Հենրի Չարլզ Քերի

Հենրի Չարլզ Քերի
անգլ.՝ Henry Charles Carey
Ծնվել էդեկտեմբերի 15, 1793(1793-12-15)[1][2][3]
Ֆիլադելֆիա, ԱՄՆ[4]
Մահացել էհոկտեմբերի 13, 1879(1879-10-13)[1][2][5] (85 տարեկան)
Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[5]
ԳերեզմանSaint Mary's Episcopal Churchyard[6]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ, սոցիոլոգ և գրող
Գործունեության ոլորտքաղտնտեսություն և տնտեսագիտություն
ԱնդամակցությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Պարգևներ
Ամուսին(ներ)Martha Leslie Carey?
ՀայրMathew Carey?
Ստորագրություն
Изображение автографа
 Henry Charles Carey Վիքիպահեստում

Հենրի Չարլզ Քերի (անգլ.՝ Henry Charles Carey, դեկտեմբերի 15, 1793(1793-12-15)[1][2][3], Ֆիլադելֆիա, ԱՄՆ[4] - հոկտեմբերի 13, 1879(1879-10-13)[1][2][5], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[5]), 19-րդ դարի ամերիկացի նշանավոր տնտեսագետ, տնտեսագիտության ամերիկյան դպրոցի առաջատար ներկայացուցիչ[7] : Եղել է ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինկոլնի գլխավոր խորհրդականը տնտեսական հարցերով։

Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել հատկապես «Գյուղատնտեսական, ձեռնարկատիրական և առևտրային հետաքրքրությունների ներդաշնակություն» (The Harmony of Interests: Agricultural, Manufacturing, and Commercial, 1851) աշխատությամբ, որտեղ վեր է հանել պետության միջամտությունը բացառող (laissez faire) ազատ առևտրի, կապիտալիզմի բրիտանական համակարգի թերություններն ու բացթողումները՝ համեմատելով կապիտալիզմի զարգացման ամերիկյան համակարգի հետ, որտեղ կիրառվում է կառավարության միջամտությունը՝ մաքսա-տուրքային պաշտպանության, հովանավորչության, խրախուսման տեսքով՝ ի շահ արտադրության ծավալների աճի և պետության ինքնաբավության ապահովման։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1793 թվականին, Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիա նահանգ)։ Նրա հայրը՝ Մեթյու Քերին (1760–1839), որ Իռլանդիայից՝ Դուբլինից էր տեղափոխվել Ֆիլադելֆիա, ժամանակի ճանաչված ու ազդեցիկ տնտեսագետներից էր, նաև՝ քաղաքական բարեփոխիչ, խմբագիր, հրատարակիչ։ Ֆիլադելֆիայում նա Բենջամին Ֆրանկլինի ու մարքիզ դը Լաֆայետի աջակցությամբ տպագրատուն էր հիմնել, որտեղ նաև իր հեղինակած գրքերն էր հրատարակել։ Նրա բազմաթիվ երկերի շարքում առանձնանում էր «Էսսեներ քաղաքատնտեսության մասին» (Essays on Political Economy) աշխատությունը (1822)։ Դա ամերիկյան առաջին աշխատություններից մեկն էր, որտեղ դրվատվում էր ամերիկյան արդյունաբերությունը խթանելու նպատակով պետական հովանավորչություն կիրառելու համիլտոնյան գաղափարը[8]։

1825 թվականին Հենրին, հաջորդեով հորը, դարձել է սեփականատերը հրատարակչական ֆիրմայի, որը վերանվանվել է Carey & Lea, առաջատար դիրքեր ձեռք բերել Ամերիկայում։ 1835 թվականին Քերին դարձել է Franklin Fire Insurance Company ապահովագրական ընկերության համահիմնադիր[8]։

1838 թվականից նա դադարել է զբաղվել գործարարությամբ, հրատարակել է իր «Քաղաքատնտեսության սկզբունքները» (Principles of Political Economy) (1837–1840) քառահատոր աշխատությունը, որը շուտով ճանաչվել է որպես ամերիկյան տնտեսագիտական դպրոցի հիմունքների վառ արտահայտության նմուշօրինակ, թարգմանվել իտալերեն ու շվեդերեն և ժամանակի ընթացքում որոշ փոփոխություններ կրելով՝ մինչև 1973 թվականը շարունակել է պահպանել տիրապետող դիրքը Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Հենրի Չարլզ Քերին վախճանվել է 1879 թվականի հոկտեմբերի 13-ին, Ֆիլադելֆիայի իր տանը[9]։

Հենրի Չարլզ Քերին ժամանակի ընթացքում ընտրվել է՝

  • Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ (1833)[10].
  • Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ (1863)[11].
  • Շվեդական թագավորական ակադեմիայի արտասահմանյան անդամ (1868)[8]։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  3. 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p.
  4. 4,0 4,1 4,2 Кэри Генри Чарлз // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 The New York Times / J. KahnManhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  6. Find A Grave — 1996.
  7. «Research paper on Carey». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 21-ին.
  8. 8,0 8,1 8,2 Chisholm, Hugh, ed. (1911). «Carey, Henry Charles» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 5 (11th ed.). Cambridge University Press.
  9. «Obituary: Henry Charles Carey». The New York Times. 1879 թ․ հոկտեմբերի 14. էջ 5. Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին – via Newspapers.com.
  10. «APS Member History». search.amphilsoc.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
  11. «Book of Members, 1780–2010: Chapter C» (PDF). American Academy of Arts and Sciences. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Չարլզ Քերի» հոդվածին։