Ղասիմ բեկ Զաքիր ադրբ.՝ قاسم بَی ذاکر | |
---|---|
Ծնվել է | 1784[1] |
Ծննդավայր | Շուշի, Ղարաբաղի խանություն |
Մահացել է | 1857[1] |
Մահվան վայր | Շուշի, Շամախիի նահանգ, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Mirza Hasan cemetery |
Քաղաքացիություն | Ղարաբաղի խանություն և Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Երեխաներ | Ali bey Fuladov? |
Gasim bey Zakir Վիքիպահեստում |
Ղասիմ բեկ Ալի բեկ օղլի Զաքիր (ադրբ.՝ Qasım bəy Əli bəy oğlu Zakir, 1784[1], Շուշի, Ղարաբաղի խանություն - 1857[1], Շուշի, Շամախիի նահանգ, Ռուսական կայսրություն), ադրբեջանցի բանաստեղծ, Ադրբեջանական գրականության քննադատական ռեալիզմի հիմնադիրներից մեկը[2][3][4][5][6]։
Ղասիմ բեկ Զաքիրը ծնվել է 1784 թվականին։ Նրա հայրը հարուստ հողատեր էր, ինչը թույլ էր տալիս որդուն լավ կրթված լինել։ Ղասիմ բեկը կրթությունը ստացել է մուսուլմանական աստվածաբանական դպրոցում։ Նա սովորել արաբերեն և պարսկերեն, ինչպես նաև դասական արևելյան գրականությունը։
Ղասիմ բեկ Զաքիրը ծառայել է ցարական բանակում և մասնակցել է ռուս-պարսկական երկու պատերազմների՝ 1804-1813 և 1826-1828 թվականներին[7]։
Ղասիմ բեկ Զաքիրը 19-րդ դարի առաջին կեսի ադրբեջանական գրականության քննադատական ռեալիզմի ներկայացուցիչ էր։ Ղասիմ բեկի պոեզիան հարուստ է տարբեր ժանրերով։ Բանաստեղծություններում բանաստեղծը շարունակել է Մոլլա Փանահ Վագիհի ավանդույթը[8]։
Ղասիմ բեկ Զաքիրը մահացել է 1857 թվականին[9]։