Բնակավայր | ||
---|---|---|
Համան | ||
Երկիր | Հարավային Կորեա | |
Համայնք | Հարավային Գյոնգսանգ | |
Մակերես | 417 կմ² | |
Պաշտոնական կայք | haman.go.kr/other/english/ | |
| ||
Համան (հանգըլ՝ 함안군, հանջա՝ 咸安郡, կորեերենի նոր ռոմանականացում՝ Haman-gun), վարչական միավոր, Հարավային Կորեայի Հարավային Գյոնգսանգ մարզում։
Համանի պատմությունը սկսվում է Բյոնհան նահանգի պետական միավորման ժամանակներից։ Այն ժամանակ ներկայիս վարչական միավորի տարածքում գտնվել է Փյոնջին Անյա բնակավայրը։ Կայա դարաշրջանի ժամանակ այստեղ գտնվում էր Արա Կայա ցեղային միությունը։ VIII դարում այս տարածքը ընկել է Միացյալ Սիլլայի հսկողության տակ և 757 թվականին այստեղ հիմնադրվել է Համանի շրջանը։ Դրանից հետո շրջանը մի քանի անգամ միացվել է այլ վարչական միավորների։ 995 թվականին միացել է Համջու, 1018 թվականին՝ Կիմհե, 1509 թվականին՝ Տոհոբու և 1906 թվականին՝ Չիլվոն շրւաններին։ 1914 թվականին Համանը շրջանը կրկին ստեղծվել է[1]։
Համան տեղակայված է Կորեական թերակղզու հարավ-արևելքում, Հարավային Գյոնգսանգ մարզի կենտրոնական մասում։ Արևելքում սահմանակցում է Չանգվոնին, արևմուտքում Չինջուին, հարավում՝ Մասանին, հյուսիսում՝ Չանգյոնգին։ Բարձր կետը Յոհոնսան լեռն է (770 մետր)։ Շրջանի հյուսիսային մասը տեղագրական առումով ավելի ցածր է, քան հարավայինը։ Տարածքով հոսում է Կորեայի ամենակարևոր գետերից Նակդոնգը և Նամգանը։ Այս երկու գետերի միջև տարածք կա, որը հարմար է գյուղատնտեսության համար[2]։
Համանը վարչականորեն բաժանվում է 1 իպի և 9 մյոնի[3]։
Անվանում | Հանգըլ | Մակերեսը
քառ․ կմ․ |
Բնակչություն | Ներքին բաժանում |
---|---|---|---|---|
Կայաըպ | 가야읍 | 41,22 | 18 174 | 11 րի |
Յոհանգմյոն | 여항면 | 28,34 | 959 | 4 րի |
Կունբուկմյոն | 군북면 | 80,46 | 7 602 | 17 րի |
Պոպսումյոն | 법수면 | 34,61 | 3 671 | 9 րի |
Սանինմյոն | 산인면 | 36,86 | 2 954 | 7 րի |
Տեսանմյոն | 대산면 | 47,55 | 4 723 | 8 րի |
Համանմյոն | 함안면 | 28,92 | 3 169 | 6 րի |
Չիլբունմյոն | 칠북면 | 32,31 | 2 534 | 7 րի |
Չիլսոնմյոն | 칠서면 | 35,95 | 6 292 | 9 րի |
Չիրվոնյոն | 칠원면 | 50,59 | 16 364 | 10 րօ |
Համանի տնտեսությունը հիմնված է սննդի արդյունաբերության և գյուղատնտեսության վրա։ Գյուղատնտեսական մշակաբույսերի մեւ կարելի է հանդիպել ձմերուկ, սոյա, խաղող, դդում, մեղր, խուրմա[4]։
Ինչպես Հարավային Կորեայի մյուս վարչական միավորները, Համանը ևս ունի իր խորհդանիշները[9].