Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տեսակ | համալսարան |
---|---|
Հիմնադրված է | 1871 |
Ռեկտոր | Eszter Radák?[1] |
Երկիր | Հունգարիա |
Կայք | mke.hu |
Hungarian University of Fine Arts Վիքիպահեստում |
Հունգարիայի գեղարվեստի համալսարան (հունգ.՝ Magyar Képzőművészeti Egyetem), գեղարվեստի առաջնային դպրոց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։ Հիմնադրվել է 1871 թվականին որպես «Հունգարիայի նկարչության թագավորական դպրոց» (հունգ.՝ Magyar Királyi Mintarajztanoda)։ 2001 թվականից կոչվում է Հունգարիայի գեղարվեստի համալսարան։
Մինչև 19-րդ դարի կեսերը հունգարացի արվեստագետները արվեստ ուսանել են արևմտաեվրոպական ակադեմիաներում։ 1861 թվականին հիմնադրված Հունգարիայի գեղարվեստի ազգային ընկերությունը (Országos Magyar Képzőművészeti Társulat) նախաձեռնել է Հունգարիայում ստեղծել գեղարվեստի դպրոց։ Այս շարժման շնորհիվ 1871 թվականին բացվել է Հունգարիայի նկարչության թագավորական դպրոցը և Արվեստի ուսուցիչների քոլեջը (Magyar Királyi Mintarajztanoda és Rajztanárképezde)։ Համալսարանի ներկայիս շենքը կառուցվել է 1877 թվականին ճարտարապետներ Ալայոշ Ռոշերի և Ադոլֆ Լանգի նախագծով։
Հետագա գործունեության ընթացքում դպրոցում մշակել են ծրագրային դասընթացներ ոչ միայն նկարիչների և քանդակագործների համար, այլ նաև նկարիչ-վարպետների, խճանկար և գոբելեն ստեղծողների, բեմադրիչ դիզայներների, ռեստավրատորների համար։ Հունգարիայի գեղարվեստի համալսարանում դասավանդել են հայտնի արվեստագետներ, այդ թվում՝ նկարիչներ Կառոլի Ֆերենցին, Յանոշ Վասարին, Վիկտոր Օլգյային, Ռոբերտ Բերենին, Յանոշ Կմետին, Օուրել Բեռնաթը, Գեզա Ֆոնյին, Ենո Բարչային, Գյուլա Հինցը և Կարոլի Կոֆան, քանդակագործ Բենի Ֆերենցին և այլք։
«Barcsay» սրահում ցուցադրվում են ուսանողների և օտարերկրացիների արվեստի գործերը։ Ցուցադրությունների համար կա նախատեսված ևս 4 փոքր սրահ (Barcsay-terem)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հունգարիայի գեղարվեստի համալսարան» հոդվածին։ |
|