Հին ջրաղաց անգլ.՝ The Old Mill | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | նկարված անիմացիոն ֆիլմ |
Շարքի մասն է | Silly Symphonies |
Ռեժիսոր | Ուիլֆրեդ Ջեքսոն և Գրեհեմ Հայդ |
Սցենարիստ | Մերիլ Դե Մարիս, Chuck Couch? և Վերնոն Սթալինգս |
Պրոդյուսեր | Ուոլթ Դիսնեյ |
Երաժշտություն | Լի Հերլայն[1] |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Ուոլթ Դիսնեյ ընկերություն և Walt Disney Pictures |
Դիստրիբյուտոր | RKO Pictures և Դիսնեյ+ |
Տևողություն | 9 րոպե |
Շարք | Silly Symphonies |
Թվական | նոյեմբերի 5, 1937[2] |
Առաջադրում | Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար |
Պարգևներ |
«Հին ջրաղաց» (անգլ.՝ The Old Mill), գունավոր կարճամետրաժ մուլտֆիլմ է՝ Silly Symphonies սերիաներով, համապրոդյուսեր Ուոլթ Դիսնեյ, ռեժիսոր՝ Ուիլֆրեդ Ջեքսոն, հնչունավորումը՝ Լի Խարլինի, թողարկվել է 1937 թվականի նոյեմբերի 5-ին՝ RKO Pictures ընկերության կողմից։
Ֆիլմը պատմում է կենդանիների խմբակցության մասին, որոնք ապրում են հին, լքված ջրաղացում, և թե ինչպես են նրանք կարողանում իրավիճակը շտկել փոթորկից հետո, որը գրեթե ամբողջությամբ ավերում է նրանց տունը։
Այս մուլտֆիլմում առաջին անգամ ներդրվել է դիսնեյյան նոր մոտեցում՝ մուլտֆիլմ նկարահանելու բազմահարկ սարք, որը հնարավորություն է տվել տեսախցիկին միաժամանակ նկարահանել մի քանի հարթություններ, ինչի շնորհիվ էկրանի վրա խորության և ծավալի զգացողություն էր առաջանում[3]։ Ֆիլմն իր մեջ ներառել է նաև կենդանիների իրական վարքագիծը, վատ լուսավորություն և գունային էֆեկտներ, օբյեկտների եռաչափ պտույտ, օգտագործվել են նաև դրամատիկ էֆեկտներ։ «Հին ջրաղաց»-ի ստեղծումից քաղված բոլոր դասերը օգտագործվել են Դիսնեյի լիամետրաժ մուլտֆիլմերի արտադրության ժամանակ, մասնավորապես՝ «Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները»[4]։
Մուլտֆիլմը 1938 թվականին Օսկար մրցանակ է ստացել՝ որպես լավագույն անիմացիոն ֆիլմ։
Ներառվել է «50 լավագույն մուլտֆիլմերի» ցանկում՝ 14-րդ համարում։