Հանս Շտիլլե գերմ.՝ Hans Stille | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1876[1][2][3][…] Հաննովեր, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] |
Մահացել է | դեկտեմբերի 26, 1966[1][2][3][…] (90 տարեկան) Հաննովեր, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4] |
Գերեզման | Neuer St. Nikolai Friedhof (Hannover)[5] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | երկրաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Լայպցիգի համալսարան, Գյոթինգենի համալսարան, Հանովերի համալսարան և HU Berlin[6][7] |
Գործունեության ոլորտ | երկրաբանություն |
Անդամակցություն | Բեռլինի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա[6] և Իսպանիայի Գիտությունների արքայական ակադեմիա[8] |
Ալմա մատեր | Գյոթինգենի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Hans Stille Վիքիպահեստում |
Հանս Շտիլլե (գերմ.՝ Hans Stille, հոկտեմբերի 8, 1876[1][2][3][…], Հաննովեր, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] - դեկտեմբերի 26, 1966[1][2][3][…], Հաննովեր, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի երկրաբան (ԳՖՀ)։
Ավարտել է Հաննովերի բարձրագույն տեխնիկական դպրոցը և Գյոթինգենի համալսարանը (1899)։ 1900 թվականից աշխատել է Բեռլինի երկրաբանական գերատեսչությունում։ Հաննովերի բարձրագույն տեխնիկական դպրոցի (1908 թվականից), Լայպցիգի (1912 թվականից), Գյոթինգենի (1913 թվականից) և Բեռլինի (1932 թվականից) համալսարանների պրոֆեսոր։ 1945-1950 թվականներին եղել է Գերմանական Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, 1946-1950 թվականներին՝ իր հիմնադրած Գեոտեկտոնական ինստիտուտի տնօրեն (Արևմտյան Բեռլին)։
Գերմանիայի, Կարպատների և Եվրոպայի այլ շրջանների, ինչպես նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Հարավ-Արևելյան Ասիայի ու խաղաղօվկիանոսյան օղակի տեկտոնիկային վերաբերող նրա բազմաթիվ աշխատությունները համաշխարհային ճանաչում են գտել։
Մշակել է (1924) Երկրի պատմության մեջ երկրակեղևի աճող կոնսոլիդացիայի և «ծալքավորման համաշխարհային ֆազերի» հաջորդականության գեոտեկտոնական կոնցեպցիան, ցույց տվել մագմատիզմի դրսևորման կապը գեոսինկլինալային մարզերի զարգացման փուլերի հետ։ Առանձնացրել է (1955) ասինտյան ծալքավորությունը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Շտիլլե» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 579)։ |