Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Հայկ Սամսոնի Հակոբյան | |||||||||||||||||
Քաղաքացիությունը | ԽՍՀՄ և Հայաստան | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 26, 1980 (43 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Երևան, Հայաստան | |||||||||||||||||
Հասակ | 170 սմ | |||||||||||||||||
Քաշ | 69 կգ | |||||||||||||||||
Դիրք | Հարձակվող | |||||||||||||||||
Համար | 15 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Հայկ Սամսոնի Հակոբյան (անգլ.՝ Hayk Hakobyan, դեկտեմբերի 26, 1980, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, հարձակվող ազգային հավաքականում։
Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1998 թվականից Արտաշատ քաղաքի «Դվին» ակումբում, այդ ընթացքում նա հարվածել է 11 գնդակ, ի պատիվ դրան զբաղեցրել է 5-րդ տեղը լավագույն ռմբարկուների ցանկում հայկական մրցաշարում։
1999 թվականին 5 մրցախաղ անց նա «Դվին» ակումբից տեղափոխվում է «Ցեմենտ» ակումբ (այդ ընթացքում ակումբի անունը փոխվում է և դառնում է «Արաքս» և «Սպարտակ») Արարատ քաղաքից (2001 թվականին ակումբը գնում է Երևան), դառնում այդ սեզոնի առաջին բրոնզե մրցանակակիրը Հայաստանի գավաթի համար։ Վերջին խաղում Գյումրի քաղաքում նա խփել է 2 գնդակ «Շիրակի» դարպասին և եզրափակիչում 3:2 հաշվով հաղթանակ բերել իր թիմին։ Հաջորդ սեզոնում խփել է 7 գնդակ, որի շնորհիվ իր թիմը ևս մեկ անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն։ 2001 թվականին մասնակցել է 19 մրցախաղի, որի ընթացքում խփել է 16 գնդակ, ի պատիվ դրան նա զբաղեցնում է 2-րդ տեղը լավագույն ռմբարկուների ցուցակում։ Բացի դրանից, այդ սեզոնում նա երկրորդ անգամ իր կարիերայում, իր թիմի հետ միասին դառնում է հաղթող, նրանք դառնում են բրոնզե մրցանակակիր։ Ոչ շատ ուշ, նա խաղում է ևս 4 մրցախաղ Հայաստանի գավաթի ժամանակ։
2002 թվականին նա տեղափոխվում է «Կուբան» ակումբ, որը այդպես էլ չամրացավ, այդ սեզոնում նա խաղացել է ընդամենը 4 մրցախաղ։ Պաշտոնապես նա դառնում է այդ ակումբի խաղացող օգոստոսի 2-ին, բայց դրանից հետո՝ հունիսին նա վերադառնում է Հայաստան, այդ ընթացքում նա խաղում է 8 խաղ, որի ընթացքում խփում է 7 գնդակ, դրանից հետո երրորդ անգամ իր թիմի հետ միասին դառնում է բրոնզե մրցանակակիր։
2003 թվականին ունենում է 2 մրցախաղ Աշտարակի «Միկա» ակումբում։ 2006 և 2007 թվականներին տեղափոխվում է «Ուլիս» ակումբ։ 2007 թվականին խփում է ընդամենը 1 գնդակ։ 2008 թվականին մասնակցել է 2 մրցախաղի «Կիլիկիա» ակումբում։
1998-2001 թվականներին ելույթ է ունենում գլախավոր Հայաստանի Ժողովրդական ակումբում, այդ ընթացքում նա խաղում է 5 մրցախաղ և խփում է 1 գնդակ։ Առաջին խաղը խաղացել է 1998 թվականի նոյեմբերի 21-ին։