Հարվի Միլքի ժամանակները

Հարվի Միլքի ժամանակները
անգլ.՝ The Times of Harvey Milk
Երկիր ԱՄՆ
Ժանրվավերագրական ֆիլմ[1] և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ[2]
ԹեմաՀարվի Միլք[2], ԼԳԲՏ շարժում[2], ԼԳԲՏ+ իրավունքներ[2], ճանաչում[2], էմանսիպացիա[2], ԼԳԲՏ իրավունքները ԱՄՆ-ում[2] և սոցիալական անտեսանելիություն[2]
Թվական1984 և հոկտեմբերի 31, 1985[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոբ Էփշտեյն[1]
ՊրոդյուսերՌոբ Էփշտեյն
Սցենարի հեղինակՌոբ Էփշտեյն
ԴերակատարներՀարվի Միլք[4], Դեն Ուայթ[4], Ջորջ Մոսկոնե[4], Դայեն Ֆայնսթայն[4], Ջերի Բրաուն[4], Ջիմի Քարթեր[4] և Դևիդ Ֆաուլեր[4]
ՕպերատորՖրենսիս Ռեդ
ԵրաժշտությունՄարկ Այշեմ
ՄոնտաժՌոբ Էփշտեյն
Պատմվածքի վայրՍան Ֆրանցիսկո
Նկարահանման վայրՍան Ֆրանցիսկո
Տևողություն90 րոպե

«Հարվի Միլքի ժամանակները» (անգլ.՝ The Times of Harvey Milk), ամերիկացի ռեժիսոր Ռոբ Էփշթեյնի փաստավավերագրական ֆիլմն է, նկարահանվել է 1984 թվականին։

Իր փաստավավերագրական ֆիլմում Ռոբ Էփշթեյնը վերարտադրում է Հարվի Միլքի կյանքի պատմությունը, որը փոխանցվել է իր ժամանակակիցներից, 1970-ական թվականներիների Սան Ֆրանցիսկոյի դրամատիկական իրադարձությունների մասնակիցներից, ներկաներից։

Բացի Միլքի ընկերների և համակիրների կողմից հիշատակվող եղելություններից, ֆիլմում նաև օգտագորցվում են արխիվացված բազմաթիվ փաստավավերագրական կադրեր (հարցազրույցներ Հարվի Միլքի և քաղաքապետ Ջորջ Մոսկոնյեի, Դեն Ուայթի հետ։ Վերջինս էլ սպանել է այդ երկուսին:)

Ֆիլմում ներկայացված են կադրեր, որոնք նկարահանվել են Սան Ֆրանցիսկոյի ինքնավարության շենքում, Միլքի և քաղաքապետ Մոսկոնյեի սպանությունից անմիջապես հետո։ Սան Ֆրանցիսկոյի մասսայական ելույթների խրոնիկային կադրերը, հիշատակի բազմահազարանոց երթը տեղի են ունեցել 1978 թվականի նոյեմբերի 27-ի երեկոյան, սպանությունից հետո, 1979 թվականի մայիսի 21-ին («Սպիտակ գիշեր» ապստամբությունն, որը տեղի է ունեցել Դեն Ուայթի անսպասելի մեղմ դատավճռից հետո) և նաև զանազան այլ հնագիտական տեսաձայնագրություններ։

Այս ամբողջ նյութը տեղադրված է քրոնիկական կարգով և հնարավորություն է տալիս քայլ առ քայլ հետևել «Հարվի Միլքի ժամանակները» ֆիլմի պատմական իրադարձություններին։

Ֆիլմում մասնակցել են

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հարվի Միլք (անգլ.՝ Harvey Milk) — (ձայնագրություններ արխիվից)
    —Սան Ֆրանցիսկո մունիցիպալիտետի դիտորդական խորհրդի անդամ, համասեռամոլնորի իրավունքների առաջնորդ ԱՄՆ-ում 70-ականներին.
  • Ջորջ Մոսկոնյե (անգլ.՝ George Moscone) — (ձայնագրություններ արխիվից)
    — Սան Ֆրանցիսկոյի քաղաքագլուխը.
  • Դեն Ոայթ (անգլ.՝ Dan White) — (ձայնագրություններ արխիվից)
    — Սան Ֆրանցիսկո մունիցիպալիտետի դիտորդական խորհրդի անդա, սպանել է Հարվի Միլքին և քաղաքապետ Մոսկոնյեին.
  • Ջոն Բրեգս (անգլ.՝ John Briggs) — (ձայնագրություններ արխիվից)
    — Քալիֆորնիա նահանգի սենատոր, նահանգի պետական դպրոցներում գեյերի աշխատանքի արգելման արշավի կազմակերպիչ.
  • Դայեն Ֆայնսթայն(անգլ.՝ Dianne Feinstein) — (ձայնագրություններ արխիվից)
  • Սալլի Գերհարդ (անգլ.՝ Sally Gearhard)
    — համալսարանի պրոֆեսոր, բաց լեսբուհի, հեռուստաբանավեճի մասնակից Հարվի Միլքի և Ջոն Բրիգսի միջև.
  • Ջիմ Էլլիոտ(անգլ.՝ Jim Elliot)
    — վարորդ, Teamsters առհմիության անդամ, ում Հարվի Միլքը օգնեց կազմակերպել Coors գարեջրի բոյկոտը.
  • Հենրի Դեր (անգլ.՝ Henry Der)
    —«չինացիները հանուն կառուցողական գործողության» կազմակերպության գործադիր տնօրեն.
  • Էնն Կրոնենբերգ (անգլ.՝ Anne Kronenberg)
    — Հարվի Մալկանի վերջին նախընտրական արշավի կազմակերպիչ.
  • Թորի Հարթմն (անգլ.՝ Tory Hartmann)
    — քաղաքագետ, Հարվի Միլքի կազմակերպոըթյան մասնակից.
  • Թոմ Ամիանո (անգլ.՝ Tom Ammiano)
    — դպրոցական դասատու, գեյ, Միլքի համակիրներից.
  • Բիլլ Կրաուզ (անգլ.՝ Bill Kraus)
    գեյ-ակտիվիստ.
  • Ժաննին Յոմանս(անգլ.՝ Jeannine Yeomans)
    — հեռուստամարաթոնի ղեկավար.
  • Տեքստը կադրից դուրս ընթերցում է Հարվի Ֆեյերստին.

Գեղարվեստական առանձնահատկությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պարունակում է բազմաթիվ մասշտաբային փաստավավերագրական կադրեր Սան Ֆրանցիսկոյի փողոցներից՝ նկարահանված Հարվի Միլքի ժամանակաշրջանում, բողոքի ցույցեր և հանրահավաքներ, որոնք տեղի են ունեցել 70-ականների վերջում, էքսկլյուզիվ կադրեր ընկերական հավաքույթներից, արխիվային հատվածներ տեղեկատվական ժապավեններից, հարցազրույց Հարվիի ուղեկիցների և ժամանակակիցների հետ։

  • Ամերիկական կինոարվեստի ակադեմիայի «Օսկար» մրցանակ «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում, 1985 թվական»,
  • Ժյուրիի հատուկ մրցանակ առաջին «Սանդենս» կինոփառատոնում, Յուտա նահանգ, 1985թվական
  • «Բոստոնի կինոքննադատների ասոցիացիա» մրցանակ, 1985 թվական,
  • «Վավերագրողների միջազգային ասոցիացիա» մրցանակ, 1985 թվական
  • «Էմմի» մրցանակ, «Լավագույն նորություններ և վավերագրություն», 1985 թվական
  • Հանդիսատեսի համակրանք մրցանակ Սան Ֆրանցիսկոյի միջազգային Լեսբուհի և Գեյ կինոփառատոնում, 1985[5].

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ քննադատներ ֆիլմի մասին՝

Այս վերադարձը անցյալին ֆիլմը դարձնում է չափազանց կլանող, այն լույս է սփռում ամերիկյան տասնամյա մեծություն քաղաքի գործունեության և Միլքի ու Մոսկոնյեի կյանքի վրա, որի շնորհիվ այդ տեղը դարձել է ավելի ձգողական:(Ռոջեր Էբերտ)[6]

...Էպշտեյնի վավերագրական պատկերը թույլ է տալիս պատկերացնել, թե ի՞նչ մարդ էր Հարվի Միլքն, այն նույն Հարվին, ում պատկերը գրեթե աստվածացրել է Գաս Վան Սենթն իր կենսագրական ֆիլմում։ Որոշ մանրամասներ Միլքի կյանքից չեն հիշատակվում այստեղ ... Չնայած երկու ֆիլմերի միջև նմանության, գոյություն ունի հստակ նպատակային տարբերություն։ Վան Սենթի նկարը, դա Հարվի Միլքի դիմանկարը նկարելու փորձ է։ Էփշթեյնի ֆիլմը, ինչպես և հետևում է նրա վերնագրից,Միլքի ապրելու և մահվան ժամանակաշրջանի մասին է։ Տարբերությունը փոքր է, բայց այնպիսին է, որ երկու ֆիլմերը հիանալի լրացնում են միմյանց։  (Քեն )[7]

Մշակութային ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հարվի Միլկի ժամանակները» և «Հարվի Միլկ» ֆիլմերը շատ նման են հանդիսատեսի ընկալմամբ և ազդեցությամբ:Տարբերությունն այն է, որ դրանք տարբեր ժանրային կատեգորիաներում են։ Ռոբ Էփսթայնի ֆիլմն անկասկած որոշակի ազդեցություն է ունեցել Գաս Վան Սենթի և նրա գեղարվեստական "Հարվի Միլք" - ի վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]