Հենրի Կուչերա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1925[1][2][3] |
Ծննդավայր | Třebařov[3] |
Մահացել է | փետրվարի 20, 2010[4][1][2][…] (85 տարեկան) |
Մահվան վայր | Փրովիդենս, ԱՄՆ[5] |
Գերեզման | Կենտրոնական գերեզմանատուն[6] |
Քաղաքացիություն | Չեխիա |
Կրթություն | Հարվարդի համալսարան |
Մասնագիտություն | լեզվաբան, համակարգչային գիտնական և բանասեր |
Աշխատավայր | Բրաունի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Phi Beta Kappa |
Հենրի Կուչերա (չեխ.՝ Jindřich Kučera, փետրվարի 15, 1925[1][2][3], Třebařov[3] - փետրվարի 20, 2010[4][1][2][…], Փրովիդենս, ԱՄՆ[5]), չեխ-ամերիկացի լեզվաբան, ով հիմք է դրել կորպուսային լեզվաբանությանը, բնական լեզվի մշակմանը, «American Heritage Dictionary»-ի գլխավոր ներդնողը և ուղղագրական շտկումներ կատարող համակարգչային ծրագրի ստեղծողն է։
Կուչերան ծնվել է նախկին Չեխոսլովակիայի Տրեբարոֆ գյուղում (Պարուբիցե և Օլոմոուց բնակավայրերի միջև)։ Երբ կոմունիստները 1948 թվականի փետրվարին իշխանության եկան, Չեխիայի մայրաքաղաք Պրահայի Կարլի համալսարանում իր ուսումնասիրությունները փիլիսոփայության և լեզվաբանության ոլորտում ընդհատվեցին։ Կուչերան 1948 թվականի ապրիլին ստիպված հեռացավ Չեխոսլովակիայից, երբ պարզ դարձավ, որ իր քաղաքական գրությունների պատճառով իր կյանքը վտանգի էր ենթարկված կոմունիստ իշխանությունների կողմից։
Այնուհետև Կուչերան տեղափոխվեց 1945-1949-ականների Գերմանիա, որտեղ աշխատում էր Հակախուզական կորպուսի ղեկավարության ներքո գտնվող փախստականների կազմակերպություններում՝ աջակցելով չեխ փախստականներին վերաբնակեցման ծրագրերով ու անձնագրերի պատրաստմամբ։ Այդժամ նա հանդիպում է Պավել Տիգրիդին, ով հետագայում դառնում է Չուչերայի մենթորն ու մտերիմ ընկերը։ 1989 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո Տիգրիդը դարձավ Չեխոսլովակիայի մշակույթի նախարարը։
1949 թվականին Կուչերան ԱՄՆ-ի նավատորմի նավով տեղափոխվում է Նյու Յորք։ Հարվարդի համալսարանում բանասիրական գիտությունների թեկնածուի կոչումը ստանալուց հետո երկու տարի դասավանդում է Գեյնսվիլի Ֆլորիդայի համալսարանում։ Որոշ ժամանակ անց Կուչերան վերադառնում է Հարվարդ՝ որպես գիտաշխատող։ 1955 թվականին Բրաունի համալսարանում աշխատանքի է անցնում, որտեղ 1965 թվականին ստանում է լիիրավ պրոֆեսորի կոչում։ Կուչերան իր դասավանդման կարիերայի մնացած մասն անց է կացրել այնտեղ։ 1990 թվականին թոշակի է անցնում՝ որպես Լեզվաբանական ու ճանաչողական գիտությունների թոշակառու պրոֆեսոր՝ ի թիվս այլ շնորհումների, ինչպիսիք են թոշակառուների համար կազմակերպված պաշտոնական երեկույթ և իր ձեռքբերումների մասին Ֆըսթշրիֆթի հրատարակում[9]։
Բրաունի համալսարանում աշխատելիս Կուչերան հետազոտոթյուններ էր իրականացնում լեզվաբանության ոլորտում։ Այնտեղ նա հետաքրքվում էր մարդկային լեզվի հաշվողական վերլուծությամբ, թեպետ այդ ժամամակ հազիվ թե գտնվեին այսպիսի ուսումնասիրության համար կարևոր գործիքներ։
1963-1964 թվականներին Կուչերան համագործակցում է Ու. Նելսոն Ֆրենսիսի հետ, որպեսզի ստեղծեն Ստանդարտ ամերիկյան անգլերենի Բրաունյան կորպուսը, հայտնի որպես՝ Բրաունյան կորպուս։ Սա ժամանակակից ամերիկյան անգլերենով 1961 թվականին հրատարակված 1000 տեքստի հավաքածու էր՝ թեմաների բազմազանությամբ։ Այն շատ լայնորեն կիրառվել է հաշվողական լեզվաբանության մեջ և երկար տարիներ եղել է ոլորտի ամենաշատը մեջբերված ռեսուրսների շարքում։ Կուչերան և Ֆրենսիսը այն ենթարկել են տարբեր հաշվողական վերլուծությունների, որոնցից ստացվել է իրենց դասական աշխատանքը «Ներկայիս ամերիկյան անգլերենի հաշվողական վերլուծություն» (1967 թվական), որին հաջորդում է Ֆրենսիսի ու Կուչերայի «Անգլերենի կիրառման հաճախականության վերլուծություն. բառապաշար և քերականություն» աշխատանքը (1982 թվական)[10]։
Դրանից անմիջապես հետո Բոստոնի հրատարակիչ Հոութըն-Միֆֆլինը դիմում է Կուչերային, որպեսզի վերջինս մեկ միլիոն բառանյութով, եռատող մեջբերմամբ համակարգ ստեղծի իր նոր բառարանի համար՝ «American Heritage Dictionary»: Այս նորաստեղծ, 1969 թվականին ի հայտ եկած բառարանն առաջինն էր՝ կորպուսային լեզվաբանության հիմքի վրա՝ ստեղծված բառի հաճախականության ու այլ հատկանիշների վերաբերյալ տեղեկություն տրամադրելու նպատակով։
Կուչերան գրել է առաջին ուղղագրական ստուգիչներից մեկը 1981 թվականին՝ ակադեմիական տարվա ընթացքում, Թվային սարքավորումների կորպորացիայի պատվերով «PL/I-» ում «VAX» մեքենաների համար։ Դա ուղղագրության պարզ, արագ ստուգիչ էր։ Հետագա զարգացումը հանգեցրեց «Միջազգային ճշգրիտ ուղղագրության», ուղղագրության ստուգման ծրագրի ստեղծման, որն օգտագործվում էր բառերի մշակման համակարգերի վրա, ինչպիսիք են «WordStar»-ը և «Microsoft Word»-ը, ինչպես նաև բազմաթիվ փոքր համակարգչային ծրագրեր։ Ավելի ուշ Կուչերան վերահսկում էր Հոութոն-Միֆֆլինի ճշգրիտ տեքստի քերականական ստուգիչի մշակումը, որը նույնպես մեծապես բխում էր վերլուծության վիճակագրական տեխնիկայից։ 2002 թվականին Կուչերան հիմնել է «Language Systems Incorporated»-ը (LSI), հետագայում «Language Systems Software Incorporated»-ը (LSSI)՝ մինչ արտոնագրերի ժամկետի ավարտը իր ծրագրերն ու թարմացումները վերահսկելու համար։
Հարվարդի համալսարանի բանասիրական գիտությունների թեկնածուից բացի Կուչերան Պրահայի Կարլի համալսարանում ստացել էր դոկտորի աստիճան, որը վերականգնվեց 1989 թվականին Չեխոսլովակիայում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո, որը տապալեց կոմունիստական իշխանությունը։ Նա պատվավոր կոչումներ ստացավ Փեմբրոքի Քոլեջում, Բաքնելի համալսարանում և Մասարիկի համալսարանում (1990 թվական)[11][12]։ Կուչերան ակադեմիական պատվավոր համայնքի՝ Պի Բետա Կապայի անդամ էր։