Կրուզո անգլ.՝ Crusoe | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն ԱՄՆ |
Ժանր | արկածային ֆիլմ, դրամա և վեպի էկրանավորում |
Հիմք | Ռոբինզոն Կրուզո |
Թվական | 1988 և հունիսի 30, 1988[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Քալեբ Դեշանել[2] |
Սցենարի հեղինակ | Ուեյլոն Գրին և Քրիստոֆեր Լոգ |
Դերակատարներ | Էդյան Քուին, Թիմոթի Սփոլ, Մայքլ Հիգինս, Ուորեն Քլարք, Օլիվեր Փլեթ, Ադե Սապարա, Շեյն Ռիմեր և Ռայմոնդ Ջոնսոն |
Օպերատոր | Տոմիսլավ Պինտեր |
Երաժշտություն | Մայքլ Քեյմեն |
Մոնտաժ | Համֆրի Դիքսոն |
Նկարահանման վայր | Սեյշելյան կղզիներ |
Տևողություն | 94 րոպե |
«Կրուզո» (անգլ.՝ Crusoe), Ռոբինզոն Կրուզոյի մասին Դանիել Դեֆոյի հայտնի վեպի էկրանավորումը։ Ֆիլմը նկարահանվել է 1988 թվականին ռեժիսոր Քալեբ Դեշանելի կողմից։ Ֆիլմի հասույթն ԱՄՆ-ում կազմել են 315 421 դոլար։ Rotten Tomatoes կայքում ֆիլմի վարկանիշը 67 % է, որը հիմնված է քննադատների 6 գրախոսությունների վրա՝ 10-ից 6,2 միջին գնահատականով[3]։ Ֆիլմի ուժեղ կողմը նրա վիզուալ կողմն է, մասնավորապես գեղեցիկ բնապատկերները[4]։ Ֆիլմը նկարահանվել է Island Pictures ստուդիայում, իսկ տնային դիտման համար տարածել է 20th Century Fox ընկերությունը[5]։
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1808 թվականին։ Կրուզոն՝ ֆիլմի գլխավոր հերոսը, գնում է Աֆրիկա՝ ստրուկներ բերելու։ Ուժեղ փոթորկի պատճառով տեղի է ունենում նավաբեկություն, ամբողջ թիմը, բացառությամբ Կրուզոյի, զոհվում է։ Նա մնում է մենակ արևադարձային կղզում։ Հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ՝ նա կարողանում է հիմնավորվել կղզում և կազմակերպել իր կյանքը որոշակի հարմարավետությամբ։ Նա նույնիսկ զենք է գտնում է։ Մի օր Կրուզոն պատահաբար հանդիպում է տեղի աբորիգենների խմբի և սարսափով իմանում է, որ դա կանիբալների ցեղ է։
|