Մ. Մ. Քեյ

Մ. Մ. Քեյ
Մերի Մարգարետ (Մոլի) Քեյ
Ծնվել էօգոստոսի 21, 1908(1908-08-21)[1][2]
ԾննդավայրՇիմլա, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Վախճանվել էհունվարի 29, 2004(2004-01-29)[3][1] (95 տարեկան) կամ հունվարի 30, 2004(2004-01-30)[4] (95 տարեկան)
Վախճանի վայրLavenham, Բեյբեր, Սուֆոլք, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Գրական անունMollie Hamilton[5]
Մասնագիտությունգրող և մանկագիր
ԼեզուԱնգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Ուշագրավ աշխատանքներThe Far Pavilions?

Մերի Մարգարեթ (Մոլի) Քեյ (օգոստոսի 21, 1908(1908-08-21)[1][2], Շիմլա, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հունվարի 29, 2004(2004-01-29)[3][1] կամ հունվարի 30, 2004(2004-01-30)[4], Lavenham, Բեյբեր, Սուֆոլք, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի գրող։ Նրա ամենահայտնի գիրքը կոչվում է «Հեռավոր վրաններ» (1978)։

Քեյը ծնվել է Բրիտանական Հնդկաստանի Շիմլա քաղաքում։ Նա Սըր Սեսիլ Քեյի և նրա կնոջ՝ Մարգարեթ Սեսիլ Բրայոնի երեք զավակներից ամենամեծն է։ Սեսիլ Քեյը հնդկական բանակում հետախույզ էր, իսկ Մ․ Մ․ Քեյի պապը, եղբայրը և ամուսինը բոլորն էլ ծառայել են Բրիտանական Հնդկաստանում։ Քեյի պապու զարմիկը՝ պարոն Ջեյ Քեյը ներկայացրել է 1857 թվականին տեղի ունեցած հնդկական խռովության և առաջին աղֆանական պատերազմի հաշվետվությունը։ 10 տարեկանում Մոլի Քեյին (այդ անունով էր հայտնի Մ․Մ․ Քեյը) ուղարկում են Անգլիա գիշերօթիկ դպրոց հաճախելու նպատակով։ Այնտեղ նա սովորում էր գրքերի վրա նկարազարդումներ անել, միևնույն ժամանակ գումար էր վաստակում Սուրբծննդյան բացիկներ ձևավորելով։ 1926 թվականին նա իր ընտանիքի հետ կարճ ժամանակով վերադարձավ Հնդկաստան, բայց հոր մահից հետո Քեյը՝ ճնշվելով մոր խրատներից, որն անընդհատ հորդորում էր աղջկան կրտսեր սպա պաշտոնով ամուսին գտնել, վերադառնում է Անգլիա և ապրում Լոնդոնում՝ իր հոր զինվորական կարիերայի դիմաց տրվող թոշակով։ Հետագայում գումար է վաստակում երեխաների համար գրքեր նկարազարդելով, իսկ ավելի ուշ՝ 1937 թվականից սկսած՝ մանկական գրքեր հրատարակելով։ Քեյի առաջին մեծերի համար նախատեսված վեպը՝ 6-ին 7 պակաս-ը լույս է ընծայվել 1940 թվականին։ Այն թրիլեր ժանրի էր և քանի որ Մերին նախկինում շատ է կարդացել այդ ժանրի գրքեր գրադարանից, որոշել է ինքը ևս փորձել նմանատիպ մի բան գրել[6][7]։ Նա նշել է, որ իր կարդացած գրքերի մեծամասնությունը ուղղակի անհեթեթություն էր, և կարծում էր, որ չի կարող դրանցից ավելի վատը գրել, ուստի նստեց և փորձեց գրել[6]։

6-ին 7 պակաս գրքի համար ստանալով 64 ֆունտ՝ Քեյին հաջողվեց վերադառնալ Սիմլա, որտեղ սկսեց ապրել իր ամուսնացած քրոջ՝ Դորոթի Էլիզաբեթ Փարդիի հետ։ 1941 թվականի հունիսին Քեյը հանդիպում է իր ապագա ամուսնուն՝ բրիտանահնդկական բանակի սպա՝ Գոդֆրեյ Ջոն Հեմիլթոնին, ով Քեյին ամուսնության առաջարկ արեց իրենց ծանոթությունից հինգ օր հետո[8]։ Քեյը սպասում էր իրենց երկրորդ երեխային, երբ զույգը միջոցներ գտավ հարսանյաց արարողություն անել հենց 1945 թվականին կնքված զինադադարի օրը։ Այդ ժամանակ Հեմիլթոնը բաժանվել էր իր առաջին կնոջից։ Քեյը՝ երկրորդ երեխայի ծնվելուց հետո՝ 1946 թվականին, վերդարձավ գրական գործին[9]։ Հեմիլթոնի առաջին կինը՝ Մերի Փենելոպե Քոլթհորսթը իր աղջկա հետ հաստատվել էր Իռլանդիայում։ Քեյը հետագայում բացատրել է իր սիրային կապը Հեմիլթոնի հետ. «Մենք ուղղակի չէինք կարող սպասել։ Եթե երկիրը խաղաղ պայմաններում լիներ, ես այդպիսի քայլի չէի դիմի, քանի որ իմ դաստիարակությունը ինձ թույլ չէր տալիս նման բան անել։ Բայց սա տեղի ունեցավ պատերազմական ծանր պայմանների հետևանքով»[8]։

1947 թվականին բրիտանահնդկական բանակի լուծարումից հետո, Հեմիլթոնն իր ծառայությունը շարունակեց բրիտանական բանակում, որտեղ նա ստիպված էր անընդհատ տեղից տեղ տեղափոխվել. նա հաջորդիվ 19 տարում քսանյոթ անգամ տեղից տեղ է հաստատվել։ Քեյի գրած քրեական վեպերում ականատես ենք լինում այդ տարիներին նրա ապրած տեղանքների արտացոլմանը[6]։ Հենց այս վեպերում էլ նա սկսեց օգտագործել Մ. Մ. Քեյ կեղծանունը, իսկ նախկին գործերը կնքված են Մոլի Քեյ անունով։ Քեյի գրական գործակալը Փոլ Սքոթն էր, ով Հնդկաստանի բանակում ծառայում էր որպես սպա։ Նա հայտնի է դարձել «Ռայի քառյակ» վեպի շնորհիվ։ Հենց Սքոթն էլ նրան ոգեշնչել է գրելու իր առաջին պատմական էպոսը Հնդկաստանի մասին, որը կոչվում էր «Լուսնի ստվերը», որն էլ հրատարակվել է 1957 թվականին։ Այս էպոսի կիզակետը Հնդկական ժողովրդական ապստամբությունն էր, որի մասին նրան դեռ երեխա ժամանակ պատմել են իրենց ընտանիքի ծառաները[10]։ Այս հետաքրքրությունը մեծացավ 1950-ական թվակաների կեսերին, երբ Քեյն այցելելով իր ընկերներին Հնդկաստանում, ականատես եղավ նրանց մասնակցությանը ապստամբության վերաբերյալ դատերին։ Քեյը հետագայում հայտնեց իր դժգոհությունը «Լուսնի ստվերը» գրքի՝ թողարկված առաջին տարբերակի մասին։ Այն խմբագրվել է ուրիշի կողմից և վեպը կենտրոնացել է ավելի շատ գործողությունների վրա, քան զգացմունքների ու հուզականության[7]։

Քեյի երկրորդ պատմական վեպը՝ «Պասատ»-ը հրատարակվել է 1963 թվականին, հենց այդ նույն տարում էլ Հնդկաստան այցելությունից տպավորված՝ սկսում է գրել մի էպոս, որի երկրորդական պլաններում անգլո-աֆղանական պատերազմն էր։ Շուտով նրա մոտ հայտնաբերեցին թոքերի քաղցկեղ և քիմիոթերապիայից թուլանալով՝ չի կարողանում շարունակել գրական գործունեությունը մինչև լիովին կազդուրվելը։ Նա բավականին ուշ՝ 1967 թվականին, գրեց իր ստեղծագործության գլուխգործոցը՝ «Հեռավոր վրաններ»-ը, այդ նույն տարում էլ Քեյը և նոր թոշակի անցած Հեմիլթոնը հաստատվեցին Բորհամ Սթրիթ գյուղում[8]։ 1978 թվականին «Հեռավոր վրաններ» վեպը հրատարակվելուն պես այն միանգամից դարձավ համաշխարհային Բեսթսելլեր, որի շնորհիվ 1978 թվականին վերահրատարակել է «Լուսնի ստվերը» էպոսը և «Պասատ» վեպը, ինչպես նաև նրա քրեական վեպերը։ Քեյը նաև գրել ու նկարազարդել է «Հասարակ արքայադուստր» երեխաների համար նախատեսված գիրքը, որը նա սկզբում գրել է պատմվածքի ձևով[11][12]։ Նա նաև գրել է մի շարք դետեկտիվ վեպեր, ինչպիսիք են «Մահ Քաշմիրում» և «Մահ Զանզիբարում» վեպերը։ Նրա ինքնակենսագրությունը հրատարակվել է երեք հատորներով՝ վերնագրված «Ամռան պահեր»։ Լուսաբացը, Ոսկե միջօրեն և Կախարդված երեկոն։ 2003 թվականի մարտին Մ․ Մ․ Քեյին շնորհվեց Մահարանա Մևոր հիմնադրության՝ «Գնդապետ Ջեյմս Թեդ» միջազգային մրցանակը՝ Մևորում իր սերմանած արժեքների համար։

1985 թվականին այրիացած Քեյն իր քրոջ հետ հաստատվում է իր աղջկա տանը, որը գտնվում էր Համփշիրում։ Քեյը 2001 թվականին վերաբնակվել է Սաֆոլկում։ Մահացել է 2004 թվականին հունվարի 29-ին 95 տարեկան հասակում[13]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկական ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Փոթեր Փիներ մարգագետին 1937 - Գրել է Մոլի Քեյը, նկարազարդել է Մարգարեթ Թեմփեստը
  • Սև մորենու անտառ 1938 - Գրել է Մոլի Քեյը, նկարազարդել է Մարգարեթ Թեմփեստը
  • Ուռենու կախարդների առուն 1944 - Գրել է Մոլի Քեյը, նկարազարդել է Մարգարեթ Թեմփեստը
  • Հասարակ արքայադուստր 1980 - Գրված և նկարազարդված Մոլի Քեյի կողմից
  • Ուղտափուշի աղվամազը 1981 - Գրված և նկարազարդված Մոլի Քեյի կողմից

Պատմական վեպեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լուսնի ստվերը 1957, (վերահրատարակում) 1979
  • Պասատ 1963, 1981
  • Հեռավոր վրաններ 1978

Ինքնակենսագրություն։ Ամռան պահեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մաս 1։ Լուսաբաց 1990
  • Մաս 2։ Ոսկե միջօրե 1997
  • Մաս 3։ Կախարդված երեկո 1999

Մանկական պատմվածքների նկարազարդում (բայց չգրված) Մ. Մ. Քեյի կողմից

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Արկածներ Քարավանում գրված տիկին Օսբորնի կողմից [1950] - նկարազարդված Մոլի Քեյի կողմից
  • Գալիլեայի երեխաները գրված Լիդիա Էլիոտի կոմղից [1950] - նկարազարդված Մոլի Քեյի կողմից
  • Քրանստոները Սենդլի Բեյում գրված Ֆիլիս Նորիսի կողմից [1949] - նկարազարդված Մոլի Քեյի կողմից
  • Ասասիի սուրբ Ֆրանցիսկոսի պատմությունը գրված Գրիրսանի կողմից [1950] - նկարազարդված Մոլի Քեյի կողմից
  • Երկու գնդասեղ գրված Փուլթնեյի կողմից [1949] - նկարազարդված Մոլի Քեյի կողմից

Ռադիոպիեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Անգլիան արթնանում է - մի գործողության վրա հիմնված պիես, հաղորդած All India ռադիոյով 1940
  • Փոքրիկ պիեսների շարք հիմնված պատերազմական նորությունների վրա - հաղորդած All India ռադիոյով 1940

Հեռուստասերիալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հեռավոր վրաններ 1984 (Կինոթատրոններում ցուցադրվել է նաև Պողպատի ծայրը անվամբ)
  • Ցուցադրված Մեծ Բրիտանիայում Channel 4 հեռուստաալիքով, իսկ ԱՄՆ-ում HBO հեռուստաալիքով 1984 թվականի հունվարի 3-ին, 1985 թվականի հոկտեմբերի 8-ին և 1988 թվականի փետրվարի 7-ին
Դերերում։
Բեն Քրոս - Էշտոն Պելհամ Մարտին
Էմի Այրվինգ - Արքայադուստր Անջուլի
Քրիստոֆեր Լի - Կակա-Յի Ռաո
Բենեդիքտ Թեյլոր - Վոլի
Ռոսսանո Բրացցի - Բիթորի Ռանան
Սաիդ Ջաֆրեյ - Բիյու Ռամ
Ռոբերտ Հարդի - Հրամանատար
Սնե Գուպտա - Շուշիլա
Օմար Շարիֆ - Քոդա Դադ
Ջոն Գիլգուդ - Մայոր Լուի Քավանարի
Ջենիֆեր Քենդալ - Տիկին Վիքարի
Ֆելիսիթի Դին - Բելինդա Հարլոու
Փեթեր Արնի - Գեներալ
Ադամ Բարեհամ - Ջենկինս
Քաթերինա Բորատո - Տիկին Չիվերտոն
  • Հասարակ արքայադուստր 1984
  • Ցուցադրված Մեծ Բրիտանիայում՝ BBC հեռուստաալիքով։ Նախատեսված է երեխաների համար։

Անհայտ վեպեր։ Մահը... շարք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մահը Քեշմիրում (Ի սկզբանե հրատարկվել է «Մահը ուղղվում է դեպի Քեշմիր» վերնագրով - 1953) 1984
  • Մահը Բեռլինում (Ի սկզբանե հրատարկվել է «Մահը ուղղվում է դեպի Բեռլին» վերնագրով - 1955) 1985
  • Մահը Կիպրոսում (Ի սկզբանե հրատարկվել է «Մահը ուղղվում է դեպի Կիպրոս» վերնագրով - 1956) 1984
  • Մահը Քենյայում (Ի սկզբանե հրատարկվել է «Ավելի ուշ, քան դու կարծում ես» վերնագրով - 1958, and It's Later Than You Think - 1960) 1983
  • Մահը Զանզիբարում (Ի սկզբանե հրատարկվել է «Ստվերի տունը» վերնագրով - 1959) 1983
  • Մահը Անդամանսում (Ի սկզբանե հրատարկվել է «Գիշերը կղզում» վերնագրով - 1960) 1985
  • Ստվերի տունը (Մահը Զանզիբարում, Մահը Անդամանսում, Մահը Քեշմիիորմ վեպերի հանրամատչլի հրատարակություն 1993
  • 7-ին 6 պակաս 1940 - Գրել է որպես Մոլի Քեյ **Մ. Մ. Քեյի առաջին գիրքը**
  • Տարօրինակ կղզի 1944 - Գրել է որպես Մոլի Քեյ (Գիշերը կղզում վեպի սկզբնական ատրբերակը)
  • Գարնան վերքը 1961, չհրատարակված
  • Հեռավոր վրաններ նկարազարդ գիրք- 1979
  • Հեռավոր վրաններ (ներկայացված Շավթբերի թատրոնում, Լոնդոն, 2005 թվականի մարտի 24-ին)
Դերերում։
Կաբիր Բեդի - Կոդա Դադ Խան Սահիբ
Դեյվիդ Բյորթ - Լեյտենանտ Հարկնես
Հեդլի Ֆրեյսեր - Աշտոն Պելհամ Մարտին
Կալվինդեր Գիր - Բիթորի մահառաջա
Սայմոն Գլիսոն - Լեյտենանտ Վոլտեր Հեմիլտոն
Սոֆիսա Հակ - Ջանու Ռանի
Գայատրի Այեր - Արքայադուստր Անջուլի
Ֆիոնա Վեյդ - Արքայադուստր Անջուլի
Դիանա Փիլգինկտոն - Բելինդա
Դեյվիդ Սեվիլ - Պարոն Լուիս Կավանարի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Find A Grave — 1996.
  5. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. 6,0 6,1 6,2 Obituary: MM Kaye | World news | The Guardian
  7. 7,0 7,1 M M Kaye - Telegraph
  8. 8,0 8,1 8,2 «M. M. Kaye Draws on 70 Lively Years to Create An Epic Book on Her Beloved India : People.com». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  9. http://www.thepeerage.com/p62381.htm%7C This source gives the correct info re the birth of Kaye's daughters: the referenced People article erroneously states that Kaye was pregnant with her first daughter at the time she and Hamilton married.
  10. «M. M. Kaye: capturing the intrigue of India». Spartanburg Herald-Journal. 30 #5 (12 April 1980).
  11. Schmitz, Terri (July–August 2002). «Recommended Reissues: Safety in Numbers». Horn Book Magazine. Boston. LXXVIII (4): 432. ISSN 0018-5078.
  12. «'Far Pavilions' author M.M. Kaye dies». USA Today. 2004 թ․ փետրվարի 4. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 18-ին.
  13. The Telegraph - Calcutta : Nation

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]