Գյուղ | ||
---|---|---|
Հին Թաղեր | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Հադրութի | |
Գյուղ | Հին Թաղեր | |
Գյուղապետ | Էդուարդ Այվազյան | |
Այլ անվանումներ | Հին Թաղլար, Քյոհնյա Թաղլար | |
ԲԾՄ | 1578 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 168 մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ ԱԵ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Հին Թաղեր, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Գտնվում է հանրապետության հարավային հատվածում՝ Հադրութ շրջկենտրոնից 52 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 125 կմ հեռավորության վրա։
Համայնքը բարձր լեռնային է, ունի 4338,61 հա տարածք, որից 982,18 հա գյուղատնտեսական նշանակություն, 3322,52 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 6 աղբյուրներ` «Դերունց ծորին», «Թաղուն», «Երե թաղեն», «Ներքե թաղեն», «Շատ» և «Կիզարեն»։
Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի վերահսկողության գոտում գտնվող Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի բռնազավթում տեղի է ունեցել 2020 թվականի դեկտեմբերի 12-ին[2]։
Հակակու համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 96 մարդ, կա 38 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 140 | 158 | 115 |
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Ամենափրկիչ եկեղեցի (19-րդ դար), գերեզմանոց (17-րդ դար), խաչքար (9-11-րդ դարեր), գյուղատեղի (9-11-րդ դարեր), հաշվառված է 11 հուշարձան։
2015 թվականին համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում են 11 աշակերտներ[4]։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 410)։ |