Հովարդ Ունրու | |
---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 21, 1921 |
Ծննդավայր | Քեմդեն, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մահվան ամսաթիվ | հոկտեմբերի 19, 2009[1] (88 տարեկան) |
Մահվան վայր | Թրենթոն, ԱՄՆ |
Մահվան պատճառ | հիվանդություն |
Սպանություն |
Հովարդ Բարթոն Ունրու (անգլ.՝ Howard Barton Unruh, հունվարի 21, 1921, Քեմդեն, Նյու Ջերսի, ԱՄՆ - հոկտեմբերի 19, 2009[1], Թրենթոն, ԱՄՆ), ամերիկացի սերիական մարդասպան[2][3], որը սպանել է 13 մարդու, այդ թվում՝ Նյու Ջերսիի Քեմդեն շրջանում 12 րոպե տևած զբոսանքի ժամանակ 3 երեխայի (1949 թվականի սեպտեմբերի 6)[4]։ Այս միջադեպը հայտնի է դարձել «Մահվան զբոսանք» անվամբ (անգլ.՝ Walk of Death)[5]: Սպանություններ կատարելով՝ Ունրուն փակվել է իր տանը և ոստիկանության հետ կարճ դիմակայությունից հետո հանձնվել իշխանություններին։ Նա շիզոֆրենիկ էր և դատապարտվել է Տրենտոնի հոգեկան հիվանդների համար նախատեսված բանտում, որտեղ մահացել է 2009 թվականի հոկտեմբերի 19-ին՝ երկարատև հիվանդությունից հետո։
Հովարդ Ունրուն ծնվել է Նյու Ջերսիի Քեմդեն քաղաքում՝ Սեմյուել Շիփլի Ունրուի և Ֆրիդա Վոլմերի ընտանիքում։ Ունեցել է նաև կրտսեր եղբայր՝ Ջեյմսը։ Ծնողներն ամուսնալուծվել են, և երեխաներին դաստիարակել է մայրը։ Հովարդը սովորել է Վուդրո Վիլսոնի անվան դպրոցում, որն ավարտել է 1939 թվականին[6]։ Դպրոցական ավարտական ալբոմում գրված էր, որ նա ամաչկոտ էր և ցանկանում էր դառնալ քաղաքացիական ծառայող[7]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ունրուն՝ որպես տանկիստ, մասնակցել է Արդենների ռազմագործողությանը և պարգևատրվել արիության համար պարգևներով։ Ունրուն նաև օրագիր է վարել, որտեղ մանրամասնորեն գրել է իր սպանված թշնամիների մասին՝ ընդհուպ մինչև դիակների նկարագրությունը։ 1945 թվականին նա պատվով զորացրվել է և վերադարձել տուն՝ իր հետ բերելով մեդալների և հրազենի հավաքածու։ Տանը Ունրուն իր ննջասենյակը զարդարել է ռազմական ատրիբուտներով, իսկ նկուղում սարքավորել է հրաձգարանը։ Նա չի ուզեցել աշխատել և ապրել է գործարանում աշխատող մոր հաշվին, մինչդեռ Ունրուն ինքն էր անգործ մնացել և հաճախել է եկեղեցական ծառայություններին։ Ինչ-որ պահի Ունրուն գրանցվել է Թեմփլի համալսարանի (Ֆիլադելֆիա) դեղագործների դասընթացներին, բայց դրանք թողել է երեք ամիս անց[8]։
1946 թվականի ամռանը հարևանների հետ Ունրուի հարաբերությունները վատացել են։ Նա պարբերաբար ծաղրի է ենթարկվել որպես «մամայի բալա», իսկ դեռահասները նրան համասեռամոլ են համարել և ամեն կերպ ծաղրել նրան[9][10]։ Այդ ժամանակ Ունրուն սկսել է օրագիր լրացնել, որտեղ գրի էր առնում այն ամենը, ինչ նրա մասին խոսում էին։ Օրագրերում գրանցված որոշ մարդկանց անունների կողքին նա գրել է «retal.» («retaliate»-ի կրճատ տարբերակը, հայ․՝ «վրեժխնդիր լինել»)։
1949 թվականի սեպտեմբերի 6-ի գիշերը՝ ժամը 3-ին, Ունրուն, վերադառնալով կինոթատրոնից, հայտնաբերել է, որ վերջերս իր կողմից պատրաստված ցանկապատի դուռը գողացել են։ Ինչպես ավելի ուշ նա հայտնել է ոստիկանությանը, դա վերջին կաթիլն էր, և «ես որոշեցի սպանել բոլորին»։ Քնելով մինչև առավոտյան ժամը 8-ը՝ Ունրուն հագել է իր լավագույն կոստյումը և նախաճաշել մոր հետ։ Ինչ-որ պահի նրանց մոտ ընդհարում է տեղի ունեցել, որի ընթացքում նա սպառնացել է մորը, որից հետո մայրը հեռացել է[11]։
Ժամը 09։20-ին Ունրուն դուրս է եկել տնից՝ զինված Լուգեր Պ-08 ատրճանակով։ 12 րոպեի ընթացքում նա սպանել է 13 մարդու, այդ թվում՝ երեք երեխաների։ Չնայած այն բանին, որ նա ունեցել է զոհերի պատրաստված ցուցակ՝ Ունրուն սպանել է նաև ում պատահի։ Նա գնդակահարել է վարսավիրանոցի երկու այցելուների, սակայն այնտեղ խնայել է ևս երեք հոգու։ Մեկ մարդու սպանվել է այն բանից հետո, երբ դեղատան դռների մոտ բախվել է նրա ապագա զոհի հետ։ Անցնող մեքենայի վարորդը սպանվել է, երբ արգելակել է, որպեսզի տեսնի զոհերից մեկի մարմինը։ Ունրուն պատրաստվում էր սպանել տեղի դերձակին, սակայն նա չէր հայտնվել արհեստանոցում, և Ունրուն նրա փոխարեն սպանել էր դերձակի կնոջը[11]։ Լսելով ոստիկանության սուլլոցները՝ Ունրուն վերադարձել է տուն և փակվել այնտեղ։ Ավելի քան 60 ոստիկաններ շրջապատել են տունը, սկսվել է փոխհրաձգություն, սակայն մի քանի րոպե անց Ունրուն հանձնվել է ոստիկանությանը[12]։
Ոստիկանությունում երկժամյա հարցաքննությանը ձերբակալվելուց հետո Ունրուն պատմել է, որ նախօրեին դիտել է երկու ֆիլմ՝ «Լեդին խաղում է մոլախաղեր» և Սս շրջանցել եմ օրենքը», որից հետո որոշել է, որ դերասանուհի Բարբարա Սթենվիկը իրեն ատող հարևանուհիներից մեկն էր։ Նա մանրամասն նկարագրել է իր բոլոր գործողությունները, որոնք կատարվել են զանգվածային սպանության պահին։ Հարցաքննության վերջում պարզվել է, որ նրա մոտ կրակած է եղել ձախ ազդրը, ինչի մասին նա, հավանաբար, ընդհանրապես չէր պատրաստվում խոսել։ Նա անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց բուժման համար։ Հետազոտությունից հետո Ունրուի մոտ ախտորոշվել է «պարանոիդ շիզոֆրենիա» ախտորոշումը։ Ունրուն տեղավորվել է մտավորականների համար նախատեսված Նյու Ջերսիի հիվանդանոց (այժմ՝ Տրենտոնի հոգեբուժական հիվանդանոց), որտեղ տեղակայվել է անվտանգության առավելագույն մակարդակի մասնաշենքի մենախցում։ Նրա վերջին հրապարակային հայտնի խոսքերը արտաբերվել են հոգեբանի հետ հարցազրույցի ժամանակ. «Ես անգամ հազար հոգու կսպանեի, եթե բավականաչափ փամփուշտ ունենայի»[13]։ 2009 թվականի հոկտեմբերի 19-ին երկարատև հիվանդությունից հետո Ունրուն մահացել է կալանքի տակ[14][15]։
Ամերիկացի սցենարիստ Վինս Գիլիգանը, լինելով երեխա, գիրք է կարդացել, որտեղ պատմվել է Ունրայի մասին։ Գիլիգանը մասամբ օգտագործել է Ունրուի պատմությունը «Unruhe»-ի խելագար սերիական մարդասպանի մասին «Գաղտնի նյութերի» էպիզոդի ստեղծման ժամանակ[16]։
{{cite web}}
: Text "magazine[Smithsonian Magazine" ignored (օգնություն)
|