Հերի Բաբասին | |
---|---|
Ծնվել է | մարտի 19, 1921[1][2] |
Ծննդավայր | Դալաս |
Մահացել է | մայիսի 21, 1988[1][2] (67 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հյուսիսային Տեխասի համալսարան[1] և University of North Texas College of Music? |
Մասնագիտություն | թավջութակահար և ջազ երաժիշտ |
Հերի Բաբասին (անգլ.՝ Harry Babasin, մարտի 19, 1921[1][2], Դալաս - մայիսի 21, 1988[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ծագումով հայ ամերիկյան երաժիշտ, ջազի ռահվիրաներից։
Երվանդ Հերի Բաբասյանի և ամերիկուհի Մինեթ Թըրների որդին։
Առաջին անգամ թավջութակով ջազ է նվագել՝ դառնալով թավջութակի պիցիկատո ոճի հիմնադիրը։ Հիմնել է նաև ջազի բոսա նովա ոճը։ Թեքսասի երաժշտական դպրոցում սովորել է մի շարք գործիքներ նվագել։ Հանդես է եկել ջազային տարբեր նվագախմբերում, կազմել սեփական «Ջեզփիքըրզ» նվագախումբը և «Թրեյդ ուինդզ» ակումբը, հիմնել «Նաքթըրն րիքորդզ» ձայնագրման ընկերությունը։ 1974-ին դարձել է Արևմտյան Ամերիկայի ջազի պատմության արխիվի կենտրոնի տնօրենը[3]։
|