Հանգիստ ընտանիքը կորեերեն՝ 조용한 가족 | |
---|---|
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանր | սարսափ ժանրի կատակերգություն, կինոկատակերգություն և դրամա |
Թվական | 1998 |
Լեզու | կորեերեն |
Ռեժիսոր | Կիմ Չժի Ուն[1] |
Պրոդյուսեր | Լի Ին |
Սցենարի հեղինակ | Կիմ Չժի Ուն |
Դերակատարներ | Չհոի Մին Սիկ[1], Սոն Կան Հո[1] և Park In-hwan?[1] |
Երաժշտություն | Չո Յոնուկ |
Մոնտաժ | Կո Իմ Փյո |
Տևողություն | 99 րոպե |
«Հանգիստ ընտանիքը» (կորեերեն՝ 조용한 가족), 1998 թվականի հարավկորեական սատիրիկ հումորով ֆիլմ, Քիմ Ջի Ունի առաջին լիամետրաժ ֆիլմը։ Տակասի Միիքեն 2001 թվականին ստեղծել է այս ֆիլմի ռեմեյքը՝ «Կատակուրի ընտանիքի երջանկությունը»[2] անվամբ։
Վեց հոգուց բաղկացած ընտանիքը քաղաքի ծայրամասում մի հյուրանոց է վարձում՝ զբոսաշրջիկներից եկամուտ ստանալու հույսով։ Երբ իրենց առաջին հաճախորդը ինքնասպանության է դիմում, ընտանիքը ավելորդ քաշքշուքից խուսափելու համար որոշում է թաքցնել նրա մարմինը։ Բայց նոր եկած զբոսաշրջիկների անհասկանալի մահանալը նորից ու նորից կրկնվում էր։ Ոստիկանությանը սկսում է հետաքրքրել, թե ինչու են այդ խորհրդավոր տանը մարդիկ անհետանում։
Դերասան | Դեր |
---|---|
Պակ Ին Հվան | հայր |
Նա Մուն Խի | տիկին Կան |
Սոն Քան Հո | որդի |
Չխվե Մին Սիկ | հորեղբայր |
Գո Հո Հյոն | դուստր |
Լի Յուն Սոն | դուստր |
|