Հերբերթ Բիրբոմ Թրի | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 17, 1852[1][2][3][…] կամ 1853[4][5][6] |
Ծննդավայր | Քենսինգթոն, Միդլեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[7] կամ Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[8] |
Մահացել է | հուլիսի 2, 1917[1][9][2][…] |
Մահվան վայր | Մարլիբոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[7] |
Գերեզման | St John-at-Hampstead[10] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, տնօրեն, կինոռեժիսոր և սցենարիստ |
Ծնողներ | հայր՝ Julius Beerbohm?[3][11], մայր՝ Constantia Draper?[3][11] |
Ամուսին(ներ) | Հելեն Մոդ Հոլթ[11] և Beatrice May Pinney?[11] |
Երեխա(ներ) | Viola Tree?[11], Felicity Tree?[11][3], Iris Tree?[11], Քերոլ Ռիդ[11], Peter Reed?[3][11], Juliet Reed?[11], Claude Reed?[11], Robin Reed?[11] և Guy Reed?[11] |
Պարգևներ և մրցանակներ | |
Հերբերթ Բիրբոմ Թրի (անգլ.՝ Herbert Beerbohm Tree, իսկական անունը Հերբերթ Դրեյփեր Բիրբոմ, դեկտեմբերի 17, 1852[1][2][3][…] կամ 1853[4][5][6], Քենսինգթոն, Միդլեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[7] և Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[8] - հուլիսի 2, 1917[1][9][2][…], Մարլիբոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[7]), անգլիացի դերասան, ռեժիսոր, թատրոնի ուսուցիչ և իմպրեսարիո։
Հերբերթը ծնվել է 1852 թվականի դեկտեմբերի 17-ին Քենինգսթոնում, ստանալով Հերբերթ Դրեյփեր Բիրբոմ անունը։ Հերբերթի հայրը՝ Ջուլիուս Բիրբոմը ունեցել է լիտվա-գերմանական ծագում։ Մայրը՝ Կոստանցիա Դրեյփերը եղել է ագլուհի։ Կրտսեր՝ խորթ եղբայրը՝ Մաքս Բիրբոմը հայտնի ծանրանկարիչ և ծաղրերգու էր։
Սովորել է Գերմանիայում։ 1876 թվականին ելույթ է ունեցել բեմի վրա՝ սկզբում որպես սիրողական թատերախմբի անդամ։ Լոնդոնում աշխատել է «Հեյմարկետ» թատրոնում։ Բեմադրել է Ուիլիամ Շեքսպիրի 18 ներկայացում։ Այդ ներկայացումներում, որտեղ առատ էին արտաքին էֆեկտները, որպես կանոն հնչում էին ոչ թե պիեսների կարճեցված տեքստերը, այլ դրանց իսկական, երկար տարբերակները[12]։ Նկարահանվել է նաև ֆիլմերում՝ 1899 թվականին «Թագավոր Ջոնը» ֆիլմում, որտեղ Թրին խաղացել է գլխավոր դերը, ֆիլմը համարվում է Շեքսպիրի ստեղծագործություններից առաջին էկրանավորումը, որը պահպանվել է մինչև մեր օրերը[13]։ 1904 թվականին Լոնդոնում հիմնել է դրամատիկական մշակույթի դպրոց, ավելի ուշ ուսում ստանալով հիմնել է Թագավորական դրամատիկական մշակույթի ակադեմիա։
Երկար տարիներ ակտիվ ստեղծագործել է։ Վերջին ֆիլմը, որտեղ նա նկարահանվել է, էկրաններին է հայտնվել նրա մահից 13 ամիս առաջ։
Հերբերթ Թրին հայտնի է եղել իր բազմաթիվ սիրային կապերով։ Նրա երեխաներից առավել հայտնի է Այրիս Թրին (անգլ.՝ Iris Tree) (1897—1968) (դերասանուհի և բանաստեղծ, Հերբերթի և իր կնոջ՝ Հելեն Մոդ Հոլթի (անգլ.՝ Helen Maud Holt) դուստրը (1863—1937)), ինչպես նաև իր արտամուսնական որդին՝ Մեյ Փինեյից (անգլ.՝ May Pinney)՝ սեր Քերոլ Ռիդը։ Հերբերթ Թրիի թոռնիկը հայտնի Օլիվեր Ռիդն է, իսկ թոռան թոռը՝ դերասանուհի Ջորջինա Մոֆաթը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերբերթ Բիրբոմ Թրի» հոդվածին։ |
|