Հանան Ալ Հրուբ | |
---|---|
Ծնվել է | մարտի 6, 1972[1][2] (52 տարեկան) |
Ծննդավայր | Dheisheh, Bethlehem Governorate, Հորդանան գետի արևմտյան ափ, Պաղեստին |
Քաղաքացիություն | Պաղեստին |
Կրթություն | Al-Quds Open University? |
Մասնագիտություն | ուսուցչուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Hanan Al Hroub Վիքիպահեստում |
Հանան Ալ Հրուբ (մարտի 6, 1972[1][2], Dheisheh, Bethlehem Governorate, Հորդանան գետի արևմտյան ափ, Պաղեստին), պաղեստինցի մանկավարժ, որը 2016 թվականին դարձել է Global Teacher Prize-ի երկրորդ հաղթողը։
Հանան Ալ Հրուբն աջակցում է բռնության ենթարկված երեխաներին[4]։ Նա մեծացել է պաղեստինյան փախստականների ճամբարում[5], որտեղ նա բռնության է ենթարկվել, իսկ նրա երեխաները կրակոցներից վնասվածքներ են ստացել։ Դասավանդում է պաղեստինցի փախստական երեխաներին, և նրա կարգախոսն է՝ «Ոչ բռնությանը»։ Նա օգտագործում է մասնագիտացված մոտեցում, որը խաղի օգտագործմամբ նպատակ ունի լուծելու բռնությունն ու լարվածությունը։ Այդ մեթոդը մանրամասնորեն ներկայացված է նրա «Մենք խաղում ենք և սովորում» գրքում։ Հանան Ալ Հրուբը պատմում է, որ երբ սկսեց դասավանդել, «բռնությունները, որ երեխաները տեսնում էին փողոցում, իրենց հետ տանում էին դասարան», բայց մի քանի ամիս հետո նրանց վարքը և վերաբերմունքը կտրուկ բարելավվեցին[6]։
2016 թվականի մարտին Հանան Ալ Հրուբը դարձել է Global Teacher Prize-ի երկրորդ հաղթողը ($1 միլիոն)[7][8][9][10]։ Մրցանակն առաջադրել է Վարքի հիմնադրամի Գլոբալ կրթություն և հմտությունները ֆորումը[11]։ 2015 թվականին այս մրցանակին է արժանացել ամերիկացի ուսուցիչ Նենսի Աթվելը։
Հանան Ալ Հրուբը 5 երեխա ունի։ Նրա երկվորյակ դուստրերը իրավաբաններ են, մյուս աղջիկներից մեկը հաշվապահ է, մյուսը՝ խոհարար, որդին պատրաստվում է ճարտարապետ դառնալ[12]։
Նրա ամուսինը՝ Օմարը, 10 տարի անց է կացրել Իսրայելի բանտում՝ որպես 1980 թվականին Հեբրոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման մեղսակից, որի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Օմար Ալ Հրուբը եղել է քիմիկոս, և ռումբերի պատրաստման համար քիմիական նյութեր է տրամադրել[13][14]։