Համակարգչային պատմության թանգարան

Համակարգչային պատմության թանգարան
Изображение логотипа
Տեսակհամակարգչային թանգարան և ոչ առևտրային կազմակերպություն
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունՄաունթին Վյու
ՎայրՄաունթին Վյու
Ղեկավարության նստավայրՄաունթին Վյու, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Հասցե1401 N Shoreline Blvd
Հիմնադրվել է1996
Կայքcomputerhistory.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Համակարգչային պատմության թանգարան (անգլ.՝ Computer History Museum), 1996 թվականին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մաունթին Վյու քաղաքում հիմնադրված թանգարան։ Թանգարանը նվիրված է տեղեկատվական դարաշրջանի հաշվողական տեխնիկայի պատմությունների ու նմուշների պահպանմանն ու ներկայացմանը, հաշվողական հեղափոխության ուսումնասիրությանն ու հասարակության վրա դրա ազդեցությանը։

Թանգարանի ստեղծման պատմությունը սկիզբ է առնում 1968 թվականից, երբ ամերիկացի էլեկտրատեխնիկ Գորդոն Բելը սկսեց պատմական հավաքածուի որոնողական աշխատանքներ, միաժամանակ ուրիշները փորձում էին պահպանել Whirlwind համակարգիչը։ Թանգարանային նախագծի առաջին ցուցադրումը տեղի ունեցավ 1975 թվականին Digital Equipment Corporation-ի նախասրահի վերարկուների հանդերձարանում։ 1978 թվականին թանգարանը (այժմ՝ Թվային համակարգիչների թանգարան (TDCM) տեղափոխվեց Մասաչուսեթսի Մալբարաու քաղաքի Digital Equipment Corporation-ի նախասրահ։ 1979 թվականին Թվային համակարգիչների թանգարանում (TCM) առաջին դասախոսությունը կարդացել է Մորիս Ուիլկսը։

1982 թվականին Թվային համակարգիչների թանգարանը միավորվեց Բոստոնի համակարգչային թանգարանին և 1984 թվականին տեղափոխվեց Բոստոնի Թանգարանային նավակայան։

1996/1997 թվականներին Սիլիկոնային հովտում ստեղծվեց Թվային համակարգիչների թանգարանի պատմության կենտրոն (TCMHC)։ ՆԱՍԱ-ն կենտրոնի համար տարածք ապահովեց Մոֆֆետ ֆեդերալ օդանավակայանի տարածքում (հին շենքը, որը նախկինում եղել էր ռազմածովային կահույքի բազա) և մեծ թվով նմուշներ Թվային համակարգիչների թանգարանից տեղափոխվեցին այնտեղ։

1999 թվականին Թվային համակարգիչների թանգարանի պատմության կենտրոնը միավորվեց և Թվային համակարգիչների թանգարանը դադարեց գործել։ Այնտեղ գտնվող ցուցանմուշները 2000 թվականին տեղափոխվեցին Թվային համակարգիչների թանգարանի պատմության կենտրոն։ Թվային համակարգիչների թանգարան անվանումը 2000 թվականին պահպանեց Բոստոնի գիտության թանգարանը, իսկ Թվային համակարգիչների թանգարանի պատմության կենտրոնն անվանափոխվեց Համակարգչային պատմության թանգարանի (CHM)։

2003 թվականին հանրության համար բացվեց Համակարգչային պատմության թանգարանի նոր շենքը (նախկինում այստեղ էր գտնվում Silicon Graphics-ը)[1][2]։

Հավաքածու և ցուցադրության տարածք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սթիվ Ռասելը՝ Spacewar-ի ստեղծողը, Համակարգչային պատմության թանգարանում աշխատում է PDP-1-ի վրա
Չարլզ Բաբիջի Տարբերության շարժիչը Համակարգչային պատմության թանգարանի ցուցադրությունում

Համակարգչային պատմության թանգարանն ունի հաշվիչ արտեֆակտների աշխարհի ամենամեծ և նշանակալի հավաքածուն (Գերմանիայի Պադերբորն քաղաքի Հայնց Նիքսդորֆ թանգարանում ցուցադրվում են ավելի շատ նմուշներ, սակայն ունի փոքր հավաքածու[3])։ Հավաքածուն ներառում է եզակի ու հազվագյուտ առարկաներ, օրինակ՝ Cray-1 գերհամակարգիչը, ինչպես նաև Cray-2, Cray-3, Յուտայի թեյամանը, Neiman Marcus ընկերության 1969 թվականի խոհանոցային համակարգիչը, Apple I-ը, Google-ի առաջին սերնդի վեբ-սերվերների նմուշներ[4]։ Հավաքածուում ներառված է շուրջ 90000 նմուշ՝ լուսանկարներ և ֆիլմեր, ինչպես նաև 1200 մ ցուցակագրված փաստաթղթավորում և մի քանի հարյուր գիգաբայթ ծրագրային ապահովում։ Համակարգչային պատմության թանգարանի բանավոր պատմության ծրագիրը հաշվողական, ցանցային պատմության վերաբերյալ իրականացնում է տեսա-հարցազրույցներ (2016 թվականի տվյալներով եղել են շուրջ 700)։

2300 մ 2 տարածք զբաղեցնող «Հեղափոխություն. հաշվողական տեխնիկայի առաջին 2000 տարիները» ցուցահանդեսը բացվել է 2011 թվականի հունվարի 13-ին։ Այն 20 սրահներում ներկայացնում է հաշվողական տեխնիկայի պատմությունն աբակից մինչև ինտերնետ։ Ցուցադրության ամբողջ հավաքածուն հասանելի է նաև առցանց[5][6][7]։

Համակարգչային պատմության թանգարանի անդամները բացառիկ կանայք ու տղամադրիկ են, որոնց գաղափարները փոխել են աշխարհը և իրենց ազդեցությունն են թողել ապրող յուրաքանչյուր մարդու վրա։ Թանգարանի առաջին անդամն է եղել Գրեյս Հոպերը (1987)։ 2015 թվականի տվյալներով անդամների թիվը հասնում է 70-ի[8]՝

  • Գրեյս Հոպեր, 1987
  • Ջեյ Ֆորեստեր, 1995
  • Կապոր Միչ, Կեն Օլսեն, 1996
  • Դենիս Ռիտչի, Կեն Տեմպսոն, Ջոն Բեկուս, Սթիվ Վոզնյակ, 1997
  • Ջին Ամդալ, Դոնալդ Կնուտ, Գորդոն Մուր, 1998
  • Ալան Քեյ, Ջոն Մաքարտի, Կոնրադ Ցուզե, 1999
  • Ֆրենսիս Էլիզաբեթ Ալեն, Ուինտոն Սերֆ, Թոմ Քրիլբերն, 2000
  • Ֆրեդերիկ Բրուկս, Ջին Սամեթ, Մորիս Ուիլկս, 2001
  • Գեշկ Չարլզ, Ջոն Ուարնոկ, Ջոն Կոկ, Միդ Կարվեր, 2002
  • Թիմ Բերներս Լի, Դեյվիդ Ուիլեր, Գորդոն Բել, 2003
  • Դանիել Բրիկլին, Ռոբերտ Ֆրենկստոն, Նիկլաուս Վիրտ, 2004
  • Պոլ Բերան, Դուգլաս Էնգելբարտ, Ալան Շուգարտ, Այվեն Սազերլենդ, 2005
  • Չարլզ Անտոնի Ռիչարդ Հոար, Էլիոթ Ռոբերտ, Բատլեր Լեմպսոն, Լի Մարվին, 2006
  • Ջոն Հենեսի, Դեյվիդ Պատերսոն, Մարիս Չանգ, Չարլզ Թեքեր, 2007
  • Ջին Բարտիկ, Ռոբերտ Բետքալֆ, Լինուս Թորվալդս, 2008
  • Ֆեդերիկկո Ֆաջին, Թեդ Հոֆ, Մազոր Սթենլի, Շիմա Մասատոշի, Դոնալդ Դ. Չամբերլին, Ռոբերտ Էվերետ, 2009
  • Ուիթֆիլ Դիֆի, Մարտին ՀԵլման, Ռալֆ Մերքլ, Բիլ Ջայ, 2011
  • Ֆերնանդո Խոսե Կորբատո, Էդվարդ Ալբերտ Ֆեյգենբաու, Սթիվ Ֆարբեր, Սոֆի Ուիլսոն, 2012
  • Էդ Կետմել, Հարի Հասկի, Ռոբերտ Թեյլոր, 2013
  • Լին Կոնվեյ, Ջոն Քրաուֆորդ, Այրվին Մ. Ջակոբս, 2014
  • Բյորն Ստրաուստրուպ, Չարլզ Ուիլյամ Բախման, Էվելին Բերեզին, 2015
  • Դեյվ Քատլեր, Լի Ֆելսենշտեյն, Ֆիլ Մուրբի, 2016

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Bell, Gordon (2011).
  2. Backgrounder Press release on the Computer History Museum
  3. Heinz Nixdorf Museum
  4. How Google Works David F. Carr, Baseline.com, July 6, 2006
  5. Wollan, Malia (2011 թ․ հունվարի 13). «Computer History Museum Unveils Its Makeover». The New York Times.
  6. Bilton, Nick (2010 թ․ հունվարի 14). «Bits Pics: The Computer History Museum». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2011 թ․ հունվարի 15-ին.
  7. «Computer History Museums Major New Exhibition Opens January 12th 2011». Computerhistory.org. Վերցված է 2011 թ․ հունվարի 15-ին.
  8. Computer History Museum Hall of Fellows
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համակարգչային պատմության թանգարան» հոդվածին։