Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Եվրատեսիլ 2010 երգի մրցույթ | ||||
---|---|---|---|---|
Ազգային ընտրություն | ||||
Երկիր | Հայաստան | |||
Ընտրման թվական | Մարտի 5, 2012 | |||
Ընտրված կատարող | Էմմի | |||
Ընտրված երգ | Boom Boom | |||
Երգի լեզու | անգլերեն | |||
Բառերի հեղինակ | Սոսի Խանիկյան | |||
Արդյունքներ | ||||
Արդյունքը կիսաեզրափակչում | 12 տեղ, 54 միավոր | |||
|
Հայաստանը մասնակցել է Եվրատեսիլ 2011 երգի մրցույթում, որը կայացել է Դյուսելդորֆում` Գերմանիայում։ Մասնակցի ընտրությունը կայացել էր ներքին ընտրությամբ, որի արդյունքում ընտրվեց Էմմին, իսկ նրա երգը որոշվեց ազգային ընտրությամբ կատարել, որը կազմակերպել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։
2011 թվականի դեկտեմբերի 11-ին Հանրային հեռուստատեսությունը հանդես եկավ մամլո ասուլիսով որի ժամանակ հայտնեց, որ Եվրատեսիլ 2011 երգի մրցույթում կներկայացնի Էմմին։
Հայաստանը ներկայացնող մասնակցի համար գրվել էին երգեր և Հայաստանից և արտասահմանից, որի արդյունքում ժյուրին ընտրեց չորս երգ, իսկ երգի ընտրությունը նշանակվեց փետրվարի 19-ին որը հետաձգվեց և տեղափոխվեց փետրվարի 26-ին, որը հետո նույնպես հետաձգվեց և վերջնական որոշվեց մարտի 5-ին կազմակերպել։ Հաղթող երգը ընտրվում էր հեռուստադիտողի և ժյուրիի ձայների շնորհիվ 50/50 համակարգով։
Ներկայացված չորս երգերի հեղինականերն էին ԴերՀովան, Վահրամ Պետրոսյանը, Apricota-ն և Մարտին Կեսիչը։ Ընտրված երգերը մարտի 2-ից ներկայացվում էին ռադիոյով, ինտերնետով և Հանրային հեռուստատեսությամբ, որպեսզի հեռուստադիտողը կայացնի իր վերջնական որոշումը։
№ | Արտիստ | Երգ | Հեռուստադիտող | Ժյուրի | Արդյունք |
---|---|---|---|---|---|
1 | Էմմի | Hi | 1.535 | 8 | 3 |
2 | Էմմի | Boom Boom | 3,219 | 12 | 1 |
3 | Էմմի | Ayo | 2.422 | 10 | 2 |
4 | Էմմի | Good Bye | 539 | 7 | 4 |
Հեռուստադիտողների և ժյուրիի ձայների արդյունքում հաղթող ճանաչվեց Boom Boom երգը, որի բառերի հեղինակն է Սոսի Խանիկյանը, իսկ երաժշտության հեղինակը` Apricota խումբը։
Էմմին Boom Boom երգով Եվրատեսիլում հանդես եկավ առաջին կիսաեզրափակչի ժամանակ` մայիսի 10-ին 04 համարի ներքո։ Նա զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը 54 միավորով, ինչը թույլ չտվեց անցնել եզրափակիչ փուլ, նրանից 1 միավորով առաջ անցավ Շվեյցարիան։
Միավոր | Երկիր |
---|---|
12 | ![]() |
10 | ![]() |
8 | ![]() |
7 | ![]() |
6 | ![]() |
5 | ![]() |
4 | ![]() |
3 | ![]() |
2 | ![]() |
1 | ![]() |
Միավոր | Երկիր |
---|---|
12 | ![]() |
10 | ![]() |
8 | ![]() |
7 | ![]() |
6 | ![]() |
5 | ![]() |
4 | ![]() |
3 | ![]() |
2 | ![]() |
1 | ![]() |
|