Հաննա Ադամս | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1755[1][2] Մեդֆիլդ, Սաֆֆոլկ շրջան, Մասաչուսեթսյան ծոցի գավառ, Տասներեք գաղութներ, Մեծ Բրիտանիայի թագավորություն[3] |
Մահացել է | դեկտեմբերի 15, 1831[1][2] (76 տարեկան) Բրուքլայն, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] |
Գերեզման | Մաունթ Օբերն գերեզմանատուն[3] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | աստվածաբան, գրող և պատմաբան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[5], հունարեն[3] և լատիներեն[3] |
Ստորագրություն | |
Hannah Adams Վիքիպահեստում |
Հաննա Ադամս (անգլ.՝ Hannah Adams, հոկտեմբերի 2, 1755[1][2], Մեդֆիլդ, Սաֆֆոլկ շրջան, Մասաչուսեթսյան ծոցի գավառ, Տասներեք գաղութներ, Մեծ Բրիտանիայի թագավորություն[3] - դեկտեմբերի 15, 1831[1][2], Բրուքլայն, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4]), ամերիկացի աստվածաբան, պատմաբան, գրող։
Հաննա Ադամսը ծնվել է 1755 թվականի հոկտեմբերի 2-ին ԱՄՆ-ի Մասսաչուսեթս նահանգի Մեդֆիլդ քաղաքում՝ գրավաճառի ընտանիքում։ Տկար առողջության պատճառով կրթությունը ստացել է տանը՝ հոր ղեկավարությամբ, ով բացի գրավաճառությունից մասնավոր դասեր էր տալիս Հարվարդի համալսարանի ուսանողներին[6]։ Հետագայում Հաննան նույնպես իր հիմնական ապրուստը վաստակում էր ուսուցչությամբ։ Հաննան հետաքրքրվում էր զանազան կրոններով, սակայն ասպարեզում առկա գրականությունը չէր բավարարում նրան, պատճառը հեղինակների խիստ կողմնակալ մոտեցումն էր այլ կրոնների հանդեպ, որոնք նրանք չէին դավանում։ Այս բացը լրացնելու համար Ադամսը 1778 թվականին ձեռնարկում է «Այբբենական բառարան քրիստոնեական դարաշրջանի սկզբից մինչև այժմ ծագած զանազան աղանդների» (անգլ.՝ An Alphabetical Compendium of the Various Sects Which Have Appeared from the Beginning of the Christian Era to the Present Day) աշխատությունը, որը լույս տեսավ 1784 թվականին և ջերմ ընդունելություն գտավ հասարակության կողմից։ Այս աշխատությունը վերահրատարակվում է 1791 թվականին «Կրոնների ընդհանուր տեսություն» (անգլ.՝ A View of Religions) վերնագրով։ Հաննա Ադամսի այս երկը ժամանակի համեմատական կրոնագիտության կարևորագույն ձեռքբերումներից մեկն է, որում հեղինակը ձգտում է անաչառորեն և հնարավորինս գիտականորեն ներկայացնելու աշխարհի կրոնները։ Հաննա Ադամսի պատմագիտական աշխատանքներից հիշարժան է նրա «Նոր Անգլիայի ամբողջական պատմություն» (անգլ.՝ A Summary History of New England) երկը, իսկ աստվածաբանականներից՝ «Ցույցք քրիստոնեական հավատի ճշմարտացիության և կատարելության» (անգլ.՝ The Truth and Excellence of the Christian Religion Exhibited) և «Նամակներ Ավետարանների մասին» (անգլ.՝ Letters on the Gospels) աշխատությունները։ Հաննա Ադամսը վախճանվել է 1831 թվականի դեկտեմբերի 15-ին Բրուքլինում։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաննա Ադամս» հոդվածին։ |
|