն Գավառից 92 կմ հարավ-արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակարդակից 2100 մ բարձրության վրա։ Կուտական է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3-ին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Կուտականի մշտական բնակչությունը կազմել է 548, առկա բնակչությունը՝ 469 մարդ[2]։ ԽՍՀՄ ժամանակաշրջանում՝ մինչև 1989 թվականը, գյուղը հիմնականում բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3][4]։

Կուտականի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1979 1989 2001 2011
Բնակիչ 245 442 335 339 337 589 13 254 288[2]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի հարավային մասում գտնվում է 12-17 դդ. խաչքարերով գերեզմանոց, իսկ գյուղի մեջ՝ 16-17 դդ. տապանաքարեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 918
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 115» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մայիսի 18-ին.