Հստակ մտածելու արվեստ | |
---|---|
Հեղինակ | Rolf Dobelli? |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | նոնֆիքշն |
Թեմա | Որոշման ընդունում |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Հրատարակիչ | Sceptre? |
Հրատարակման տարեթիվ | 2011 և 2013 |
Կայք | harpercollins.com/9780062219695/the-art-of-thinking-clearly |
Հստակ մտածելու արվեստ, գրական ստեղծագործությունը, որը գրել է շվեյցարացի գրող Ռոլֆ Դոբելլիի (Rolf Dobelli) 2013 թվականին։ Գրքի 99 կարճ գլուխներում պատմվում է մտածողության ամենատարածված սխալների մասին՝ սկսած ստանդարտ մտածելակերպի նախապաշարմունքներից մինչև նախանձ և հասարակական թյուր կարծիքներ։
Գրքից որոշ հատվածներ տեղ են գտել Գերմանիայի, Նիդեռլանդների և Շվեյցարիայի առաջատար թերթերում, իսկ ավելի ուշ՝ գերմանական երկու գրքերում։ Գիրքը հայտնվել է գերմանական «Հայելի» (՛՛Der Spiegel՛՛) թերթի բեսթսելլերների[1] ցուցակում և 80 շաբաթ շարունակ առաջատարների ցանկում է եղել, թարգմանվել է շատ լեզուներով։ Գերմանիայից ու Շվեյցարիայից դուրս՝ գիրքը նաև Միացյալ Թագավորության[2], Հարավային Կորեայի[3], Հնդկաստանի[4], Իռլանդիայի[5], Սինգապուրի[6] և Իրանի[7] բեսթսելլերների ցանկում է։ Հեղինակ Նասիմ Թալեբը պնդում է, որ գրքում տեղ են գտել իր՝ «Դիմացկունություն։ Խառնաշփոթից ձեռք բերվող օգուտներ» գրքից որոշ հատվածներ։