Հենիոքներ կամ հենիոքներ (հունարեն բառացի՝ կառավարներ), հնագույն ցեղեր։ Ապրել են Սև ծովի հարավարևելյան ափին։ Առաջին անգամ հիշատակվում են ուրարտական արձանագրություններում (մ.թ.ա. VIII դ.), հետագայում՝ հունահռոմեական սկզբնաղբյուրներում (Տակիտոս, Դիոն Կասսիոս)։ Մ.թ.ա. I դարից հենիոխների թագավորությունը Հռոմեական կայսրությունից կախյալ երկիր էր, մ.թ. 63 թ.-ին կցվել է Բիթինիա (Բութանիա) և Պոնտոս պրովինցիաներին։
Մ.թ. I դարից հենիոխները, Հռոմի դրդմամբ, պարբերաբար արշավել են Մեծ Հայք և նրա հարևան երկրներ։ 164 թ.-ի արշավանքի ժամանակ հենիոխների թագավորին սպանել է հայ նախարար Տրդատը։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, «Հենիոխներ» հոդվածից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 353)։ |