Հաննա Ռիգեն շվեդ.՝ Hannah Ryggen | |
---|---|
Ծնվել է | մարտի 21, 1894[1][2][3][…] |
Ծննդավայր | Մալմյո |
Մահացել է | փետրվարի 2, 1970[1][2][3][…] (75 տարեկան) |
Մահվան վայր | Տրոնհեյմ, Նորվեգիա[4] |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Մասնագիտություն | տեքստիլ նկարչուհի |
Ամուսին | Hans Ryggen?[3] |
Պարգևներ և մրցանակներ | և [5] |
Hannah Ryggen Վիքիպահեստում |
Հաննա Ռիգեն (նորվ.՝ Hannah Ryggen, մարտի 21, 1894[1][2][3][…], Մալմյո - փետրվարի 2, 1970[1][2][3][…], Տրոնհեյմ, Նորվեգիա[4]), նորվեգացի նկարչուհի Շվեդիայից։ Ինքնուս սովորել է գործել մանածագործական դազգահով, որ պատրաստել է նրա ամուսինը` նկարիչ Հանս Ռիգենը[6][6]։
Ռիգենը եղել է պացիֆիստ, ով բաժանորդագրվել է սկանդինավյան ֆեմինիստական և ձախ ամսագրերին, ներգրավվել է նորվեգական կոմունիստական կուսակցության և միջազգային բանվորական շարժման մեջ[7]։ Նա իր ուշադրությունն է կենտրոնացրել Եվրոպայում ֆաշիզմի աճին` իր աշխատանքներով ուղղակի պատասխան տալով դրան։ Նրա «Եթովպիա» գոբելենը (1935) ստեղծվել է Բենիտո Մուսոլինիի` աֆրիկյան այդ երկիր ներխուժման առթիվ։ Գոբելենը Պաբլո Պիկասոյի «Գեռնիկա» կտավի հետ ցուցադրվել է 1937 թվականի` Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին[8]։ Այն նաև ցուցադրվել է 1939 թվականին Նյու Յորքում կայացած համաշխարհային ցուցահանդեսին, սակայն այնտեղ կտորով փակված է եղել այն հատվածը, որը ներկայացնում էր Մուսոլինիի գլուխը` մեջը նիզակ խրած[6]։ 1936 թվականին Հաննա Ռիգենը գործել է «Հիտլերյան գորգ» (Hitlerteppet) գոբելենը` անգլուխ երկու կերպարներով, որոնք ծնկի են իջել ծածանվող խաչի դիմաց. նրանցից մեկը կոչվել է Երազանքների մահ, որ ներկայացրել է համակենտրոնացման ճամբարների բռնավորներին ու նացիստների կողմից սպանվածներին։ Ըստ Մարթա Կուզմայի` չնայած Ռիգենը կիսել է Կետե Կոլվիցի հայացքները, ով նույնպես իր ստեղծագործության նյութ է ընտրել ժամանակի սոցիալական, հոգևոր և քաղաքական անկարգությունը, սակայն նա շրջանցել է Կոլվիցի` այլաբանական կերպարներ ստեղծելու հակումը (օրինակ` Սև Աննա)` կերտելով ժամանակի պատմական կերպարների, ովքեր այդ ժամանակ կողմնակից էին բռնատիրական կարգերի` Մուսոլինի, Ադոլֆ Հիտլեր, Հերման Գյորինգ, Յոզեֆ Գեբելս, Ուինսթոն Չերչիլ և նորվեգացի գրող Կնուտ Համսուն[7]։
Իր կյանքի ընթացքում Ռիգենը ստեղծել է մոտ 100 խոշոր գոբելեն։ Հետևելով 17-18-րդ դարերի նորվեգական ժողովրդական տեքստիլի ավանդույթներին` նա իր գործերում պատկերել է կերպարային ու աբստրակտ տարրեր։ Նրա «Henders bruk» աշխատանքը (1949) եղել է առաջին տեքստիլ աշխատանքը, որ ձեռք է բերել Նորվեգիայի ազգային պատկերասրահը։ Ռիգենի 28 աշխատանքներ 1962 թվականին ցուցադրվել են Ստոկհոլմում` ժամանակակից արվեստի ցուցահանդեսում։ Ռիգենը եղել է նաև առաջին նորվեգացի նկարչուհին, ում գործերը ներկայացվել են Վիեննայի Բիենալեում (1964)[8]։ 2012 թվականին նրա տեքստիլ աշխատանքները ցուցադրվել են Կասելի` ժամանակակից արվեստի dOCUMENTA ցուցահանդեսին[9]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաննա Ռիգեն» հոդվածին։ |
|