Հո Գա Յուն

Հո Գա Յուն
Բնօրինակ անունկորեերեն՝ 허가윤
Ծնվել էմայիսի 18, 1990(1990-05-18)[1] (34 տարեկան)
Սեուլ, Հարավային Կորեա
Երկիր Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ
Մասնագիտություներգչուհի, մոդել, կինոդերասանուհի և դերասանուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլCube Entertainment
ԿրթությունSeoul Sinnamseong Elementary School?, Sadang Middle School?, Dongduk Girls' High School? և Դոնգուկի համալսարան
Անդամակցություն4Minute և 2Yoon?
Կայք4min.co.kr
 Heo Ga-yoon Վիքիպահեստում
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Հո Գա Յուն (հանգըլ՝ 허가윤, մայիսի 18, 1990(1990-05-18)[1], Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի երգչուհի, մոդել, 4Minute խմբի գլխավոր վոկալիստ, որի հետ առաջնաելույթը է ունեցել 2009 թվականին Cube Entertainment լեյբլի ներքո։ Ինչպես նաև 2YOON խմբի անդամ է Ջիյունի հետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գա Յունը ծնվել է 1990 թվականի մայիս 18-ին, Սեուլում, Հարավային Կորեա։ Մականունը՝ Dodosick, Gayoon, Gayoonit, Cube uljjang, Heophrodite, Gangnam Woman, Heo Force է։ Գա Յունը «Best Singer Contest» մրցույթում զբաղեցրել է 2-րդ տեղը։ Նա Cube Entertainment-ի առաջին թրեյնին էր։ 2014 թվականի հոկտեմբերի 17-ին Գա Յունը այլ աստղերի հետ միասին նշանակվել էր Dongguk համալսարանի դեսպան։

Հոկտեմբերի 14-ին Գա Յունը պայմանագիր է կնքել BS ընկերության հետ` որպես դերասանուհի։

Cube Entertainment հայտարարել է, որ 2009 թվականի մայիսին Գա Յունը Cube Entertainment-ի լեյբլի ներքո կդառնա 4Minute խմբի անդամ, Ջոն Ջի Յունի, Կվոն Սո Հյոնի, Կիմ Հյոնայի և Նամ Ջի Հյոնի հետ միասին[2]։

Անհատական ակտիվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին նոյեմբերի 4-ին Գա Յունը Seulong 2 AM-ի հետ հայտնվել է Mario խմբի "I'm Yours" տեսահոլովակում։ 2010 թվականի փետրվարի 11-ին Գա Յունը ձայնագրել է «The Woman Who Still» հեռուստասերիալի սաունդթրեքը, Հան Յեջիի հետ կատարելով "One Two Three" երգը։ 2010 թվականի հոկտեմբերին, Գա Յունը Հարավային Կորեայի տարբեր խմբերի երգիչների հետ ձայնագրել է "Let's Go" երգը։ Նա երգել է Յոն Ջունհյոնի և G.NA-ի հետ։

Գա Յունը ձայնագրել է «Wind Blow» սաունդթրեքը «My Princess» դորամայի համար։ Նա նաև ձայնագրել է «Shameless Lie» սաունդթրեքը «Lie To Me» դորամայի համար, որը գրել են Jadu-ն և E-Tribe-ը։ Այս երգերը թողարկվել են 2011 թվականի մայիսի 17-ին։ 2011 թվականի հոկտեմբեր 24-ին, նա հրապարակել է "I Think It Was a Dream" երգը «Poseidon» դորամայի համար։

2012 թվականի նոյեմբեր 16-ին Գա Յունը ձայնագրել է սոլո սինգլ, որը կոչվում է "My Love By My Side"՝ BtoB խմբի Իլ Հունի հետ։

2013 թվականին մայիսին, Գայունը Հյոնայի հետ միասին հրավիրվել էին Top Gear Korea հաղորդմանը։

2013 թվականի սկզբին ձևավորվեց 2YOON ենթախումբը բաղկացած Ջոն Ջի Յունից և Հո Գայունից։ Հունվարի 7-ին հայտարարվեց, որ նրանց դեբյուտային ալբոմ՝ «Harvest Moon» թողարկումը նախատեսվում է հունվարի կեսերին։ Հունվարի 17-ին 2YOON-ն պաշտոնապես հրապարակել է իրենց ալբոմն ու տեսահոլովակը՝ «24/7»։

2014 թվականի հունիս 24-ին, պարզվել է, որ Գայունը կմասնակցի նոր շոուի, որը կոչվում է "I’m Going to School"։ Նկարահանումները սկսվեցին հունիսի 23-ին։ Հուլիսի 12-ին ցուցադրվել է առաջին էպիզոդը։ 2014 թվականի սեպտեմբերին Գայունը դարձել է նոր հաղորդավար On-Media-ի «Style Log» նորաձևության ծրագրի 3-րդ եթերաշրջանի համար՝ Լի Կի Կվանի և Դո Սանգ Ուի հետ միասին։

Նոյեմբերին 2015 թվականին հայտարարվեց, որ Գա Յունը որպես դերասանուհի առաջնաելույթ կունենա «Father, Daughter» լիամետրաժ ֆիլմում։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրավիրված դերասան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հեռուստասերիալ Երաժշտություն
2011 MBC My Princess "Wind Blow"
2011 SBS Lie To Me "Shameless Lie"
2011 KBS Poseidon "I Think It Was a Dream"

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Դեր
2011 I’m a Flower Too Դպրոցական
2012 Light and Shadow Հյոն Կյոնգ

Ֆիլմ

Տարի Անվանում Դեր
2016 Father, Daughter

Երաժշտական տեսահոլովակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 «I’m Yours» Mario
2010 «Let’s Go» G20

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://4min.co.kr
  2. 김형우 (Gimhyeongwoo) (2009 թ․ հունիսի 17). 데뷔하루 앞둔 포미닛 "라이브 걱정없어, 실력으로 승부하겠다". Newsen (Korean). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հո Գա Յուն» հոդվածին։