Կվոն Յու Րի | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | կորեերեն՝ 권유리 |
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1989[1][2] (35 տարեկան) Գոյանգ, Գյոնգի, Հարավային Կորեա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ և քեյ փոփ |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, կինոդերասանուհի, դաշնակահարուհի, մոդել, երգերի հեղինակ և երգերի հեղինակ |
Երգչաձայն | Soubrette? |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Լեյբլ | S.M. Entertainment |
Կրթություն | Nunggok High School? և Չունգ Անգի համալսարան (փետրվար 2016) |
Անդամակցություն | Girls' Generation և Girls' Generation-Oh!GG |
Կայք | yuri.smtown.com |
![]() |
Կվոն Յու Րի (դեկտեմբերի 5, 1989[1][2], Գոյանգ, Գյոնգի, Հարավային Կորեա), հարավկորեացի երգչուհի, պարուհի, մոդել, դերասան, հեռուստահաղորդումների հաղորդավարուհի։ Girls' Generation-ի ութ անդամներից մեկը։
Յու Րին ծնվել է 1989 թվականի դեկտեմբերի 5-ին Կոյան քաղաքում, Հարավային Կորեա։ Նա ունի մեծ եղբայր՝ Կվան Հյոկ Ջուն անումով։
Յու Րին մասնակցել է SM Entertainment-ի լսումներին 2001 թվականին և միացել է գործակալությանը զբաղեցնելով 2-րդ տեղը «2001 SM Լավագույն երիտասարդ պարողների մրցույթում»։ Ընդհանուր առմամբ, Յու Րին վերապատրաստվել է 5 տարի և 11 ամիս մինչ առաջնաելույթը։
Նրա մականուններից է՝, «Սև մարգարիտ», նրան տրվել է մաշկի մուգ գույնի համար, որը ավելի մուգ է քան խմբի մյուս անդամներինը։ 2008 թվականին ավարտել է NeungGok դպրոցը և ընդունվել է Chung-Ang համալսարանը Սու Յոնգի հետ։
2005 թվականից մինչ 2006 թվականը, Յու Րին խաղացել է փոքրիկ դեր Super Junior-ի՝ «Super Junior Show» ֆիլմում։ Բացի այդ, Յու Րին, Սու Յոնգի հետ, խաղացել է էպիզոդական դեր «Անհաղթահարելի ամուսնություն» (Unstoppable Marriage) սիթքոմում։
2009 թվականի վերջին, Յու Րին և Սանին սկսել են նկարահանվել «Անհաղթահարելի երիտասարդություն» ռեալիթի շոուում։ Միայն թե, 2010 թվականի հունիսին նրանք լքել են շոուն Girls' Generation-ի արտասահմանում ունեցած ծանրի գրաֆիկի պատճառով[3]։
2012 թվականին Յու Րին խաղացել է «Նորաձևության թագավորը» դորամայի գլխավոր դերում։ Այդ դերի համար, նա ստացել է «Լավագույն նորեկ» մրցանակը SBS հեռուստաալիքի «2012 Drama Awards» մրցանակաբաշխության ժամանակ[4]։
2013 թվականին Յու Րին ստացել է գլխավոր դեր «No Breathing» ֆիլմում։ Նրա գործընկերներն են եղել դերասաններ Լի Ջոնգ Սուկը և Սո Ին Գուկը[5]։
2014 թվականի ամռանը Յու Րին առաջարկ է ստացել նկարահանվել «Town's Hero!» դորամայում։ Դորաման «Town's Hero» աշխատանքային անվանումով ցուցադրվել է OCN կաբելային հեռուստաալիքով։ Գլխավոր տղամարդու դերը ստացել է Փակ Շի Հուն։ Դորամայի թողարկումը ծրագրված է 2016 թվականի սկզբին, իսկ նկարահանումները սկսվել են 2014 թվականի սեպտեմբերին։ Ավելի ուշ նորությունը հաստատվել է։
Յու Րին և Սու Յոնգ կատարել են ՕՍԹ «Working Mom» դորամայի համար՝ «Must!» անվանումով։ Ինչպես նաև, Թեյոնի, Սոհյոնի, Սանիի, Թիֆանիի, Ջեսիկայի և Յու Նայի և 2PM-ի հետ միասին, կատարել են «Caribbean Bay» ջրաշխարհի գովազդի համար երգ։
Յու Րիի ձայնը լսվել է «Like A Soap» ալբոմում, որը DBSK խմբի 6րդ «Catch me» ալբոմն է։
2013 թվականի հոկտեմբերին Յու Րին կատարել է «Bling Star» և «Twinkle Twinkle» սաունդթրեկները «No Breathing»[6] ֆիլմի համար։
2009 թվականից մինչ 2010 թվականը, Յու Րին և Թիֆանին վարել են «Show! Music Core» երաժշտական հաղորդումը, բայց 2010 թվականի հուլիսին լքել են այն խմբի Ճապոնիայում սպասվող առաջնաելույթի պատրաստությունների պատճառով[7]։
2010 թվականի դեկտեմբերի 25-ին, Յու Րին և Թիֆանին վարել են «Show! Music Core» հաղորդման ամանորյա թողարկումը։ 2010 թվականի դեկտեմբերի 31-ին, Յու Րին, Թիֆանիի և դերասան Րյու Սի Ոնի հետ, վարել է SBS Gayo Daejeon[8] արարողությունը։
2011 թվականի մարտի 12-ին Թիֆանիի և 2PM խմբի անդամ Նիկ Հունի հետ, վարել է «50th Anniversary Music Wave Concert» համերգը։
2011 թվականի օգոստոսի 13-ին Թիֆանիի հետ վարել է «2011 Incheon Korean Music Wave»[9] արարողությունը և 2011 թվականի օգոստոսի 20-ին վարել է «K-Pop All Star Live in Niigata» Թիֆանիի և Սու Յոնգի հետ[10]։
2013 թվականի սեպտեմբերի 1-ին Յու Րին և Թիֆանին եղել են 2013 Incheon Korean Music Wave[11] համերգի հաղորդավարները։
2015 թվականի հունվարին Յու Րին միացել է, «Animals» հաղորդմանը՝ դառնալով միակ կինը հյուրերից։
2013 թվականի հունիսի 17-ին հայտարարվել է, որ Յու Րին ր Հյո Յոնգը կմասնակցեն «Dancing 9» շոուին։ Աղջիկները դարձել են մարզիչներ շոուի մասնակիցների համար, ովքեր ցանկանում էին դառնալ քեյ փոփի նոր աստղերը[12]։
Յու Րին նկարահանվել է գովազդում «Biotherm» ապրանքանիշի համար դերասան Դանիել Հեննեի հետ[13], ավելի ուշ, 2010 թվականի ապրիլին, ևս մեկ անգամ նկարահանվել է «Biotherm» ապրանքանիշի գովազդում, բայց այս անգամ Թիֆանիի և Սու Յոնգի հետ[14]։
2010 թվականի ապրիլին, նկարահանվել է «Caribbean Bay» ջրաշխարհի գովազդային հոլովակում Սոհյոնի, Յու Նայի և 2PM խմբի անդամների հետ[15][16]։
2011 թվականին Յու Րին (+ Սանին, Թիֆանին, Սոհյոնը, Ջեսիկան և Հյո Յոնգը) ստորագրել է գովազդային պայմանագիր Dior ապրանքանիշի հետ։ Պայմանագրի սահմաններում թողարկվել է գովազդային հոլովակ և մի քանի լուսանկարներ։
2012 թվականի մարտին, Յու Րիին ընտրել են «Mamonde » կոսմետիկական ապրանքանիշի դեմք, Super Junior խմբի անդամ Շի Ոնի հետ։ Ինչպես նաև, Յու Րին համարվում է Amore Pacific, «Share Your Umbrella Campaign» կազմակերպության մոդելներից մեկը, Շին Մին Այի, ԼԻ Մի Յոնի, Ջո Ին Սունգի և Յու Ա Ինի հետ։
Բացի գովադներում նկարահանվելուց, Յու Րին բազմիցս մասնակցել է տարբեր ամսագրերի ֆոտոսեսիաներին, ինչպես մենակ, այնպես էլ խմբի մյուս անդամների հետ։ Ներքևում ցուցադրված է ֆոտոսեսիաների ցանկը, որոնցում մասնակցել է Յու Րին.
Թվական | Որտեղ կարելի է լսել | Երգ | Տևողություն | Կատարողներ |
---|---|---|---|---|
2008 թվական | SBS Working Mom | KKok | 03:24 | Զույգերգ Սու Յոնգի հետ |
2012 թվական | DBSK's Album «Catch Me» | Like a Soap | 03:29 | DBSK |
2013 թվական | No Breathing | «Bling Star» | 04:02 | Միանձնյա |
«Twinkle Twinkle» | 03:22 | |||
SBS Gayo Daejun: Friendship Project | «You Are A Miracle» | 06:11 | ||
2016 թվական | SM Station | «Secret» | 03:48 | Զույգերգ Սոհյոնի հետ |
Թվական | Անվանում | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|
2007 թվական | Attack on the Pin-Up Boys | բալետի պարուհի | Կամեո |
2013 թվական | No Breathing | Ջունգ Ըն | Գլխավոր դեր |
Թվական | Անվանում | Հեռուստաալիք | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
2007-2008 թվականներ | Անհաղթահարելի ամուսնություն | KBS | ինքն իրեն | սիթքոմ |
2012 թվական | Նորաձևության թագավորը | SBS | Չհվե Ան Նա | գլխավոր դեր |
2015 թվական | Սպանի՛ր ինձ, բուժի՛ր ինձ | MBC | Ան Յո Նա | կամեո |
2016 թվական | Neighborhood Hero | OCN | Բե Ջունգ Յոն | գլխավոր դեր |
Gogh, The Starry Night | Sohu | Գո Հո | գլխավոր դեր |
Թվական | Անվանում | Ծանոթագրություններ |
---|---|---|
2008 թվական | Kko Kko Tour сезон 2 | - |
2009 թվական | Նորապսակներ 1-ին սեզոն | Էպիզոդներ 42, 45, 49, 51, 52 |
2009-2010 թվականներ | Անհաղթահարելի երիտասարդություն 1-ին սեզոն | Մասնակցել է Սանիի հետ (էպիզոդներ 1-32, 42) |
2010 թվական | 'Նորապսակներ' 2-րդ սեզոն | Էպիզոդ 69 |
2010-2011 թվականներ | Վազող մարդը | Էպիզոդներ 16, 63, 64 |
2013 թվական | Strong Heart | Էպիզոդներ 165, 166 |
Star King | Էպիզոդ 299 | |
Երջանիկ միասին | Էպիզոդն 282 | |
Shinhwa Broadcast | Էպիզոդներ 47 և 48, Հյո Յոնգի, Թեյոնի, Յու Նայի, Սանիի և Սու Յոնգի հետ[17] | |
Երջանիկ միասին | Էպիզոդ 282 | |
Dancing 9 | մարզիչ | |
2015 թվական | [[ Animals]] | Էպիզոդներ 1-5 |
MAPS | Հյուր | |
Our Neighborhood Arts and Physical Education | Մշտական հյուր | |
The Rallyist | Հյուր | |
2016 թվական | Yulviv My Sister | Մշտական հյուր |
Ջունգլիների օրենքը | Մշտական հյուր |
Թվական | Անվանում | Հեռուստաալիք | Դեր |
---|---|---|---|
2009-2010 թվականներ | Show! Music Core | MBC | Թիֆանի հետ |
2011-2012 թվականներ | Show! Music Core | MBC | Թիֆանի հետ |
Թվական | Երգի անվանում | Կատարող | Դեր |
---|---|---|---|
2006 թվական | «Beautiful Life» | TVXQ | Ինքն իրեն |
2009 թվական | «Dropping the Tears» | K.Will | Ինքն իրեն |
2009 թվական | «Jjalajajja» | Ջու Հյուն Մի և Սոհյոն (feat. Davichi) | Ինքն իրեն |
2010 թվական | «Cabi Song» | Girls' Generation և 2PM | Ինքն իրեն |
2013 թվական | «Bling Star» | Յու Րի | Ինքն իրեն |
Թվական | Գովազդ | Ծանոթագրություններ |
---|---|---|
2006 թվական | Orion Chocopie | |
Dongil Highvill Lake City | ||
Hot Choco Mite | ||
2009 թվական | Banana Milk | |
2010 թվական | Biotherm UV SUPRA D-TOX | |
Biotherm Aquasource 1,2,3 | Թիֆանիի և Սու Յոնգի հետ | |
2011 թվական | Christian Dior | |
2012 թվական | Mamonde | |
Amore Pacific |
Թվական | Մրցանակաբաշխության կազմակերպիչ | Կատեգորիա | Առաջադրված աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2010 թվական | KBS Entertainment Awards | Լավագույն աղջիկ հաղորդավարուհի (MC) մրցանակ | Invincible Youth | Առաջադրված |
2011 թվական | MBC Entertainment Awards | Հաղորդավարի (MC) հատուկ մրցանակ (Թիֆանիի հետ) | Show! Music Core | Հաղթանակ |
2012 թվական | Seoul Broadcasting System Drama Awards | Փառքի մրցանակ. Աղջիկ | Fashion King | Առաջադրված |
SBS Drama Awards | Նոր աստղի մրցանակ | Հաղթանակ | ||
2013 թվական | 49th PaekSang Arts Awards | Փառք. Աղջիկ | Հաղթանակ | |
2014 թվական | 49th Most Popular Actress (Film) | Փառք. Աղջիկ | No Breathing | Հաղթանակ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կվոն Յու Րի» հոդվածին։ |
|
|
|