Հենրիկ Վիսնապուու Henrik Visnapuu | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 2, 1890[1][2][3] |
Ծննդավայր | Հելմե, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | ապրիլի 3, 1951[1][2][3] (61 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնգ Այլենդ, ԱՄՆ |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, լրագրող, գրական քննադատ և պետական ծառայող |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Դորպատի կայսերական համալսարան |
![]() |
Հենրիկ Վիսնապուու (էստ․՝ Henrik Visnapuu, 2 հունվարի, 1890, Հելմե, Էստոնիա — 3 ապրիլի, 1951, Լոնգ Այլենդ, Նյու Յորք ), էստոնացի բանաստեղծ, դրամատուրգ։
Հենրիկ Վիսնապուուն մասնագիտությամբ ուսուցիչ էր։ Տարտուի նահանգային դպրոցն ավարտելուց հետո՝ 1907 թվականին քննություն է հանձնել Նառվայի գիմնազիայում և իրավունք ստացել զբաղվել դասավանդել տարրական դասարաններում։ Դրանից հետո նա աշխատել է տարբեր դպրոցներում։ 1912 թվականին Վիսնապուուն տեղափոխվել է Տարտու, որտեղ էստոներեն ու գրականություն է դասավանդել իգական գիմնազիայւոմ։ Միաժամանակ հաճախել է Տարտուի համալսարան` լսելու փիլիսոփայության դասախոսություններ։ 1916 թվականին ընդունվել է Տարտուի համալսարան, իսկ 1922—1923 թվականներին սովորել է Բեռլինում։
1917-1935 թվականներին աշխատել է որպես լրագրող։ Կարմիր բանակի` Էստոնիա մտնելուց հետո՝ 1944 թվականին, փախել է Գերմանիա, իսկ 1949 թվականին տեղափոխվել է ԱՄՆ։
Հենրիկ Վիսնապուուն իր առաջին բանաստեղծությունները գրել է 1908 թվականին։ Բանաստեղծուհի Մարիա Ունդերի, գրողներ Ֆրիեդեբերգ Տուգլասի, Յոհաննես Բարբարուսի, Ավգուստ Հայլիտի և այլ մտավորականների հետ միասին 1917 թվականից անդամակցել է Սիուրու գրական խմբակին։ Հենրիկ Վիսնապուուն հայտնի է դառնում որպես սիմվոլիստ-բանաստեղծ։ Նրա ստեղծագործությունը կրում է նաև ֆուտուրիզմի ու էքսպրեսիոնիզմի ազդեցությունը։ XX դարի 20-30-ական թվականներին Հենրիկ Վիսնապուուն համարվում էր իր ժամանակի ամենահայտնի գրողներից մեկը։
Հենրիկ Վիսնապուուի բանաստեղծությունների երկու գրքերը թարգմանվել են ռուսերեն («Amores», 1922, «Դաշտային մանուշակ», 1939)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիկ Վիսնապուու» հոդվածին։ |
|