Հենրիխ Ադոլֆ ֆոն Բարդելեբեն գերմ.՝ Heinrich Adolf von Bardeleben | |
---|---|
Ի ծնե | գերմ.՝ Heinrich Adolf Schwager |
Ծնվել է | մարտի 1, 1819[1][2] |
Ծննդավայր | Օդերի Ֆրանկֆուրտ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[3] |
Մահացել է | սեպտեմբերի 24, 1895[1][2] (76 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Գերմանական կայսրություն[3] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | HU Berlin, Հայդելբերգի համալսարան և Գիսենի համալսարան |
Մասնագիտություն | ռազմական բժիշկ, համալսարանի դասախոս և վիրաբույժ |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան |
Ուսուցիչ | Ժոզեֆ Լիստեր |
Աշխատավայր | Գիսենի համալսարան, Գրայֆսվալդի համալսարան, Հայդելբերգի համալսարան և Շարիտե |
Զավակներ | Mite Kremnitz? և Կառլ ֆոն Բարդելեբեն |
Ծնողներ | հայր՝ Հայնրիխ Կառլ Լյուդվիգ Բարդելեբեն |
Հենրիխ Ադոլֆ ֆոն Բարդելեբեն (գերմ.՝ Heinrich Adolf von Bardeleben, մարտի 1, 1819[1][2], Օդերի Ֆրանկֆուրտ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[3] - սեպտեմբերի 24, 1895[1][2], Բեռլին, Գերմանական կայսրություն[3]), գերմանացի ռազմական վիրաբույժ և մանկավարժ։ Համարվում է գերմանական ռազմական վիրաբուժության հիմնադիրներից մեկը։
Հենրիխ Ադոլֆ ֆոն Բարդելեբենն ավարտել է գիմնազիա իր հայրենի քաղաքում, 1837-1843 թվականներին սովորել է բժշկություն Բեռլինում, Հայդելբերգում, Գիգսենում և Փարիզում, ստացել է դոկտորի աստիճան 1841 թվականի դեկտեմբերի 15-ին ներզատիչ գեղձերի ուսումնասիրության համար։ 1840 թվականին՝ ուսումն ավարտելուց առաջ, եղել է Հայդելբերգի ֆիզիոլոգիական ինստիտուտի ասիստենտ։ 1843 թվականին նրան հրավիրել են Գիսեն`որպես ֆիզիոլոգիայի գծով օգնական, ապա` դիահերձ։ 1844 թվականին նշանակվել է մասնավոր-դոցենտ, 1848 թվականից եղել է արտակարգ պրոֆեսոր, 1849 թվականին նշանակվել է Գրեյֆսվալդի վիրաբուժական և ակնաբուժական կլինիկայի վիրաբուժության իսկական պրոֆեսորի և տնօրենի պաշտոնում, ինչպես նաև դարձել է բժշկական քննական հանձնաժողովի նախագահ։
1866 թվականին ավստրո-պրուսա-իտալական պատերազմի սկսվելուց հետո Բարդելեբենը նշանակվել է գլխավոր բժիշկ և վիրաբույժ-խորհրդատու ռազմաճակատի Գիչինսկու հատվածի դաշտային հիվանդանոցներում։ 1868 թվականի աշնանը նա նշանակվել է Բեռլինի համալսարանի վիրաբուժության իսկական պրոֆեսոր և «Շարիտե» թագավորական հիվանդանոցին առընթեր վիրաբուժական կլինիկայի տնօրեն։ 1870 թվականին ուղարկվել է առաջին բանակ որպես խորհրդատու վիրաբույժ և 1872 թվականին նշանակվել է սանիտարական կորպուսի գլխավոր բժիշկ։ Նույն թվականին նա դարձել է Գերմանական վիրաբուժական ընկերության հիմնադիր։ 1876-1877 թվականներին եղել է Բեռլինի համալսարանի ռեկտոր[4], 1882 թվականին նշանակվել է կայսր Վիլհելմ Առաջինի գաղտնի խորհրդական։
Բարդելեբենը գիտական ոլորտում ճանաչման է արժանացել իր «Lehrbuch der Chirurgie und Operationslehre» (Բեռլին, 1852, 8-րդ հրատարակություն 4 հատորներով, Բեռլին, 1879-1882) աշխատությամբ, որն ամբողջությամբ հավանության է արժանացել Գերմանիայում և արտասահմանում։ Նրա մնացած գործերը ցրված են Միլլերի և Ռուդոլֆ Վիրխովի կողմից հրատարակված «Archiven», «Archiven für physiol. Heilkunde» և այլ հրատարակություններում։ Վիրահատությունների հաջողությունների մասին նրա ռեֆերատները, որոնք նա գրել է Կանշտատի «Jahresberichte»-ի և շարունակություններում, որոնք խմբագրել են Վիրխովն ու Գիրշը, հատկապես բարձր են գնահատվել։ Արդեն 1869 թվականին Բարդելեբենն իր կլինիկայում սկսել է կիրառել վերքերի բուժման լիստերական հականեխիչ մեթոդը։ Նրանց տված ավելի պարզեցված եղանակը, որը հաջողությամբ փորձարկվել է Բեռլինի «Շարիտեում», այդ ժամանակ համընդհանուր հավանությանն է արժանացել։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիխ Ադոլֆ ֆոն Բարդելեբեն» հոդվածին։ |
|