Հիշողության հարատևության քայքայումը

Հիշողության հարատևության քայքայումը
տեսակգեղանկար
նկարիչՍալվադոր Դալի
տարի1952—1954
բարձրություն25,4
լայնություն33
նյութկտավ,յուղանկար
գտնվում էՍալվադոր Դալիի թանգարան[1]
հավաքածուՍալվադոր Դալիի թանգարան
Ծանոթագրություններ

«Հիշողության հարատևության քայքայումը», իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի նկարը՝ ստեղծված 1952-1954 թվականներին։ Գտնվում է Սենթ Փիթերսբերգի Սալվադոր Դալիի թանգարանում։

Նկարի մասին տեղեկատվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դալին վերափոխում է իր հանրահայտ «Հիշողության հարատևությունը» «ատոմային միստիցիզմի» ոգով։ «Հարատևությունը և «քայքայումը» թվում են փոխբացառող հասկացություններ, սակայն ոչ Դալիի «պարանոիդալ-ծայրահեղ» աշխարհայացքում։ Փափուկ ժամատախտակները, իրականում, դանդաղ թափվում են, սակայն նրանց շրջապատող աշխարհը հաստոցային ճշգրտությամբ կտրատված է ճիշտ բլոկների, ռնգեղջյուրների ուղղված եղջյուրները ակնարկում են այդ կենդանիների հետ կապված մաթեմատիկական հրաշքները։ Բեմի մեծ մասը գտնվում է ջրի տակ, որը նկարիչը ստիպում է կախվել ճյուղից։ Դալիի մյուս նկարներում այն կարելի է բարձրացնել ինչպես սավանը, որպեսզի տեսանելի լինի հատակը։ Ներքևում՝ ձկան տակ, ընկած է թափանցիկ, գրեթե չանհետացող ինքնանկար գլուխը, որն առկա է Դալիի՝ 1920-ական թվականների վերջի և 1930-ական թվականների սկզբի շատ աշխատանքներում[2].

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://archive.thedali.org/mwebcgi/mweb.exe?request=record;id=1652;type=101
  2. «Распад постоянства памяти». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2009-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]