Հայբուսակ | |
---|---|
Տեսակ | ազատ հասանելիության հրատարակություն, մասնավոր համալսարան և կրթօջախ |
Հիմնադրված է | 1990[1] |
Հիմնադրիր | Լևոն Հարությունյան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան |
Կայք | haybusak.am |
![]() ![]() Հայբուսակ, Հայաստան | |
Երևանի «Հայբուսակ» համալսարան, մասնավոր բուհ Երևանում։ Լիցենզավորվել է Հայաստանի կրթության և գիտության, առողջապահության նախարարությունների կողմից։ Համալսարանը հավաստագրված է (2000 թ) Հայաստանի կառավարության կողմից։ 2019 թ համալսարանը ստացել է ինստիտուցիոնալ հավաստագրում Եվրոպական EKKA հավատարմագրող կազմակերպության կողմից։
Երևանի «Հայբուսակ» համալսարանը հիմնադրվել է 1990 թվականին ակադեմիկոս Լևոն Հարությունյանի կողմից և դարձել է անկախ Հայաստանի առաջին մասնավոր բուհերից մեկը։ 1999-2001 թթ. մասնակցել է Հայաստանում կրթության որակի գնահատման գործընթացին և ստացել պետական հավատարմագիր, ինչը թույլ է տալիս համալսարանի շրջանավարտներին ստանալ պետական դիպլոմներ՝ նրանց իրավունք վերապահելով աշխատել Հայաստանի պետական ու մասնավոր հիմնարկներում, ինչպես նաև արտերկրում (ԱՊՀ-ում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, և այլ երկրներում)։
Համալսարանում գործում են հետևյալ ֆակուլտետները՝
Համալսարանում գործում է առկա, հեռակա և անհատական ուսուցում, ասպիրանտուրա, մասնագիտական վերապատրաստման թրեյնինգներ և դասընթացներ։ Ուսուցումը երկաստիճան է՝ բակալավրիատ (4 տարի), մագիստրատուրա (1-2 տարի)։ Համալսարանում ուսանում են թե՛ Հայաստանի, թե՛ արտերկրի քաղաքացիները։ Կրթությունն անցկացվում է երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն՝ ըստ դիմորդի ընտրության։ Համալսարանի շրջանավարտներն աշխատում են Հայաստանի և արտերկրի պետական և մասնավոր հիմնարկներում և կազմակերպություններում։
Սուրեն Լևոնի Հարությունյան
|