Ձորաշեն

Գյուղ
Ձորաշեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ՀամայնքՇիրակի մարզ և Ղուկասյանի շրջան
Մակերես25 կմ²
ԲԾՄ1970 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն207[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Ձորաշեն (Հայաստան)##
Ձորաշեն (Հայաստան)

Ձորաշեն (նախկին անվանումը՝ Ղարաքիլիսա Երրորդ), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 22 կմ հյուսիս-արևելք, Չիչկան գետի ձախափնյակում։ Վերանվանվել է Ձորաշեն 1935 թ. հունվարի 3-ին[2]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ձորաշենի մշտական բնակչությունը կազմել է 187, առկա բնակչությունը՝ 179 մարդ[3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].

Տարի 1831 1897 1926 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 323 712 764 295 336 304 257[5] 256 187[3]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձորաշենում պահպանվել են 1863 թ.-ի վերակառուցված եկեղեցին, XII-XIII դարերի Սբ. Ստեփանոս վանքը և հին բերդի մնացորդները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ԱՎԾ տվյալներ
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 486 — 992 էջ։
  3. 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 127» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 6-ին.
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 761

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]