Հայրավանք (գյուղ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայրավանք (այլ կիրառումներ)
Գյուղ
Հայրավանք
Գյուղում գտնվող Հայրավանք վանական համալիր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ՀամայնքԳավառ (համայնք) | Գավառ համայնք[1]
Հիմնադրված է1922 թ.
Այլ անվանումներԱյրիվան
ԲԾՄ1940 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն680 մարդ (2011)[2]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հայրավանք (գյուղ) (Հայաստան)##
Հայրավանք (գյուղ) (Հայաստան)
Հայրավանք (գյուղ) (Գեղարքունիքի մարզ)##
Հայրավանք (գյուղ) (Գեղարքունիքի մարզ)

Հայրավանք, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում[1]։

Հայրավանք է վերանվանվել 1991 թվականի օգոստոսի 8-ին։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Սևանա լճի արևմտյան ափին, մարզկենտրոն Գավառից 12 կմ հյուսիս-արևմուտք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1940 մ բարձրության վրա։

Պատմամշակութային հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրավանք գյուղը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Համաձայն 2003 թվականի հունվարի 9-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման՝ Հայաստանի հուշարձանների պետական ցուցակում ընդգրկվել է 3 միավոր հուշարձանախումբ, որոնք ներառում են 32 հուշարձան։ Դրանցից է գյուղի հյուսիս-արևելյան կողմում՝ Սևանա լճի ափին գտնվող և մ․թ․ա․ 2-րդից 1-ին հազարամյակներից մինչև 18-րդ դարով թվագրվող բնակատեղին, այդ թվում՝ 9-ից 13-րդ դարերով թվագրվող Հայրավանք վանական համալիրը, ինչպես նաև 16-րդ դարով թվագրվող մատուռը և վերջինի շուրջ տարածվող և 9-ից 17-րդ դարերով թվագրվող խաչքարերով հարուստ գերեզմանոցը[3]։

Հայրավանք վանական համալիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2011 թվականին Հայաստանում տեղի ունեցած մարդահամարի արդյունքների՝ Հայրավանք գյուղի մշտական բնակչությունը կազմել է 680, առկա բնակչությունը՝ 612 մարդ[4]։

Ռուսական կայսրության ժամանակաշրջանում՝ մինչև 1918 թվականը, բնակեցված է եղել մուսուլմաններով (ներկայիս ադրբեջանցիներով)[5]։ 1930-ական թվականներից սկսած զուտ հայաբնակ գյուղ է։

Ստորև ներկայացված է Հայրավանք գյուղի բնակչության փոփոխությունն ըստ տարիների[6].

Տարի 1831 1873 1914 1931 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 65 326 896 456 597 647 875 919 737 680[4]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կարտոֆիլի մշակությամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
  2. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  3. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 9 հունվարի 2003 թվականի N 80-Ն, (արխիվացված 23․11․2021 թվականին)։
  4. 4,0 4,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 118» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մայիսի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայրավանք (գյուղ)» հոդվածին։