Հարուկա Ֆունակուբո | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն | ճապ.՝ 舟久保 遥香 |
Մասնագիտացում | ձյուդոիստ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 10, 1998 (26 տարեկան) |
Ծննդավայր | Ֆուձիյոսիդա, Յամանասի (պրեֆեկտուրա), Ճապոնիա |
Հարուկա Ֆունակուբո (ճապ.՝ 舟久保 遥香, Funakubo Haruka, հոկտեմբերի 10, 1998, Ֆուձիյոսիդա, Յամանասի (պրեֆեկտուրա), Ճապոնիա), ճապոնացի ձյուդոիստ, 2024 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2021, 2022 և 2023 թվականների աշխարհի եռակի չեմպիոն։ 2018 թվականի Ասիական ամառային խաղերի հաղթող:
2018 թվականին Ջակարտայում կայացած Ասիական ամառային խաղերում ճապոնացի մարզուհին մասնակցել է խառը թիմերի մրցումներին, որտեղ Ճապոնիայի հավաքականը դարձել է հաղթող, Իսկ Հարուկան նվաճել է ոսկե մեդալ:
Բուդապեշտում կայացած աշխարհի 2021 թվականի առաջնությունում Հարուկան խառը թիմային մրցաշարում Ճապոնիայի հավաքականի կազմում նվաճել է չեմպիոնական տիտղոսը:
2022 թվականին Տաշքենդում կայացած աշխարհի առաջնությունում Ֆունակուբոն նվաճել է երկու մեդալ՝ հաղթելով խառը թիմային մրցաշարում և երկրորդ տեղը նվաճելով անձնական մրցումներում մինչև 57 կգ քաշային կարգում[1][2]։
2023 թվականի մայիսին Կատարի մայրաքաղաքում կայացած աշխարհի առաջնությունում ճապոնացի ձյուդոիստուհին մինչև 57 կգ քաշային կարգում դարձել է արծաթե մեդալակիր՝ եզրափակչում զիջելով կանադացի մարզուհի Քրիստե Դեգուչիին:
2024 թվականին Փարիզում կայացած Ամառային օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ է նվաճել մինչև 57 կգ քաշային կարգում՝ երրորդ տեղի համար գոտեմարտում հաղթելով բրազիլուհի Ռաֆայել Սիլվային: