Հայազն | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված | 2009 թ․ |
Լուծարված | 2017 թ․, հունիս |
Գաղափարախոսություն | ազգային-հեղափոխական[1] |
Շտաբ | Երևան, Հայաստան |
Հայազն («Հայազն» նշանակում է «ծագումով հայ»[2]), քաղաքական կուսակցություն Հայաստանում, որը ստեղծվել է 2014 թվականի ապրիլի 16-ին և լուծարվել 2017 թվականի հունիսին[3]։
Կազմակերպությունը քաղաքական դաշտ է մտել 2011 թվականի հունիսին, երբ սկսել է ստորագրություններ հավաքել Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն տրամադրելու պահանջով[4]։
«Հայազն»-ի անդամները մասնակցել են 2012 թվականի մայիսի 21-ին Երևանում «Բազմազանության» շքերթին զուգընթաց կազմակերպված հակաերթին։
2012 թվականի հունիսին Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում կատարված ադրբեջանական հարձակումներից հետո «Հայազն»-ն երթ է կազմակերպել Երևանում և կառավարությանից պահանջել՝ դադարեցնել Ադրբեջանի հետ բանակցությունները[5]
2012 թվականի հոկտեմբերի 10-ին «Հայազն»-ի անդամները մասնակցել են Գերմանիայի դեսպանատան առջև բողոքի ցույցին՝ Parada սերբական ֆիլմի ցուցադրությունը կազմակերպելու համար[6]։
Բացի տարբեր ուղվածության երթերին մասնակցություն ունենալուց՝ կազմակերպությունը պարբերաբար էլեկտրոնային լրատվամիջոցներով հանդես է եկել հայտարարություններով, որոնք վերաբերվում էին հիմնականում քաղաքական տարբեր ուժերի և անհատների նկատմամբ քննադատությանը[7][8], ինչպես նաև քաղաքական և սոցիալական խնդիրներին[9][10][11]։
Ըստ Նախախորհրդարանի տարած հայտարարության, 2013 թվականի սեպտեմբերի 2-ին, «Հայազնի» 7-8 անդամներ, այդ թվում՝ կազմակերպության վարչության անդամներ Արմեն Աղայանը և Արմեն Մկրտչյանը, հարձակվել են Երևանի Հյուսիսային պողոտայում միայնակ քայլող Նախախորհրդարանի անդամ և մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանի վրա և նրան ծեծի ենթարկել[12]։
Նույն թվականի դեկտեմբերի 2-ին Վլադիմիր Պուտինի՝ Երևան այցի դեմ բողոքի երթի ժամանակ Հայազնի անդամները 7-8 անգամ հարձակվել և ծեծի են ենթարկել նույնասեռականների և տրանսգենդերների ծիածանագույն դրոշ կրողներ Լալա Ասլիկյանին և իրեն աջակցողներին[13][14]։