Հեղինակ | Ագաթա Քրիստի |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | քրեական և դետեկտիվ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Էրքյուլ Պուարո |
Շարք | Էրքյուլ Պուարոյի կանոնը |
Նախորդ | The Labours of Hercules? |
Հաջորդ | The Witness for the Prosecution and Other Stories? |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Dodd, Mead & Co |
Հրատարակման տարեթիվ | 1948 |
Հաջողության ափը (անգլ.՝ Taken at the Flood), Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպը։ Առաջին անգամ հրատարակել է ԱՄՆ «Dodd, Mead and Company» հրատարակչությունը «There is a Tide...» վերնագրով։ 1948 թվականին Մեծ Բրիտանիայում լույս է ընծայել «Collins Crime Club» հրատարակությունը։ Վեպի գործողությունները կատարվում են 1946 թվականին, պատմվում է բելգիացի հայտնի խուզարկու Էրքյուլ Պուարոյի հետաքննությունների մասին։
Հայերենի և անգլերենի անվանումների տարբերությունը բացատրվում է նրանով, որ այս տողերը Շեքսպիրի «Հուլիոս Կեսար»-ից են։ Օրիգինալ տողերը հնչում են հետևյալ կերպ. «Կա մի հոսք մարդկանց գործերում, որ միավորվելով ընդհանուր հոսքին՝ բերում է ապագային։» (անգլ.՝ «There is a tide in the affairs of men, which taken at the flood leads on to fortune…»)[2]։
Մեծ Բրիտանիայի ծովային ուժերի դեմոբիլիզացիայից վերադառնալուց հետո Լինը դժվարությամբ է հարմարվում իր քաղաքի խաղաղ կյանքին։ Նա նշանված է Ռոուլիի՝ Կլոուդների ընտանիքի ժառանգի հետ։ Այդ ընտանիքի բոլոր անդամները ապրում են Գորդոն Կլոուդի հաշվին՝ մի չամուսնացած երիտասարդի, ով չունի սեփական ժառանգներ, իր ամբողջ ունեցվածքը կթողնի նրանց ժառանգություն։ Սակայն Գորդոնը մահվանից առաջ ամուսնանում է Ռոզալինի հետ, և այդ ամուսնությունը վերջ է դնում ընտանիքի գումար ստանալու հույսին։ Ամբողջ ընտանիքն ընկնում է ֆինանսական ծանր դրության մեջ։ Ռոզալինի եղբայր Դեյվիդը նախանձախնդրորեն պահպանում է քրոջ փողերը։
Ամեն ինչ փոխվում է գյուղում մի մարդու հայտնվելով, ով ինքն իրեն անվանում Էնոխ Արդեն։ Նա սկսում է սպառնալ Դեյվիդին՝ պնդելով, որ գիտի, թե ինչպես գտնի Ռոզալինի առաջին ամուսնուն։ Այդ խոսակցությունը գաղտնալսում է Բեատրիսը, ով ակումբի տնօրենն էր։ Հաջորդ օրը Արդենին նրա սենյակում սպանված են հայտնաբերում։
Ռոուլի Կլոդը դիմում է Էրքյուլ Պուարոյին։ Նա խնդրում է պարզել՝ արդյո՞ք մահացած Ռոբերտ Անդերհեյտը չի եղել Ռոզալինի ամուսինը։ Չնայած Ռոզալինի ընդիմություններին՝ մահացածին ճանաչում են որպես Ռոզալինի առաջին ամուսին, և ամբողջ ժառանգությունը անցնում է Կլոուդների ընտանիքին։
Պուարոն սկսում է հետաքննություն։ Մի քանի որոնումներից հետո պարզվում է, որ մարդասպանի բախտը ամբողջ ժամանակ բերել էր։
Էրքյուլ Պուարոն իր մոխրագույն վանդակներով լցված ձվաձև կմախքով հիմար է ձևանում մինչ այն պահը, երբ պարզվում են Էնոհ Արդենի մահվան և ավելի անհասկանալի իրադարձությունների մանրամասնությունները։ Եվ նա անում է դա այնպիսի ինտուիցիայով, որ դուր է գալիս Ագաթա Քրիստի կարդացողներին։ Զարմանալի և ցնցող է[3]։ - Toronto Dayly Style շաբաթաթերթ
|
Ագաթա Քրիստիի այս ստեղծագործությունը հիմք է հանդիսացել բրիտանական մի սերիալի համար։ Սցենարում մի քանի փոփոխություններ են իրականացվել, ինչով պայմանավորված են էկրանավորման և օրիգինալ վեպի տարբերությունները[4]։ Այդպիսի տարբերություններ են.
{{cite web}}
: External link in |title=
(օգնություն)
|