Մեծ Բրիտանիայի կրթական համակարգը ձևավորվել է դարերի ընթացքում և ներկայում հիմնված է բարձր որակական չափանիշների վրա։ Մեծ Բրիտանիայում կրթությունը պարտադիր է 5-16 տարեկան քաղաքացիների համար։
Կա կրթության երկու սեկտոր՝ պետական (անվճար կրթություն) և մասնավոր (վճարովի ուսումնական հաստատություններ, մասնավոր դպրոցներ)։ Մեծ Բրիտանիայում գործում են կրթական երկու համակարգեր, որոնք զուգահեռ գործում են առանց որևէ խոչընդոտի․ մեկը Անգլիայում, Ուելսում և Հյուսիսային Իռլանդիայում, երկրորդը ՝ Շոտլանդիայում։
Ըստ UNESCO-ի ու OECD-ի՝ 2012 թվականին երկրում սովորողների թիվը 3,5 մլն էր, որոնցից 427 հազարը այլ երկրի քաղաքացիներ են[1] ։ Ընդ որում, շուրջ 27 հազար անգլիացիներ սովորում են արտասահմանում։
Մեծ Բրիտանիայում չկա դպրոցների մեծ բազմազանություն։ Տարբեր աղբյուրներում, համացանցում, ամսագրերում և թերթերում օգտագործվում են դպրոցների դասակարգման տարբեր չափանիշներ։ Ամենատարածված տեսակը գիշերօթիկ դպրոցն է (Boarding School), որտեղ աշակերտները սովորելուց բացի նաև ապրում են դպրոցում։ Առաջին գիշերօթիկ դպրոցները Բրիտանիայում հայտնվել են վաղ Միջնադարում, հիմնականում մենաստանների կողքին:12-րդ դարում Հռոմի Պապը պարտադրեց վերաբացել բոլոր բենեդիկտյան մենասատանները և դարձնել կաթոլիկական վանքերին կից դպրոցներ։ Որոշ ժամանակ անց, այդ դպրոցներում կրթությունը դարձավ վճարովի։ Չնայած ազնվական ընտանիքները նախընտրում էին տնային ուսուցումը մենատանային դպրոցների փոխարեն, ժամանակի ընթացքում հաստատվեց այն պնդումը, որ անկախ սոցիալական պատկանելության, հասակակիցների հետ ուսուցումը ավելի օգտակար է երեխայի համար։ Հենց այս պնդումն էլ հիմք հանդիսացավ գիշերիօթիկ դպրոցների ստեղծման համար։ Վերջիններիս մեջ կան այնպիսի դպրոցներ, որոնք արդեն երկար տարիներ կրթում են բրիտանական ժամանանակից հասարակության էլիտան։ Աշխարհի ամենաթանկ և բարձրակարգ դպորցների ցանկում կան նաև բրիտանական գիշերօթիկ դպրոցներ։
Նախադպրոցական կրթություն կարելի է ստանալ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ուսումնական հաստատություններում։ Հաճախ ծնողները գերադասում են երեխաներին տանել մսուր 3-4 տարեկանում։
Մասնավոր դպրոցներում նախապատրաստական (կամ նախնական) դասարաններ ընդունում են երեխաներ սկսած 5 տարեկանից։ Օտարերկրացի աշակերտները ընդունվում են դպրոց 7 տարեկանից, իսկ 11-13 տարեկանում տեղափոխվում են միջին դասարան նույն մասնավոր դպրոցում։
Բրիտանացի երեխաների մեծ մասն ընդունվում են պետական դպրոցներ 5 տարեկանում, իսկ հետո 11 տարեկանում տեղափոխվում են նույն դպրոցի միջին դասարաններ կամ այլ քոլեջ։ Տարրական դպրոցում երեխաները սովորում են անգլերեն, մաթեմատիկա, պատմություն, աշխարհագրություն, երաժշտություն, արդյունաբերական տեխնոլոգիաներ և արվեստներ։ Առարկաները ընտրում են ծնողները։ Մի քանի բորոներում և կոմսություններում 11 տարեկանները կարող են տալ ընդլայնված «11+» քննությունը, որը հնարավորություն է տալիս մեծացնել միջնակարգ կրթության համար նախատեսված դպրոցների ընտրությունը։ Նախկինում այդ քննությունն օգտագործվում էր Անգլիայի և Ուելսի ամբողջ տարածքում, բայց փոխարինվեց ստանդարտավորված թեստով[3]։
Անգլիայում միջնակարգ կրթությունը մինչև 16 տարեկանների համար պարտադիր է։ Բոլոր պետական և մասնավոր դպրոցները սովորեցնում են 11-16 տարեկան երեխաներին և պատրաստում նրանց GCSE-ի (General Certificate of Secondary Education)՝ միջնակարգ կրթության ընդհանուր հավաստագրի կամ GNVQ-ի՝ (General National Vocational Qualification) մասնագիտական որակավորման ազգային հավաստագրի համար։ Օտարերկրացի աշակերտների մեծ մասը ընդունվում են բրիտանական միջին դպրոցներ (հիմնականում մասնավոր գիշերօթիկ դպրոցներ) 11-13 տարեկանում։ Ստեղծարար, ինքնավստահ, ինքնուրույն անհատ ձևավորելը բրիտանական դպրոցներին հիմնական առաջադրանքներից է։ Աշակերտները անցնում են մի քանի առարկաների ուսուցման հատուկ շրջան, որոնք վերջանում են Common Entrance Examination քննություններով։ Այս քննությունների հաջող հանձնումը պարտադիր է ավագ դպրոց ընդունվելու համար։ 14-16 տարեկաններում դպրոցականները նպատակադրված պարապում են (հիմնականում 7-9 առարկաներից) General Certificate of Secondary Education-ի քննություններին։
16 տարեկանում կրթության պարտադիր շրջանը ավարտելուց հետ, աշակերտները կարող են կամ հեռանալ դպրոցից և սկսել աշխատել, կամ շարունակել կրթությունը, որպեսզի ընդունվեն համալսարան։ Համալսարան ընդունվել ցանկացողներին առաջարկվում է A-level-ների երկամյա դասընթաց։ Ուսումնառման առաջին տարվանից հետո աշակերտները տալիս են AS քննություններ, իսկ երկրորդ տարվանից հետոց A2-levels: Ուսումնառության առաջին տարին ներառում է 4-5 առարակների պարտադիր ուսուցանում իսկ երկրորդ տարին՝ 3-4։ Քննությունների հանձնման պարտադիր առարկաներ չկան, աշակերտը անհատապես ընտրում է դպրոցի կողմից առաջարկված 15-20 առարկաներից այդպիսով որոշելով իր մասնագիտությունը, որին նա տրամադրելու է համալսարանական հաջորդ 3-5 տարիները։ Շատ հաճախ Մեծ Բրիտանիա գնացող օտարերկրացիներն իրենց կրթությունը սկսում են A-levels-ներից։
A-levels-ների երկամյա դասընթացը ավարտելուց հետո աշակերտները կարող են ստանալ կամ մասնագիտական կամ բարձրագույն կրթություն։
Հետագա կրթությունը (Further education -FE) ներառում է մասնագիտական նախպատրաստման մի քանի դասընթացներ և որոշ դասընթացներ բարձրագույն կրթություն ստանալու համար (բակալավրի աստիճան)։ «Մասնագիտական կրթություն» եզրույթը օգտագործվում է 16 տարեկանում դպրոցից դուրս եկած աշակերտների դասընթացների համար։ Բրիտանիայում հաշվարկվում է 600-ից ավել պետական և մասնավոր քոլեջներ հետագա կրթության համար։ Այս կրթական հաստատությունները առաջարկում են ուսումնառության տարբեր ծրագրեր, ներառյալ անգլերեն լեզվի դասընթացներ, միջնակարգ կրթության ընդհանուր հավաստագրի ստացմանը նախապատրաստող ծրագրեր և A-level-ներ, մասնագիտական դասընթացներ։
Բարձրագույն կրթությունը (Higher education - HE) ներառում բակալավրի աստիճան ստանալու, հետդիպլոմային (մագիստրատուրա, դոկտորի աստիճան) ծրագրեր և MBA։ «Բարձրագույն կրթություն» տերմինը նշանակում է կրթություն համալսարաններում, քոլեջներում, ինստիտուտներում, որոնք առաջարկում են գիտական և դոկտորական աստիճաններ։
Բարձրագույն կրթությունը վճարովի է և՛ Բրիտանիայի քաղաքացիների, և՛ օտարերկրացիների համար։ Վերջիններիս համար ուսման վարձն ավելի թանկ է։ Բրիտանիայի քաղաքացիները կարող են սովորել պարտքով, որն սկսում են վճարել միայն դիպլոմ ստանալուց և նվազագույն աշխատավարձի չափով (տարեկան 21 հազար ֆոնտ ստերլինգ) աշխատանք գտենլուց հետո։ Աշխատանք չգտնելու դեպքում պարտքը անհրաժեշտ չէ վերադարձնել։ Վերջերս խորհրդարանում ավելի մեծ թվով պատգամավորներ են հակվում կրթության գինը բարձրացնելուն։ Այդպիսի նախաձեռնությունները այնքան էլ հաճելի չեն ուսանողների համար[4]։
Համաձայն միջնակարգ կրթության միջազգային հետազոտությունների Մեծ Բրիտանիան վերջին 10 տարիների ընթացքում (2000-2009) արձանագրել է բացասական դինամիկա՝ կապված իրենց դպրոցների շրջանավարտների պատրաստվածության որակի հետ։ Օրինակ` 2000 թվականին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն կողմից PISA (Programme for International Student Assessment) դպրոցում անցկացված կրթության որակի գնահատման մոնիթորինգի արդյունքում Մեծ Բրիտանիան 32 երկրների մեջ զբաղեցրեց 7-րդ տեղը՝ գտնվելով ՏՀԶԿ-ի կողմից սահմանված ստանդարտից ավելի բարձր մակարդակի վրա, իսկ 2009 թվականին կրթության որակը հավասարվել է ՏՀԶԿ-ի ստանդարտին, որի արդյունքում Մեծ Բրիտանիան զբաղեցրել է 24-րդ տեղը հնարավոր 65-ից[5]։
Բարձրագույն կրթության բնագավառում Մեծ Բրիտանիան հիմնականում զբաղեցնում է առաջին, երկրորդ կամ երրորդ տեղերը բարձրագույն ուսումնական հաստատությունների միջազգային վարանիշավորման աղյուսակներում։