Հարսնացուն և նախապաշարմունքները անգլ.՝ Bride and Prejudice | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն, երաժշտական ֆիլմ[1][2] և վեպի էկրանավորում |
Հիմք | Հպարտություն և նախապաշարմունք |
Թվական | 2004 և օգոստոսի 18, 2005[3] |
Լեզու | հինդի, անգլերեն և փենջաբերեն |
Ռեժիսոր | Գուրինդեր Չադհա[1][2] |
Պրոդյուսեր | Գուրինդեր Չադհա |
Սցենարի հեղինակ | Գուրինդեր Չադհա |
Դերակատարներ | Այշվարիա Ռայ[2], Մարտին Հենդերսոն[2][4], Նադիրա Բաբար[2][4], Անուպամ Կհեր[4], Նևին Էնդրյուս[2][4], Նամրաթա Շիրոդկար[2][4], Սոնալի Կուլկարնի[4], Դենիել Գիլլիս[2][4], Ինդիրա Վարմա[2][4], Ալեքսիս Բլեդել[2][4], Մարշա Մեյսոն[2][4], Պիյա Ռայ Չոուդհարի[4], Աշանտի[2][4], Նիտին Գանատրա[5], Շիվանի Գաի[5], Ջորջինա Չապման[5], Ռիք Ուորդեն[5] և Անու Մալիկ[5] |
Օպերատոր | Սանտոշ Սիվան |
Երաժշտություն | Անու Մալիկ |
Պատմվածքի վայր | Հնդկաստան |
Նկարահանման վայր | Սանտա Մոնիկա |
Կինոընկերություն | Pathé |
Տևողություն | 112 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Հարսնացուն և նախապաշարմունքները» (անգլ.՝ Bride & Prejudice), 2004 թվականին ռեժիսոր Գուրինդեր Չադհաի նկարահանած ֆիլմը ըստ Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» վեպի։
Ֆիլմի սյուժեն հիմնված է Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» վեպի վրա։ Որոշ անուններ չեն փոփոխվել, ուրիշները փոփոխության են ենթարկվել հնդկական անուններին համահունչ լինելու համար (Էլիզաբեթը՝ Լալիթայի)։ Պատմվում է Լալիթա Բակշիի պատմությունը, երիտասարդ և գեղացիկ աղջկա, ով ապրում է իր ընտանիքի հետ և օգնում է հորը վարելու ֆերմերական տնտեսությունը։ Լալիթան երեք քույր ունի՝ Ջայա, Մայա և Լակհի, որոնց խելացնորեն ցանկանում է ամուսնացնել նրանց մայրը։ Ընկերուհու հարսանիքին Լալիթան ծանոթանում է Ուիլ Դարսիի հետ՝ հարուստ ամերիկացի, ով կառավարում է ընտանեկան առանձին բիզնեսը։ Դարսին Արմիտսար է ժամանել վաղեմի ընկեր Բալրաջի և նրա քույր Կիրանի հետ։
Ֆիլմում իրադարձությունները մոտավորապես զուգահեռ են գրքին, սակայն ընդհատվում են պարային և երգային դրվագներով։ Դարսին փորձում է ընդիմանալ դեպի Լալիթան իր տենչանքներին, ով նրան համարում է ինքնահավան, ամբարտավան, փառասեր և անհանդուրժող դեպի Հնդկաստանը և նրա մշակույթը։ Իրավիճակը վատթարացնում է տիկին Բակշիի դատարկախոսությունը, Մայաի անպատշաճ պարը և Լակշիի կողմից ավելորդ ֆլիրտը։ Այդ ամենը անհաճելի զարմացնում է Դարսիին և նրա ընկերներին և անչափ շփոթեցնում է Ջայաին և Լալիթաին։ Բալրաջը և Ջայան արագ սիրահարվում են միմյանց, սակայն նրանց հարաբերություններին ակտիվ միջամտությունները թունավորում են հույսերը։ Լալիթան ծանոթանում է Ջոնի Ուիկհեմի հետ՝ Ուիլի նախկին ընկերը, և անմիջապես համակրանք է զգում նրա հանդեպ, սակայն Դարսին մեկ անգամ չէ իր կարծիքը նրան հայտնում Ջոնիի մասին, սակայն չի պարզաբանում իր հարաբերությունների պատճառները։ Բակշիի ընտանիք է ժամանում նրանց ազգականը, պարոն Կոլին, ով տեղափոխվել է Ամերիկա, սակայն Հնդկաստան է վերադարձել հարսնացու գտնելու նպատակով։ Աղջիկներին սարսափեցնում է հյուրի շարժուձևը և նրանցից ոչ մեկը չի ցանկանում դառնալ նրա կինը։ Սակայն Կոլին Լալիթային առաջարկություն է անում, որից վերջինս հրաժարվում է, իսկ այնուհետև անմիջապես ձեռքն ու սիրտը առաջարկում է Չանդրային՝ Լալիթաի ընկերուհուն, որը նա ընդունում է։
Բակշիի ընտանիքը հրավիրված է Չանդրայի հարսանիքին, որը պետք է տեղի ունենա Ամերիկայում։ Ճանապարհին նրանք հանդիպում են Դարսիին, որը փորձում է կարգավորել Լալիթաի հետ հարաբերությունները և վոխել իր մասին նրա կարծիքը և գնում է նաև տիկին Բակշիի հետ ինքնաթիռում նստատեղերը փոխելու քայլին։ Նրանց միջև հարաբերությունները իրոք բարելավվում են և նկատելի է, որ աղջիկը սկսել է սիրահարվել Ուիլին։ Սակայն Ուիլի քույրը՝ Ջորջինան, բացահայտում է, որ հենց եղբոր խորհուրդով է Բալրաջը հեռացել և ընդհատել Ջայաի հետ հարաբերությունները։ Դա խիստ վիրավորում է նրան և Լալիթան փախչում է։ Ուիլը նետվում է նրա հետևից, սակայն Կոլին ասում է, որ ամբողջ ընտանիքը արդեն մեկնել է Լոնդոն։ Դարսին ուղևորվում է նրանց հետքերով։
Միևնույն ժամանակ Լակհին փորձում է փախչել Ջոնի Ուիկհեմի հետ։ Դարսին և Լալիթան հաշտվում են, երբ նա աղջկան պատմում է Ուիկհեմի հետ իր հարաբերությունների պատճառը և միասին փնտրում են Լակհիին։ դա նրանց հաջողվում է անել մինչ այն, երբ Ջոնին որևէ կերպ կվնասի նրան։
Բալրաջը վերադառնում է առաջարկություն անում Ջայաին։ Արդեն Հնդկաստանում, նշանադրության ժամանակ, Դարսին Լիլիթային զարմացնում է թմբուկների վրա ավանդական նվագին մասնակցությամբ, ցույց տալով, որ սովորում է գնահատել և հասկանալ հնդկական մշակույթը։ Ֆիլմն ավարտվում է կրկնակի հարսանիքով՝ Բալրաջի և Ջայաի և Ուիլ Դարսիի և Լալիթաի։
|