Ճպըռգեղ


Ճպըռգեղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում[1]։ Գտնվում էր Արածանիի աջակողմյան վտակ Քղի գետի միջին հոսանքի ձախ կողմում, սարավանդի վրա։

Գյուղն ավերվեց, իսկ բնակչության զգալի մասը կոտորվեց 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածների մի մասը գաղթեց ԱՄՆ, մյուսները՝ այլ երկրներ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1909 թվականին ուներ 350 (50 ընտանիք) հայ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Ոմանք նաև զբաղվում էին առևտրով։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճպըռգեղն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։

Ուներ դպրոց[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 619
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։