Ձնեմարդը անգլ.՝ The Snowman | |
---|---|
Տեսակ | հեռուստաֆիլմ |
Ժանր | սուրբծննդյան ֆիլմ և վեպի էկրանավորում |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակվել է | 1982 |
«Ձնեմարդը» (ռուս.՝ «The Snowman»), անգլիացի կարճամետրաժ անիմացիոն հեռուստաֆիլմ[1][2], որը նկարահանվել է Ռեյմոնդ Բրիգսի 1978 թվականի համանուն մանկական գրքի հիման վրա, և ավանդաբար ցուցադրվում է Մեծ Բրիտանիայի հեռուստատեսությամբ Սուրբ ծննդյան նախօրեին։
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1982 թվականի դեկտեմբերի 26-ին Channel 4 ալիքում։ Ֆիլմը միանգամից ձեռք է բերել ժողովրդականություն և ժամանակի ընթացքում դարձել է բրիտանական սուրբծննդյան մշակույթի անբաժանելի մասը։
Ֆիլմը պահպանում է Briggs-ի նկարների ոճը (գունավոր մատիտներ), բացառությամբ սկզբի մի փոքր հատվածի, ֆիլմում խոսքեր չեն հնչում։
«Walking in the Air» երգը, որն առաջին անգամ հնչել է ֆիլմում, դարձել է շատ սիրված և հետագայում կատարվել է բազմաթիվ արտիստների կողմից։
2000 թվականին կինոյի բրիտանական ինստիտուտի անցկացրած հարցման համաձայն՝ ֆիլմն զբաղեցրել է 71-րդ տեղը «Բրիտանիայի հարյուր մեծագույն հեռուստահաղորդումների» (անգլ.՝ 100 Greatest British Television Programmes)։ 2004 թվականին այն հայտնվել է լավագույն սուրբծննդյան հեռուստահաղորդումների առաջին տասնյակում[3][4]։
Ձմռան մի օր՝ Սուրբ ծննդյան նախօրեին, տղան ձյունից ձնեմարդ է պատրասռում։ Նրան հագցնում է հին գլխարկ և շարֆ։ Գիշերը տղան չի քնում, ժամանակ առ ժամանակ նա մոտենում է պատուհանին և նայում, թե ինչպես է այնտեղ Ձնեմարդը։ Հանկարծ ուղիղ կեսգիշերին Ձնեմարդը կենդանանում է, տղան վազում է նրա մոտ, ապա հրավիրում է տուն։ Ծնողները քնած էին, և տղան իր հյուրին ցույց է տալիս տան բոլոր սենյակները՝ ներկայացնելով, թե ինչպես են իրենք ապրում։ Այնուհետև նրանք գնում են բակ, որտեղ Ձնեմարդը գտնում է մոտոցիկլ և անմիջապես նստում։ Նրանք տղայի հետ շրջում են շրջակայքում՝ լուսարձակների լույսով վախեցնելով փասիաններին, նապաստակներին և աղվեսներին։
Ապա Ձնեմարդը բռնում է տղայի ձեռքը և թռչում։ Նրանք հետ թռչում են տղայի հարազատ քաղաքի վրայով, թռչում Թագավորական տաղավարի և Արևմտյան Պիրսի վրայով (անգլ.՝ West Pier) Բրայթոնում։ Դրանից հետո նրանց ճանապարհն անցնում է օվկիանոսում վրայով դեպի Արկտիկա, որտեղ նրանք դիտում է Հյուսիսափայլը։ Վերջապես, նրանք վայրէջք են կատարում, և Ձնեմարդը տղային տանում է անտառ, որտեղ նրանք միանում են ամբողջ աշխարհի Ձնեմարդերի տոնին։ Այնտեղ ներկա է նաև Ձմեռ պապը, որը տղային ցույց է տալիս եղջերուներին, ինչպես նաև հնարավորություն նրան նվեր է տալիս (շարֆ ձնեմարդերի պատկերով)։ Վերջապես, Ձնեմարդն ու տղան նույն ճանապարհով թռչում են տուն։
Տղան գնում է քնելու, իսկ առավոտյան հայտնաբերում է, որ Ձնեմարդը հալվել է արևի տակ։ Սակայն, ի հիշատակ գիշերային ճանապարհորդության և իր ընկերոջ, տղային մնում է Ձմեռ պապի նվիրած շարֆը։
Բացի անիմացիոն մասից, ֆիլմն ունի մի փոքր ներածություն, որը գոյություն ունի մի քանի տարբերակով։
Ֆիլմում հնչում է Հովարդ Բլեյքի երաժշտությունը, որը նաև գրել է «Walking in the Air» երգի բառերը և ղեկավարել է իր «Sinfonia of London» նվագախումբը, որը կատարել է երաժշտությունը ֆիլմի համար։
Երգը կատարել է Սուրբ Պողոսի տաճարի երգչախմբի տղա Փիթեր Օթիի կողմից, սակայն հետագայում երգի իրենց տարբերակները ձայնագրել են բազմաթիվ այլ կատարողներ։
2012 թվականի Սուրբ ծննդյան նախօրեին Channel 4 ալիքով տեղի է ունեցել շարունակության պրեմիերան, որը նկարահանվել է մուլտֆիլմի 30-ամյա հոբելյանի առթիվ[6]։ Նոր 24-րոպեանոց «Ձնեմարդը և ձնեշունը» (անգլ.՝ «The Snowman and the Snowdog») ֆիլմը, որը ստեղծվել է իր նախորդի ոճով և արժանացել է Ռեյմոնդ Բրիգսի հավանությանը, նկարվել է ձեռքով՝ առանց համակարգչային գրաֆիկայի կիրառման։ Նա պատմում է Բիլլիի տղայի մասին, որը տարիներ անց տեղափոխվում է մի տուն, որտեղ ժամանակին ապրում էր Ջեյմսը, և Ջեյմսը պատրաստում է ձնեմարդ, ինչպես նաև ձնաշան՝ ի հիշատակ դրանից կարճ ժամանակ առաջ մահացած իր կենդանու։ Գիշերը Ձնեմարդն ու Ձնաշունը կենդանանում են, և Բիլիի հետ թռչում է դեպի Հյուսիսային բևեռ, որտեղ մասնակցում են ձնեմարդների տոնին[7]։
|