Հայկ Աքթերյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 5, 1904[1] |
Ծննդավայր | Կոնստանցա, Ռումինիա |
Մահացել է | օգոստոսի 8, 1943[1] (39 տարեկան) |
Մահվան վայր | Kuban bridgehead, ԽՍՀՄ |
Կրթություն | Բուխարեստի համալսարան և Spiru Haret National College? |
Քաղաքացիություն | Ռումինիայի թագավորություն |
Մասնագիտացում | լրագրող, կինոռեժիսոր, դերասան, բանաստեղծ և գրականագետ |
Ամուսին | Մարիետա Սադովա |
Հայկ Արամի Աքթերյան (ռումիներեն՝ Haig Acterian, մարտի 5, 1904[1], Կոնստանցա, Ռումինիա - օգոստոսի 8, 1943[1], Kuban bridgehead, ԽՍՀՄ), ռումինահայ բեմադրիչ, թատերագետ, թարգմանիչ։
Հայկ Աքթերյանը ծնվել է Ռումինիայի Կոստանցա քաղաքում։ Ավարտել է Բուխարեստի համալսարանը և դրամատիկական արվեստի կոնսերվատորիան։ Կատարելագործվել է Փարիզում, Բեռլինում, Հռոմում, Վիեննայում։ 1940-1941 թվականներին եղել է Բուխարեստի Ազգային թատրոնի տնօրենը։ Եղել է ժամանակակից նոր թատրոնի ջատագովներից, որի վառ արտահայտությունն է համարել Խորհրդային Ռուսաստանի թատերարվեստը։ Եղել է ռումինական Մեծ հանրագիտարանի խմբագիրներից։ Մասնակցել է ՀՕԿ-ի Բուխարեստի մասնաճյուղի «Հայաստանյան երեկոներին»։ Թարգմանությունները հրատարակվել են «Անի» հայագիտական հանդեսում (ռումիներեն)։ Ռումիներեն է թարգմանել Եղիշե Չարենցի և Միսաք Մեծարենցի գործերից։ Միհայիլ կեղծանունով լույս է ընծայել բանաստեղծությունների երկու ժողովածու[2][3]։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկ Աքթերյան» հոդվածին։ |