Ճանապարհորդություն երեք ծովերից այն կողմ ռուս.՝ Хождение за три моря | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() Հնդկաստան |
Ժանր | պատմական ֆիլմ |
Թվական | 1957 |
Լեզու | հինդի և ռուսերեն |
Ռեժիսոր | Խոջա Ահմադ Աբբաս[1] և Վասիլի Պրոնին |
Սցենարի հեղինակ | Խոջա Ահմադ Աբբաս |
Դերակատարներ | Օլեգ Ստրիժենով, Նարգիս, Պադմինի, Balraj Sahni?, Պրիտհվիռաջ Կապուր, Paidi Jairaj? և Իյա Արեպինա |
Օպերատոր | Վլադիմիր Նիկոլաև |
Երաժշտություն | Anil Biswas? |
Կինոընկերություն | Մոսֆիլմ[2] և Naya Sansar Productions?[2] |
Տևողություն | 110 րոպե |
Ճանապարհորդություն երեք ծովերից այն կողմ (ռուս.՝ Хождение за три моря, հինդի՝ परदेसी (Pardesi), այլ անվանումներ՝ «Աֆանասի Նիկիտին», «Օտարականը»), խորհրդային և հնդկական համատեղ արտադրության պատմական գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1958 թվականին[3]։ Այն պատմում է տվերցի վաճառական Աֆանասի Նիկիտինի ճամփորդության մասին՝ համաձայն նրա համանուն նոթերի։ Կինոնկարը առաջին խորհրդա-հնդկական համատեղ աշխատանքն է կինոարվեստի բնագավառում։
1468 թվականին տվերցի վաճառական Աֆանասի Նիկիտինը հասնում է Հնդկաստանի ափերին։ Նրա ճանապարհը երկար էր ու վտանգավոր։ Վոլգայի վրա նրան թալանում են, որի պատճառով նա կորցնում է իր ընկերներին ու բոլոր միջոցները, իսկ մյուս համերկրացիները մահանում են օտարության մեջ։
Հնդկաստանում նա ձեռք է բերում հավատարիմ ընկերներ և սիրահարվում Չամպա անունով աղջկան, սակայն հանգամանքներից ելնելով նա ստիպված էր բաժանվել Չամպայից։ Երկար դեգերումներից հետո նա վերջապես վերադառնում է հայրենիք՝ տպավորված այդ հեռավոր ու հանելուկային երկրից։
Դերակատար | Կերպար |
---|---|
Օլեգ Ստրիժենով | Աֆանասի Նիկիտին |
Բալռաջ Սահնի | Սակարամ |
Նարգիս | Չամպա |
Իյա Արեպինա | Դունյա |
Պադմինի | Լաքշմի, պալատական պարուհի |
Պրիտհվիռաջ Կապուր | Մահմուդ Գավան, մեծն վեզիր |
Պայդի Ջայռաջ | Հասան-բեկ, Շիրվանի դեսպանը |
Մանմոհան Կրիշնա | Չամպայի հայրը |
Վարվառա Օբուխովա | Աֆանասիի մայրը |
Բորիս Տերենտև | Աֆանասիի հայրը |
Լեոնիդ Տոպչիև | Իվան III, մեծն իշխան |
Վլադիսլավ Բալանդին | տվերցի վաճառական |
Կինոգործիչ | Ներդրումը |
---|---|
Խոջա Ահմադ Աբբաս, Մարիա Սմիռնովա | սցենարիստ |
Վասիլի Պրոնին, Խոջա Ահմադ Աբբաս | ռեժիսոր |
Վլադիմիր Նիկոլաև, Եվգենի Անդրիկանիս, Ռամչանդրա Սինգհ | օպերատոր |
Բորիս Չայկովսկի, Ամիլ Բիսվաս | կոմպոզիտոր |
Թիվ | Երգի անվանումը | Երգիչները |
---|---|---|
1 | Rasiyaa Re Man Basiyaa Re | Մինա Կապուր |
2 | Na Dir Dhin Tana Dere Na, Na Ja Na Ja Balam | Լատա Մանգեշկար |
3 | Phir Milenge Jane Wale Yar Dusvidaniya | Մաննա Դեյ |
4 | So Ja Re Lalna So Ja Re Lalna | Մինա Կապուր |
5 | Rim Jhim Rim Jhim Barse Pani Re | Մինա Կապուր, Մաննա Դեյ |
6 | Jai Jai Ramkrishna Hari, Tujh Me Ram Mujh Me Ram | Մաննա Դեյ |
7 | Arre Zara Suno Lagakar Dhyan | Մաննա Դեյ |
8 | Arre Zara Suno Lagakar Dhyan, Yaha Jan Me Log Mahan | Մաննա Դեյ |
|