Ենթակատեգորիա | համակարգչային խաղի կերպար, fictional animal character, fictional creature, Minecraft mob | |
---|---|---|
Ստեղծում | 20 Օգոստոսի 2009 | |
Կիրառությունը | գլխատում, պայթյուն | |
Աչքի գույն | սև | |
Հիման վրա | Pig | |
Ստեղծել է | Մարկուս Պերսոն | |
Սկսած | 31 Օգոստոսի 2009 | |
Գույն | կանաչ | |
First appearance | Minecraft: Java Edition, Minecraft | |
From narrative universe | Minecraft universe | |
Պատճառ | Մոլորություն | |
Լայնություն | 0,6 մետր | |
Բարձրություն | 1,7 մետր, 1,8 մետր | |
Բնութագրվում է | Ներկաքողարկում | |
Մեդիաֆրանշիզ | Minecraft | |
Կազմված է | Սև վառոդ, Ձայնապնակ |
Կրիպեր (անգլ.՝ Creeper), կանաչ չորքոտանի արարած, Minecraft համակարգչային խաղի թշնամական մոբերից մեկը։ Խաղում կրիպերը գրեթե լուռ մոտենում է խաղացողի կերպարին և պայթում. նման պայթյունը ոչնչացնում է շրջակա բլոկները: 2009 թվականի սեպտեմբերի 1-ին կրիպերն առաջին անգամ ավելացվել է խաղի ալֆա թարմացումներից մեկում։ Այն Minecraft-ի պաշտոնական խորհրդանիշներից մեկն է և լայնորեն օգտագործվում է գովազդային և հուշանվերային արտադրանքներում:
Minecraft-ում խաղացողը հայտնվում է խորանարդիկներից կազմված մեծ աշխարհում: Աշխարհի յուրաքանչյուր տարածք պարունակում է մեծ թվով թշնամիներ: Կրիպերները թշնամիների ամենատարածված տեսակներից են: Այս մոբերը գրեթե լուռ են, քանի դեռ մոտ չեն խաղացողին. թիրախի մոտ կրիպերը պայթում է. նման պայթյունը սպանում է ինքնին կրիպերին, ոչնչացնում շրջակա բլոկները և վնասում խաղացողի առողջությանը[1]։ Նախքան իրեն և խաղացողին պայթեցնելը, կրիպերը թույլ ֆշշոց է արձակում[2]: Խաղի ավելի բարձր դժվարության մակարդակներում նրանք կարող են սպանել երկաթե զրահով խաղացողին մեկ պայթյունով, կամ թողնել նրան երկու սիրտ, եթե նա ադամանդե զրահով է[1]։ Վահանը կարող է մեղմացնել պայթյունի վնասը[3]: Չորքոտանի արարածը նույնպես օգտակար է խաղացողի համար. նա Minecraft-ում երաժշտական սկավառակներ ստանալու երկու եղանակներից մեկն է։ Կրպերին պետք է նետահարի կմախքը կամ նրա ենթատեսակը՝ ձնակմաղքը, որպեսզի նրանից ընկնի երաժշտական սկավառակ։ Ամենատարածված սկավառակները, որոնք ընկնում են մոբից՝ «Cat» և «13» [1][4][5][6][7]: Մոբից կարող է նաև վառոդ ընկնել[1][8]։
Լիցքավորված կրիպերը սովորական կրիպերների ենթատեսակ է։ Ժամանակի ընթացքում մշակողները որոշեցին, որ կրիպերները բավականաչափ անկանխատեսելի չեն և ավելացրին նրանց ավելի կործանարար դարձնելու միջոց. կայծակի հարվածի դեպքում կրիպերները լիցքավորվում և պայթում են կրկնակի ուժգնությամբ: Այս տեսակի կողմից սպանված մոբերից գլուխներ են ընկնում, որոնք կարելի է կրել որպես դիմակ[8][9]:
Ինչպես ավելի ուշ Minecraft-ի մշակող Մարկուս «Նոչ» Պերսոնը խոստովանեց, որ մոբը պատահաբար ստեղծվել է խոզի մոդելավորման ժամանակ: Մարկուսը խառնել է խոզի երկարությունն ու բարձրությունը, ինչի արդյունքում առաջացել է կրիպերը։ Նոչը մոբին ավելացրեց կանաչ հյուսվածքներ և ագրեսիվ պահվածք[10]:
Այդ պահին Նոչը մտածեց, որ շատ սարսափելի է, երբ ինչ-որ տարօրինակ բան է շրջում և նայում քեզ: Ուստի նա որոշեց Կրիպերին թողնել որպես հրեշ։ Նրա ընկերն ասաց, որ լավ կլիներ, եթե այն պայթի:
— Յենս Բերգենստեն, ծրագրավորող Mojang Studios-ի նախկին գլխավոր ստեղծագործական տնօրեն[11]։
2009 թվականի սեպտեմբերի 1-ին հրեշը ստացավ «Կրիպեր» անունը և ավելացվեց խաղի ալֆա տարբերակներից մեկում[3][12][13]՝ - 0.24_SURVIVAL_TEST_03[14][15]։ Նույնիսկ Minecraft-ի ալֆա տարբերակներում կրիպերների պայթուցիկ ուժը իրական սպառնալիք էր[4], և նրանք երբեք չեն դադարել վտանգավոր լինել։ Կրիպերների սկզբնական գույնը մուգ կանաչն էր։ Այնուամենայնիվ, 2021 թվականին հետաքննության ընթացքում պարզվեց, որ Պերսոնը պարզապես վերցրել է սաղարթի հյուսվածքը, որը ստանդարտ Minecraft բլոկներից մեկն է, և դրան հատկանշական դեմք է ավելացրել[12][13]։ Նոր թարմացումների թողարկմամբ թշնամական մոբը ստացավ նոր հյուսվածք, ձայն և յուրահատուկ վարքագիծ: Սկզբում կրիպերները պարզապես հարձակվում էին խաղացողի կերպարների վրա, ինչպես մյուս մոբերը և պայթում էին միայն այն ժամանակ, երբ խաղացողը սպանում էր նրանց, բայց Նոչը որոշեց, որ դա բավարար չէ և պայթյունը դարձրեց մոբի հիմնական հարձակումը[12]:
Իր առաջին հայտնվելուց անմիջապես հետո կրիպերը դարձավ բազմաթիվ համացանցային մեմերի, ֆան-արտի և տեսախաղի արտադրանքի թեմա[16]։ Մոբը դարձավ Minecraft-ի պաշտոնական խորհրդանիշը այն բանից հետո, երբ նրա դեմքը ավելացվեց լոգոյի A-ին, և այդ ժամանակվանից ի վեր Minecraft-ի լոգոն այդպես էլ մնաց։ Minecraft ապրանքանիշի ամենավաղ արտադրանքներից մի քանիսը, այդ թվում Կրիպերի փափուկ խաղալիքներ էին: Մի քանի տարի անց հայտնվեցին շապիկներ, խաղալիքներ, սպորտային վերնաշապիկներ, լամպեր[17][18] և նույնիսկ Աստվածաշնչի ծածկոցներ՝ մոբի պատկերով[19]։
Sportskeeda կայքում կիպերի ֆշշոցը ճանաչվել է Minecraft-ի ամենասարսափելի ձայնը[20]: Խաղացողները ճանաչեցին կրիպերին որպես նյարդայնոցնող և վտանգավոր մոբը[21]։
2011 թվականին ամերիկացի բլոգեր CaptainSparklez-ը (Ջորդան Մարոն) և TryHardNinja-ն գրեցին «Revenge» երգը, որը բաղկացած է երգիչ Աշերի «DJ Got Us Fallin' in Love» երգի վոկալից։ Երգը պատմում է մի հերոսի մասին, ով հանքափորում ռեսուրսներ էր կորզում և վախենում էր կրիպերներից։ 2019 թվականի հուլիսին՝ երգի թողարկումից 8 տարի անց, երգը հիշվեց Discord խաղային մեսենջերում։ Այնուհետև վիդեոբլոգեր ՓյուԴըՓայ-ն, ով վերջին երեք շաբաթվա ընթացքում հրապարակում էր միայն Minecraft-ի մասին տեսանյութեր, նկատեց նոր մեմ և ներառեց այն Meme Review բաժնի հաջորդ համարում։ Բանն այն է, որ խաղի պատճառ է դարձել «Revenge» տեքստը, որը հաճախ բեմադրվում է մեկնաբանություններում և ընդհանուր չաթերում։ Մի քանի օգտատերեր պետք է տող առ տող մուտքագրեն երգի բառերը: Առաջին հաղորդագրությունը պետք է լինի «Creeper», երկրորդը՝ «Aw, man»: Եթե տեքստը գրելիս օգտատերերից մեկը սխալ է թույլ տվել կամ գրել է թեմայից դուրս, բոլորը սկսում են նորից։ Նրանք սկսեցին Յություբում չաթերից հոլովակներ տեղադրել, որոնցում մարդիկ փորձում են կատարել առաջադրանքը, բայց դրանք անհաջող են: Չելենջը հայտնի դարձավ որպես «Creeper Challenge» և «Creeper, Aww Man»: Genius կայքում երգը զբաղեցրել է առաջին հորիզոնականը 2019 թվականի հուլիս և օգոստոս ամսական հիթ-չարթերում[22][23][24][25][26]։
2020 թվականի հուլիսին Mojang Studios-ի և Kellogg's-ի համատեղ համագործակցությունը հանգեցրեց Minecraft Creeper Crunch-ի հայտարարությանը, որը Minecraft ապրանքանիշով պաշտոնական հացահատիկ է, որի փաթեթավորման վրա ակնհայտորեն կա կրիպեր: Հացահատիկը պարունակում է կանաչ մարշմելոու խորանարդիկներ՝ դարչինի համով: Minecraft Creeper Crunch-ի յուրաքանչյուր տուփ ներառում է ծածկագիր՝ հագուստի 10 իրերից մեկը բացելու համար, ինչպիսիք են բաճկոնները և անձրևանոցները: Հացահատիկը հայտնվել է ԱՄՆ խանութներում 2020 թվականի օգոստոսի վերջին[27][28][29][30]:
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); Unknown parameter |subtitle=
ignored (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); Unknown parameter |subtitle=
ignored (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); Unknown parameter |subtitle=
ignored (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); Unknown parameter |subtitle=
ignored (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); Unknown parameter |subtitle=
ignored (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); Unknown parameter |subtitle=
ignored (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); Unknown parameter |subtitle=
ignored (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); Unknown parameter |subtitle=
ignored (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); Unknown parameter |subtitle=
ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); Unknown parameter |subtitle=
ignored (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); Unknown parameter |subtitle=
ignored (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); Unknown parameter |subtitle=
ignored (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրիպեր (Minecraft)» հոդվածին։ |
|