Համաստեղություն | |
---|---|
Ստեղծման թնական | 1917 |
Պատվիրատու | Նիկոլայ II |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Fersman Mineralogical Museum? և Ալեքսանդր Իվանով |
Հավաքածու | Fersman Mineralogical Museum? և Ֆաբերժեի թանգարան |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ապակի, Լեռնային բյուրեղապակի և ալմաստ |
Ֆաբերժեի ձվեր |
«Համաստեղություն» (ռուս.՝ Созвездие), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1917 թվականին Նիկոլայ II կայսեր պատվերով։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին պետք է նվիրեր կնոջը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային[1], սակայն այդպել է չի նվիրում՝ գահընկեց լինելու պատճառով։ Այն վերջին կայսերական ձուն է և մնացել է անավարտ։
Այսօր «Համաստեղություն» կայսերական ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Ա. Ե. Ֆերսմանի անվան հանքաբանական թանգարանում (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն)։
«Համաստեղություն» ոսկերչական ձուն պատրաստված է մուգ կապույտ կոբալտե ապակուց, որն իրենից ներկայացնում է երկնակամարը։ Դրա վրա փորագրված է 1904 թվականի օգոստոսի 12-ին արքայազն Ալեքսեյի ծննդյան օրվա աստղերի դիրքը։ Ձուն պետք է պատված լիներ ադամանդներով։ Տակդիրը անմշակ լեռնային բյուրեղապակուց է, որն ունի ամպի տեսք։ Ձուն պետք է զարդարված լիներ արծաթյա քերովբեներով[2]։
«Համաստեղություն» կայսերական ոսկերչական ձվի անակնկալը պետք է լիներ մեխանիկական ժամացույցը։
Ենթադրվում է, որ այս ձուն պետք է Նիկոլայ կայսրը նվիրեր կնոջը 1917 թվականի Զատկին։ Սակայն հեղափոխության ժամանակ կայսրը գահընկեց է լինում։
1925 թվականին, երբ Կարլ Ֆաբերժեի որդին՝ Ագաֆոնը փախչում էր Ռուսաստանից և ձուն տալիս է Ֆերսմանին[3]։
2001 թվականին հանգաքիտական թանգարանի ֆոնդերում հայտնաբերվում է «Համաստեղություն» անավարտ ձուն։