Հելենա Դեյթոն | |
---|---|
Ծնվել է | 1879 |
Մահացել է | 1960 |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | նկարչուհի, կինեմատոգրաֆ, քանդակագործ, մուլտիպլիկատոր, լրագրող և սուֆրաժիստ |
Անդամություն | Կանանց ընտրության իրավունքի ամերիկյան ազգային ասոցիացիա[1] |
Helena Smith Dayton Վիքիպահեստում |
Հելեն Դայթոն (անգլ.՝ Helena Dayton, ամբողջական անուն՝ Helena Smith Dayton, 1879 - 1960), ամերիկացի նկարիչ և քանդակագործ, նաև լրագրող և գրող։
Ծնվել է 1879 թվականին (այլ տվյալներով՝ 1883 թվականին[2])։
Քանդակներ սկսել է ծեփել կավից մոտ 1914 թվականին, երբ ապրում էր Նյու Յորքում՝ Գրինվիջ Վիլիջում՝ միաժամանակ աշխատելով որպես գրող[3]։ Նրա «գրոտեսկային» կերպարները զարդարում էին հանդեսների շապիկները և ուղեկցում էին նրա հումորային պատմությունները այնպիսի հանդեսներում, ինչպիսիք են «Puck»-ը և «Cartoons Magazine»-ը[4]։ Նա 7 1/2 դյույմ բարձրությամբ իր ծեփածո արձանիկները վաճառել է 75 ցենտով։
Նա «կավե մուլտֆիմների» անիմացիայի բնագավառում իր առաջին փորձերը սկսել է 1916 թվականին։ Նա իր կերպարները ստեղծել է ժապավենի յուրաքանչյուր ֆուտի վրա, ընդ որում մինչև 30 կերպար շարժվում է բեմի վրա։ Հելենա Դայթոնին հաջողվում էր անիմացնել մեկ օրում մոտ 100 ֆուտ ֆիլմ և թողարկել մեկ ֆիլմ ամսվա ընթացքում[5]։ 1917 թվականի մարտի 25-ին Նյու Յորքի Strand Theater թատրոնում տեղի է ունեցել նրա անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մի քանիսի առաջին փաստագրված հրապարակային ցուցադրությունը։ Նույն տարում ավելի ուշ նա թողարկել Է Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» վեպի իր ադապտացումը։ Նրա «քանդակագործական անիմացիայով» զբաղվելը լավ եկամուտ էր բերում։ Չնայած մամուլն այն ժամանակ լայնորեն և մանրամասն լուսաբանում էր նրա աշխատանքները, պարզ չէ, թե արդյոք Դեյթոնը 1917 թվականից հետո ինչ-որ ֆիլմեր է արտադրել։ Հնարավոր է, որ դա կապված էր Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի հետ, քանի որ նա աշխատել է արտասահմանում՝ Փարիզում կառավարել է YMCA կամավորների ճաշարանը[6]։
Աշխատելով որպես YMCA ճաշարանի տնօրեն՝ նա միաժամանակ ստեղծել է քանդակագործական կերպարներ, որոնք պատկերում էին տեսարաններ Ֆրանսիայից և ցուցադրվել են 1922 թվականին Նյու Յորքում Նկարազարդողների միության ցուցահանդեսում (դրա անդամն էր)[7]։ Ավելի ուշ Հելենան զբաղվել է գեղանկարչությամբ՝ իր աշխատանքները 1943 թվականին ցուցադրելով Montross Gallery պատկերասրահում[8]։
Հելենան նաև որպես լրագրող է աշխատել Հարթֆորդում՝ Կոնեկտիկուտ նահանգում։ Ավելի ուշ զբաղվել է դրամատուրգիայով, հաճախ համագործակցել է Լուիզա Բարատի (Louise Bascom Barratt[9]) հետ, նրա հետ 1926 թվականին գրել է «Sweet Buy and Buy» պիեսը, որը բեմականացվել է 1927 թվականին և հրատարակվել է գրքի տեսքով։ Նաև Բարանտի հետ համատեղ գրել է «Hot Water»-ը, որի պրեմիերան կայացել է 1929 թվականին Նյուրքի թատրոններից մեկում՝ գլխավոր դերերում՝ Լյուսիլ Լա Վերնը։ 1931 թվականին Լուիզա Բարոտի հետ համատեղ գրել է նաև «Casanova’s Son» պիեսը։
Հելենա Դեյթոնը ամուսնացած էր Ֆրեդ Էվինգ Դեյթոնի հետ, որը գրող և հրատարակիչ էր[10]։
Մահացել է 1960 թվականի փետրվարի 22-ին և թաղվել է Հարթվոդում՝ Cedar Hill Cemetery գերեզմանոցում[2]՝ իր ամուսնու կողքին[11]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելենա Դեյթոն» հոդվածին։ |