Հենրիետա Ռոններ-Կնիպ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 31, 1821[1][2][3][…] |
Ծննդավայր | Ամստերդամ, Նիդերլանդներ[4] |
Վախճանվել է | փետրվարի 28, 1909[1][5] (87 տարեկան) կամ մարտի 2, 1909[3][6][7][…] (87 տարեկան) |
Մահվան վայր | Իքսել, Բրյուսել-մայրաքաղաք |
Քաղաքացիություն | Բելգիա և Նիդերլանդների Թագավորություն |
Մասնագիտություն | նկարչուհի, գծանկարիչ, ջրանկարիչ և animalier |
Թեմաներ | գեղանկարչություն և Անիմալիստիկա |
Ուշագրավ աշխատանքներ | Three against one: A cat hissing at three dogs?, The cat at play? և Cat with Kittens? |
Հայր | Joseph August Knip? |
Մայր | Pauline Rifer de Courcelles? |
Ամուսին | Feico Ronner? |
Զավակներ | Alice Ronner?, Emma Ronner? և Alfred Ronner? |
Henriëtte Ronner-Knip Վիքիպահեստում |
Հենրիետա Ռոններ Կնիպ (Henriëtte Ronner-Knip, մայիսի 31, 1821[1][2][3][…], Ամստերդամ, Նիդերլանդներ[4] - փետրվարի 28, 1909[1][5] կամ մարտի 2, 1909[3][6][7][…], Իքսել, Բրյուսել-մայրաքաղաք), հոլանդական ծագմամբ բելգիացի նկարչուհի, անիմալիստ, առավել հայտնի է կատուներ պատկերող իր աշխատանքներով։
Հենրիետա Ռոններ Կնիպը ծնվել է նկարիչների ընտանիքում։ Հայրը՝ Ջոզեֆ Ավգուստ Կնիպը, նրան ու նրա կրտսեր քրոջը՝ Հենրիետա Գետրուդա Կնիպին, տվել է գեղանկարչության դասեր։ Մայրը եղել է ֆրանսիացի նկարչուհի Պոլին Ռիֆեր դե Կուրսելը, որը նկարել է հիմնականում թռչուններ (որոշ աղբյուրներ պնդում են, թե Հենրիետա Ռոններ Կնիպի մայրը եղել է Կոռնելիա վան Լեուվենը, որի հետ նրա հայրն ապրել է այդ ժամանակ՝ հեռանալով կնոջից)[8]։ Հորական պապը՝ Նիկոլաս Կնիպը (1741-1808), նույնպես եղել է նկարիչ։
Ընտանիքը հաճախ է տեղափոխվել հոր աշխատանքի պատճառով։ 1823 թվականին Ջոզեֆ ավգուստ Կնիպի մի աչքը կուրացել է, իսկ մեկ տարի անց նա և Պոլին Ռիֆեր դե Կուրսելը բաժանվել են, և նա ամուսնացել է Կոռնելիա վան Լեուվենի հետ։ 1832 թվականին նկարիչը բոլորովին կուրացել է, սակայն ընտանիքը շարունակել է տեղից տեղ մեկնել մինչև 1840 թվականը, երբ նրանք բնակություն են հաստատել Բերլիկումում[9]։ Մինչ այդ Հենրիետան իր վրա է վերցրել ընտանիքին ֆինանսապես ապահովելու պարտականությունը և սկսել է լրջորեն զբաղվել գեղանկարչությամբ[8]։
Կոռնելիայի մահից հետո Հենրիետան տեղափոխվել է Ամստերդամ, որտեղ սկսել է նկարել ֆերմերական բնանկարներ, անտառներ և կենդանիներ ջրաներկով, ապա նաև յուղաներկով։ Նա եղել է առաջին կինը, որ դարձել է նկարիչների Arti et Amicitiae միության ակտիվ անդամ[8]։ 1850 թվականին ամուսնացել է Ֆեյկո Ռոնների հետ, և նրանք տեղափոխվել են Բրյուսել։ Նկարչուհու ամուսինը հաճախ է հիվանդացել և չի կարողացել մշտական աշխատանք կատարել, այդ պատճառով էլ դարձել է Հենրիետայի գործակալը[9]։ Մինչ այդ Հենրիետա Ռոններ Կնիպը նեղացրել էր իր հետաքրքրությունների շրջանակը գեղանկարչության բնագավառում և սկսել էր նկարել գրեթե միայն շներ և կատուներ։ Նրա բնորդների շարքում եղել են Մարիա Հենրիետա Հաբսբուրգ-Լոթարինգիացու և արքայադուստր Մարիա Հոհենցոլերն-Զիգմարինգենի շները[8]։ Կյանքի վերջին տարիներին նա ապրել է մեծ այգի ունեցող տան մեջ, որտեղ պահել է շներ, կատուներ և թութակ, որոնք դարձել են ոչ միայն նրա նկարների, այլև քանդակների հերոսներ։ 1887 թվականին նա արժանացելէ Լեոպոլդ I-ի շքանշան, իսկ 1901 թվականին դարձել է Օրանժ-Նասաուի շքանշանի ասպետ[9]։ Նրա որդին՝ Ալֆրեդը, և երկու դուստրերը՝ Ալիսան և Էմման, նույնպես եղել են նկարիչներ[8]։
{{cite web}}
: Check |url=
value (օգնություն)
{{cite web}}
: Check |url=
value (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիետա Ռոններ-Կնիպ» հոդվածին։ |
|