Հաբիբա Մեսիկա մասրի՝ حبيبه مسيكه | |
---|---|
Ծնվել է | 1903[1] |
Ծննդավայր | Թունիս, Ֆրանսիա |
Մահացել է | փետրվարի 21, 1930[1] |
Մահվան վայր | Թունիս, Ֆրանսիա |
Գերեզման | Borgel cemetery |
Քաղաքացիություն | Թունիսի ֆրանսիական պրոտեկտորատ |
Մայրենի լեզու | Թունիսյան արաբերեն |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի և պարուհի |
Habiba Msika Վիքիպահեստում |
Հաբիբա Մեսիկա (ծննդյան անունը` Մարգերիտ Մսիկա, հայտնի է նաև որպես Habiba Msika, Messika, حبيبة مسيكة, 1903[1], Թունիս, Ֆրանսիա - փետրվարի 21, 1930[1], Թունիս, Ֆրանսիա), թունիսցի երգչուհի, պարուհի, դերասանուհի։
Երգչուհի Լեյլա Սֆեզի զարմուհին։
Արագորեն ճանաչման է հասել Հաբիբա («սիրելի») կեղծանունով։ Լինելով խարիզմատիկ երգչուհի և սիրելի դերասանուհի` ընդունվել է բնիկ թունիսյան բնակչության կողմից։ Սելմա Բեքարի «Կրակե պար» ֆիլմը պատմում է Հաբիբա Մեսիկայի գործունեության մասին[2]։
Մարգերիտ Մեսիկան ծնվել է Թունիսի հրեական թաղամասում, աղքատ ընտանիքում։ Նրա ծնողները՝ Դաիդան և Մեյհանը, մետաղալարերի առևտրով են զբաղվել։ Մեսիկան կարդալ և գրել սովորել է իսրայելական դպրոցում, որտեղ յոթ տարի սովորելուց հետո մորաքրոջ օգնությամբ ուսանել է երգի դասեր, երաժշտության տեսություն և դասական արաբերեն հայտնի կոմպոզիտոր Խեմայիս Թարնանեի և եգիպտական տենոր Հասան Բանանի մոտ։
Ամուսնացել է իր զարմիկ Վիկտոր Չեթբունի հետ, բայց նրանց միությունը կարճ է տևել։
Մեսիկայի առաջին ելույթը տեղի է ունեցել Լա Մարսայի պալատում, որտեղ հանդիպել է իր Պիգմալիոնին և սիրուն։
1920 թվականից Մեսիկայի կարիերան վերելք է ապրել, նա դարձել է սեքսի խորհրդանիշ և նախաձեռնել է «գիշերվա զինվորներ» երևույթը, մականուն իր հիմնականում երիտասարդ երկրպագուների համար։ Այդ ժամանակահատվածում նա իր սիրելիի հետ մեկնել է Փարիզ, որտեղ նրա միջոցով հանդիպել է Պաբլո Պիկասոյին և Կոկո Շանելին։ 1925 թվականի մարտին Բեն Կալմա թատրոնում խաղացել է Ռոմեո և Ջուլիետ։
1930 թվականի փետրվարի 20-ի առավոտյան նրա նախկին սիրեկան Էլիյահու Միմունին ներխուժել է Թունիսի Ալֆրեդ Դուրան-Կլեյ փողոցում գտնվող Մեսիկայի բնակարան և հարձակվել նրա վրա։ Խոր այրվածքներից Մեսիկան մահացավ հաջորդ օրը։ Նա թաղված է Թունիսի Բորգել գերեզմանոցում[3]։
Անվանում | Բնօրինակ անվանում |
---|---|
Alayya w Hbali | արաբ․՝ عليا وهبالي |
Errabii Mnawer | արաբ․՝ الربيع منور |
Hawinti rassi lessahar wel gamra | արաբ․՝ هونتي راسي للسهر والقمرة |
Hbibi Lawel | արաբ․՝ حبيبي الأول |
Qalbi biwadi ejjamer | արաբ․՝ قلبي بيودي الجمر |
Min wist galbi | արաբ․՝ من وسط قلبي |
Ya saqi esquina | արաբ․՝ يا ساقي اسقينا |
Ala srir ennoum | արաբ․՝ على سرير النوم |
{{citation}}
: CS1 սպաս․ location missing publisher (link){{citation}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաբիբա Մեսիկա» հոդվածին։ |
|