Ղազի (Քղիի գավառ)

Գյուղ
Ղազի
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի գավառ
ԳավառակՔղիի գավառակ
Այլ անվանումներԿազի
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Ղազի (Քղիի գավառ) (Աշխարհ)##
Ղազի (Քղիի գավառ) (Աշխարհ)

Ղազի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում` ժայռոտ բարձունքի վրա։ Շրջապատված էր պտղատու ծառերով։

Ղազի հայերը տեղահանվել են 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1872-1873 թվականներին ուներ 11 տուն հայ և 25 տուն թուրք, իսկ 1909 թվականին ուներ 15 տուն՝ 105 հայ բնակչով և 168 տուն թուրք բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազին ուներ 2 եկեղեցի։ Նրանցից մեկը ավերակ էր, իսկ կանգնուն եկեղեցին կոչվում էր Ս. Եղիա։ Այն կառուցված էր 1870 թվականին։

Գյուղն ուներ հայկական փոքրիկ վարժարան[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 499
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։