Հյուգու Սալմելա | |
---|---|
հունիսի 13, 1884 - մարտի 28, 1918 (33 տարեկան) | |
Ծննդավայր | Pervomayskoye, Վիբորգսկի շրջան, Կարելո-Ֆիննական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահվան վայր | Տամպերե, Ֆինլանդիա |
Քաղաքացիություն | Ֆինլանդիա |
Կոչում | Գերագույն գլխավոր հրամանատար |
Մարտեր/ պատերազմներ | Ֆինլանդիայի քաղաքացիական պատերազմ |
Հյուգու Սալմելա, (ֆիններեն՝ Hugo Salmela, հունիսի 13, 1884, Pervomayskoye, Վիբորգսկի շրջան, Կարելո-Ֆիննական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - մարտի 28, 1918, Տամպերե, Ֆինլանդիա), 1918 թվականի Ֆիննական քաղաքացիական պատերազմում Կարմիր շտաբի զինվորական առաջնորդներից մեկը։ Ֆինլանդիայի հյուսիսում գտնվող Կոտկա քաղաքի սղոցարանի հասարակ աշխատող էր` առանց որևէ զինվորական նախադրյալների[2]։ Սալմելան տեղական թատրոնում հայտնի էր նաև որպես խանդավառ սիրողական դերասան։ 1917 թվականին Կարմիրբանակայինների կազմավորվելուց հետո Սալմելան դարձել է Քիմիի շտաբի առաջնորդը։
1918 թվականի հունվարին Քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո Սալմելայի հմտությունները նկատել էին Ալի Ալթոնը և Էերո Հափալաինեն։ Փետրվարի վերջին Սալմելան տեղափոխվել է Տամպերե, որտեղ նա փոխարինել է Միխայիլ Սվենչիկովին որպես Հյուսիսային ճակատի հրամանատար[3]։ Գեորգի Բուլացելը դարձել է Սալմելայի խորհրդատուն, քանի որ վերջինս չուներ որևէ զինվորական կրթություն։ Տամպերեյի կռվի ժամանակ Սալմելան հիմնականում ինքնուրույն գլխավորում էր պաշտպանությունը Բուլացելի հրահանգներով, քանի որ Ալթոնն իրեն հարբեցողությանն էր տվել։
1918 թվականի մարտին պայթյունի ժամանակ Սալմելան անսպասելիորեն սպանվել է։ Կուստա Սալմինեն՝ Արևմտյան ճակատի Կարմի շտաբի նախկին հրամանատարը, ոչ կանխամտածված քաշել է նռնակի ձգանը և նետել այն դեպի նռնակներով լի զամբյուղը։ Պայթյունը սպանել է Կարմիր շտաբի որոշ անդամների, և ինքը` Սալմինեն ևս վնասվել է[4]։ Հյուգո Սալմելան Կարմիր շտաբի առաջին զինվորականն է եղել, ով թաղվել է Պինիկինհարջու գերեզմանատանը, բայց պատերազմից հետո սպիտակները նրա մարմինը տեղափոխել են Կալևանկանգասի ընհդանուր գերեզմանատուն։