Հելեն Շտյոկեր գերմ.՝ Helene Stöcker | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 13, 1869[1][2] |
Ծննդավայր | Էյբերֆելդ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն[3] |
Մահացել է | փետրվարի 24, 1943[1][2] (73 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3][4] |
Քաղաքացիություն | Գերմանական կայսրություն, Վայմարյան Հանրապետություն և Նացիստական Գերմանիա |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Կրթություն | HU Berlin[5] և Բեռնի համալսարան[5] |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան (1901) |
Ազդվել է | Բերտա ֆոն Զուտներ[5] և Ֆրիդրիխ Նիցշե |
Մասնագիտություն | լրագրող, գրող, ակտիվիստ, փիլիսոփա, խմբագիր, ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստ, abortion rights activist և կանանց իրավունքների պաշտպան |
Աշխատավայր | Institut für Sexualwissenschaft?, Lessing-Hochschule zu Berlin?[5], Mutterschutz Zeitschrift für Reform der sexuellen Ethik.?[5] և Die neue Generation?[5] |
Անդամություն | German Peace Society?, Deutscher Bund für Mutterschutz und Sexualreform? և War Resisters' International? |
Helene Stöcker Վիքիպահեստում |
Հելեն Շտյոկեր (նոյեմբերի 13, 1869[1][2], Էյբերֆելդ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն[3] - փետրվարի 24, 1943[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3][4]), գերմանացի ֆեմինիստ, հրապարակախոս և մանկավարժ։
Հելեն Շտյոկերը ծնվել է 1869 թվականի նոյեմբերի 13-ին, Վուպերտալ քաղաքում, ձեռնարկատեր Հենրիխ Շտյոկերի և Հուլդա Բերգմանի ընտանիքում, որոնք դավանում էին կալվինիստական արժեքներ։ Նա հաճախել է աղջիկների միջնակարգ դպրոց, այնուհետև տեղափոխվել է Բեռլին՝ ուսումը շարունակելու, իսկ այնտեղից էլ տեղափոխվել է Բեռնի համալսարան, որտեղ դարձել է գերմանացի առաջին կանանցից մեկը, որը ստացել է դոկտորի աստիճան։ Դեռևս ուսանողական տարիներին նա հիմնադրել է «Ուսանող կանանց միությունը» և հանրային հանդիպումներից մեկի ժամանակ կարդացել «Ֆրիդրիխ Նիցշեն և կանայք» զեկույցը (ավելի ուշ Վեյմարում նա անձամբ հանդիպել է Նիցշեին, և նրա փիլիսոփայությունը նկատելի ազդեցություն է ունեցել նրա «նոր էթիկայի» տեսության վրա, որը Հելեն Շտյոկերին ուղեկցել է ողջ կյանքի ընթացքում)։ 1902 թվականին Լիդա Գուստավ Հայմանի, Միննա Կաուերի և Անիտա Աուգսպուրգի հետ միասին ստեղծել է «Կանանց ընտրական իրավունքների միություն»-ը։ 1903 թվականին Հելեն Շտյոկերը դարձել է «Կանանց հանդես» ամսագրի գլխավոր խմբագիրը։ 1905 թվականի սկզբին Հենրիետտա Ֆյուրտի և Լիլի Բրաունի հետ միասին նախաձեռնել է «Մայրերի պաշտպանության և սեռական բարեփոխումների միության» ստեղծումը, և որոշ ժամանակ աշխատել այդ կազմակերպության տպագիր օրգանում՝ «Մայրերի պաշտպանություն» ամսագրում (1908 թվականին անվանափոխվել է «Նոր սերունդ»)։ Կազմակերպության հիմնական նպատակներն էին չամուսնացած մայրերի և նրանց երեխաների նկատմամբ նախապաշարմունքների, ինչպես նաև հղիության արհեստական ընդհատման համար պատժամիջոցների վերացումը։ Շտյոկերի «նոր բարոյականության» հիմնական թեզն այն էր, որ «ոչ թե ամուսնությունը, այլ սերը պետք է լինի միակ օրինական հիմքը տղամարդու և կնոջ միջև հարաբերությունների համար», բայց դա չափազանց հեղափոխական էր, նույնիսկ «Գերմանական կանանց միության ասոցիացիայի» համար (BDF), որը հրաժարվեց ընդունել «Մայրերի պաշտպանության և սեռական բարեփոխումների միությանը» ընդունել իր անդամների շարքը։
1927 թվականին Հելեն Շտյոկերը այցելել է Խորհրդային Միություն։ Երբ իշխանության եկան նացիստները, ովքեր չէին ընդունում որևէ ազատ մտածողություն, Շտյոկերն արտագաղթեց նախ Շվեյցարիա, ապա Անգլիա և վերջապես հաստատվեց Նյու Յորքում` Ռիվերսայդ Դրայվում։ Նրան վիճակված չէր ապրել մինչև նացիստների պարտությունը և հայրենիք վերադառնալ. Հելեն Շտյոկերը մահացավ քաղցկեղից, 1943 թվականի փետրվարի 24-ին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելեն Շտյոկեր» հոդվածին։ |
|