Հելեն Լանգե գերմ.՝ Helene Lange | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 9, 1848[1][2][3][…] |
Ծննդավայր | Օլդենբուրգ, Վայմարյան Հանրապետություն[4] |
Մահացել է | մայիսի 13, 1930[1][2][3][…] (82 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն[5][4] |
Գերեզման | Հեերշթրասեի անտառային գերեզմանատուն[6] |
Քաղաքացիություն | Գերմանական կայսրություն, Վայմարյան Հանրապետություն և Գերմանիա |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, սոցիալական աշխատող, մանկավարժ, խմբագիր և կանանց իրավունքների պաշտպան |
Զբաղեցրած պաշտոններ | Համբուրգի պառլամենտի անդամ |
Կուսակցություն | Ազատամտության միություն, Առաջադիմական ժողովրդական կուսակցության և Գերմանական դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Helene Lange Վիքիպահեստում |
Հելեն Լանգե (դան․՝ Helene Lange, ապրիլի 9, 1848[1][2][3][…], Օլդենբուրգ, Վայմարյան Հանրապետություն[4] - մայիսի 13, 1930[1][2][3][…], Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն[5][4]), ուսուցիչ և ֆեմինիստ։ Նա ֆեմինիստական շարժման պայքարի գերմանական և համաշխարհային խորհրդանիշ է։ 1919-1921 թվականներին եղել է Համբուրգի խորհրդարանի անդամ։ 1928 թվականին պարգևատրվել է Մեծ պրուսական պետական մեդալով` «Պետությանը մատուցած ծառայությունների համար»[7]։
Հելեն Լանգեն ծնվել է Օլդենբուրգ քաղաքում, միջին դասի ընտանիքում։ Նրա ծնողները վաճառական Կառլ Թեոդոր Լանգեն ու նրա կինը` Յոհաննան էին[7]։ Երբ նա վեց տարեկան էր, նրա մայրը 1855 թվականին մահացել է տուբերկուլյոզից, իսկ 1864 թվականին նրա հայրը մահացել է կաթվածից. աղջիկը մեկ տարով անցել է հարավգերմանական կղերական տան խնամակալության տակ[7]։ 1866 թվականին, երբ Լանգեի` մանկավարժական դասընթացին մասնակցելու ցանկությունը սահմանափակվել է իր օրինական խնամակալի կողմից, նա օթևան է գտել Էլզասի Փոքր ամրոց դպրոցի մերձակայքում, որտեղ գերմաներենի քերականության ու գրականության դասեր է տվել` հնարավորություն ստանալով մասնակցել ուսուցիչների համար կազմակերպվող դասընթացներին։ Նաև սկսել է ինքնուրույն սովորել փիլիսոփայություն, գրականության ու կրոնի պատմություն, պատմական գիտություն ու հնագույն լեզուներ։ 1867 թվականին Լանգեն դաստիարակչուհու աշխատանք է ստացել Օսնաբրյուկի արդյունաբերող մի ընտանիքում[7]։
1871 թվականին Լանգեն տեղափոխվել է Բեռլին` պատրաստվելու մանկավարժի որակավորում ստանալու քննությանը, որը նա հաջողությամբ հանձնել է։ 1872 թվականին սկսել է աշխատել որպես մասնավոր կրկնուսույց և միանգամից նվիրվել է կանանց ու աղջիկների կրթության գործին` ընդունվելով Գերմանացի կանանց ուսուցիչների ու կրկնուսույցների ընկերություն (Verein deutscher Lehrerinnen und Erzieherinnen)։ 1874 թվականից Լանգեն սկսել է դասավանդել Կրահմերչենի կանանց ավագ դպրոցում Լիխտենբերգում, Բեռլինի մոտակայքում։ 1876-1891 թվականներին որպես ուսուցիչ և տնօրեն է աշխատել Բեռլինում, Քրաինշեն աղջիկների ավագ դպրոցում, որտեղ նաև սեմինար է հիմնել կին ուսուցիչների համար[7]։
1919 թվականին Վայմարյան հանրապետությունում կանանց ակտիվ և պասիվ ընտրական իրավունք ձեռք բերելուց հետո Լանգեն Գերմանիայի դեմոկրատական կուսակցությունից ընտրվել է Համբուրգի խորհրդարան[7]։ 1920 թվականին վերադարձել է Բեռլին, որտեղ նա աստիճանաբար հրաժարվել է ընկերությունների աշխատանքներից` մնալով ակտիվ հրապարակախոս։ 1923 թվականին Թյուբինգենի համալսարանից ստացել է քաղաքական գիտությունների պատվավոր դոկտորի կոչում, իսկ 1928 թվականին պարգևատրվել է Պրուսական պետական մեդալով` «Պետությանը մատուցած ծառայությունների համար»[7]։
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելեն Լանգե» հոդվածին։ |
|